Category: MegaNews

  • Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող

    ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվողի:

    Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

    Հիշեցնենք, ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայտնաբերվել էր դի։

    Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել էր։

  • Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը

    Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։

     

    Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

     

    Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, ով անգամ սարսափ է առաջացրել հակառակորդի մոտ և անունը Համլետ է։

  • Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։

    Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում

    Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։

    «Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ»,- նշված է հայտարարությունում։

  • Սյունիքում ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

    Անահիտ Մանասյանը հանդիպել է հրամանատարական և սպայական կազմերի ներկայացուցիչների հետ, շրջայց է կատարել զորամասի տարածքում, ընդգծել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ 

     

    Մանասյանն առանձնահատուկ կարևորել է ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

  • Մեծաթիվ ոստիկաններ պատ են կազմել «Առինջ մոլի» դիմաց, բողոքի ակցիա է ընթանում

    Մեծաթիվ ոստիկաններ պատ են կազմել «Առինջ մոլի» դիմաց, բողոքի ակցիա է ընթանում


    Մանրամասները՝տեսանյութում






  • Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, թե իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։

    «Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել, ըստ նախնական եզրակացության՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով»,- նշվում է պատասխանում։

    Քաղաքապետարանը շարունակում է պնդել, թե տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճ։ Սակայն պատասխանում հստակ անդրադարձ չկա բուն հարցին՝ ինչո՞ւ է որոշվել դիմել «բարձր ռիսկայնություն» ունեցող գործողությունների, որոնք նախապես փաստաթղթավորված են եղել։ Նշվում է, թե որոշ հարցերի սպառիչ պատասխաններ կտրվեն միայն քննության ավարտից հետո:

    Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ:

    «Կենդանաբանական այգի տեղափոխված մնացած բոլոր կենդանիները բավարար վիճակում են, պայմաններում և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- նշում են քաղաքապետարանից:   

     

  • Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին

    Տիգրան Աբրահամյանը գրել է.

     

    Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։

     

    Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։

     

    Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։

     

    Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։

     

    Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։

     

    Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը։

     

    Ցավակցություններս Նարեկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

  • Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

    «Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ․


    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։

    Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երկրի էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հպարտությամբ է ներկայացնում մի գործընթաց, որը շատ ավելի հիշեցնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմամբ իրականացվող կուլակաթափություն, քան իրավական պետության շրջանակներում իրականացվող տնտեսական քաղաքականություն։

    «Արարատցեմենտի» դեպքը եզակի չէ։

    Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր դեպքն է՝ ՀԷՑ-ից հետո, երբ պետությունը փաստացի վերահսկողություն է ստանձնում խոշոր մասնավոր սեփականության նկատմամբ։ Սա վտանգավոր միտում է, որը չի կարող չազդել Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։

    Սեփականության իրավունքի նկատմամբ նման ոտնձգությունները լուրջ հարված են հասցնում ներդրումային միջավայրին։ Որևէ ներդրող չի կարող իրեն պաշտպանված զգալ այն երկրում, որտեղ սեփականության ճակատագիրը կարող է պայմանավորված լինել քաղաքական զարգացումներով կամ իշխանության առաջին դեմքի քմահաճույքներով։ Ավելին, նման գործընթացները մեծ հավանականությամբ կդառնան միջազգային իրավական վեճերի առարկա՝ արբիտրաժներում և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, լրացուցիչ վնաս հասցնելով երկրի տնտեսական հեղինակությանը։

    Գրեթե կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ կվերականգնի իր սեփականության իրավունքը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության այս քաղաքական արկածախնդրության ֆինանսական հետևանքները ծանր բեռ կդառնան պետական բյուջեի համար։ Այդ գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները, ոչ թե այս որոշումների հեղինակները։

    Առանձնակի ուշադրության է արժանի նախարարի հետևյալ հայտարարությունը. «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։

    Դժվար է այս ձևակերպումը դիտարկել որպես սովորական աշխատանքային հորդոր։ Ավելի հավանական է, որ կառավարությունը գիտակցում է իր որոշման շուրջ հնարավոր դժգոհությունները նաև «Արարատցեմենտի» կոլեկտիվում և փորձում է կանխել դրանք՝ նախազգուշացումների, շանտաժի և ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոցով։

    Իրավական պետությունում կառավարությունը պետք է լինի սեփականության իրավունքի երաշխավորը, այլ ոչ թե դրա սահմանափակման գործիքը։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ձեռնարկության կամ մեկ սեփականատիրոջ ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսական ապագան, իրավական կանխատեսելիությունն ու ներդրողների վստահությունը»։

    Գրել է Սուրեն Սուրենյանցը

  • Ռուսաստանը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտը․ Լավրով

    Մոսկվան ցանկանում է Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտը և զենք չի մատակարարում Թեհրանին։ Այս մասին լուրերը պարզապես «ամոթալի են լսել», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

    «Ինչ-ինչ պատճառներով Արևմուտքը, և մասնավորապես Վաշինգտոնը, այժմ ուռճացնում են մի պատմություն այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը ուղղակիորեն մատակարարում են Իրանին զենք, որն Իրանն օգտագործում է ամերիկյան թիրախներին հարձակվելու համար։ Դե, գիտեք, դա պարզապես ամոթալի է լսել», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

    «Այսպիսով, վերադառնալով նեղուց, մենք ուզում ենք, որ սա դադարեցվի», – ընդգծել է Լավրովը։ «Սա ազդում է համաշխարհային տնտեսության վրա, և Ռուսաստանը համաշխարհային տնտեսության մի մասն է։ Բոլոր պատժամիջոցներից անկախ, աշխարհի երկրների մեծ մասը մնում է մեր առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկերները», – մանրամասնել է Լավրովը։