Category: MegaNews

  • Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

    Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

  • Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

    ՀՀ վարչապետը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

    «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

     

    Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր միկրոբլոգում:

  • Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչ այդ էլ, մեր տեղեկություններով, նա հույս ուներ պահպանել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ԱԺ-ում։

    Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժարվել մանդատից։

    Այսպիսով, Առաքելյանը միաժամանակ կանգնում է երկու կորուստների առաջ՝ զրկվելով թե՛ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, թե՛ պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից։

    Դավիթ Առաքելյանի քաղաքական կենսագրությունն ուշագրավ է նաև նրանով, որ նա համարվում է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր հենց Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի զուգընկերը։

    Իշխանական շրջանակներում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանի ապագա զբաղվածության հարցն այս պահին բաց է մնում։ Եթե մեր տեղեկությունները հաստատվեն, ապա նա Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների նման կմնա առանց պաշտոնի, իսկ հետագա պաշտոնավարման հարցը, ըստ մեր աղբյուրների, կախված կլինի արդեն Ալեն Սիմոնյանի քաղաքական հնարավորություններից և նոր պայմանավորվածություններից:

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժեց Դատախազության միջնորդությունը

    ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
  • Իրանցու եւ Գագիկ Ծառուկյանի առերեսումը դադարեցվեց. փաստաբանը մանրամասներ հայտնեց

    Իրանցու եւ Գագիկ Ծառուկյանի առերեսումը դադարեցվեց. փաստաբանը մանրամասներ հայտնեց

  • Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր

    Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է  արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    MediaHub-ը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Ներկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։

    Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։

    Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։

  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

     

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Բաքոյան Ռուստամ Զուրբայի

    Սանդիկով Ալեքսեյ Իվանի

    Հասանով Կնյազ Համիդի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Ռուբինյան Ռուբեն Կարապետի

    Ալեքսանյան Վահագն Հովիկի

    Ղազարյան Ալխաս Աղաբեկի

    Հարությունյան Արայիկ Էդուարդի

    Կոնջորյան Հայկ Արսենի

    Ջուլհակյան Արուսյակ Թովմասի

    Հակոբյան Հասմիկ Արմենի

    Խաչատրյան Արմեն Էդմոնդի

    Մանավազյան Արուսյակ Լևոնի

    Հովհաննիսյան Արթուր Ղարիբի

    Գաբրիելյան Վիլեն Կարենի

    Ղազարյան Սոնա Արայի

    Եղոյան Արման Աշոտի

    Բաթոյան Զարուհի Վալերիանի

    Միքայելյան Սասուն Մեխակի

    Գաբրիելյան Սիսակ Արմենի

    Բաղդասարյան Նազելի Հրաչի

    Թունյան Բաբկեն Էդիկի

    Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի

    Լևոնյան Լևոն Գագիկի

    Վարդանյան Արաքսյա Պողոսի

    Հարությունյան Քնարիկ Համլետի

    Գրիգորյան Նարեկ Հարազատի

    Դավոյան Արփինե Հրահատի

    Սիմիդյան Հակոբ Կարապետի

    Սարգսյան Գարիկ Մնացականի

    Ղալումյան Վահե Վոլոդյայի

    Բադալյան Լուսինե Խաչիկի

    Մինասյան Սարիկ Սամվելի

    Բագրատյան Սերգեյ Պապաշի

    Մինասյան Լիլիթ Համբարձումի

    Խանդանյան Սարգիս Հայկի

    Պողոսյան Մարիամ Աշոտի

    Խաչատրյան Միքայել Արմենի

    Վարդանյան Ծովինար Գևորգի

    Սարգսյան Տրդատ Նորիկի

    Սինորյան Նատալյա Արամի

    Գյուլնազարյան Լյուդվիգ Արիստակեսի

    Ղազարյան Թագուհի Արարատի

    Քոչարյան Անդրանիկ Գրիգորի

    Հովհաննիսյան Սուրեն Մկրտչի

    Ստեփանյան Լիլիթ Սասունի

    Խաչատրյան Վլադիմիր Գագիկի

    Սայադյան Սյուզաննա Վարդգեսի

    Ղահրամանյան Նարեկ Սամվելի

    Երեմյան Ռուզաննա Գրիգորի

    Համբարձումյան Կարեն Հովհաննեսի

    Չախոյան Տարոն Արթուրի

    Կարապետյան Մարիա Էդվարդի

    Բաբայան Նարեկ Աբրահամի

    Բավեյան Նելլի Էդիկի

    Սահակյան Ահարոն Մամիկոնի

    Հակոբյան Վոլոդյա Գառնիկի

    Հովհաննիսյան Նոնա Գագիկի

    Խաչատրյան Արամ Մայիսի

    Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի

    Արշակյան Գոռ Մնացականի

    Գալստյան Տիգրան Վանուշի

    Ավետիսյան Լուսինե Հրահատի

    Համբարձումյան Ռոման Վարազդատի

    Աղաջանյան Էդուարդ Արթուրի

     

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Ավչյան Արման Բենյամինի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Կարապետյան Նարեկ Կարենի

    Վարդևանյան Արամ Պողոսի

    Ղազինյան Դավիթ Գագիկի

    Մխիթարյան Ռուբեն Աշոտի

    Հովսեփյան Արեգա Օլեգի

    Ասլանյան Մամիկոն Լևուշի

    Ղահրամանյան Մարիաննա Արթուրի

    Սուքիասյան Հայկ Նաիրիի

    Դարբինյան Արգիշտի Սամվելի

    Յոլյան Իրինա Սամվելի

    Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

    Աբրահամյան Տիգրան Արմենի

    Մաթևոսյան Լենա Վազգենի

    Գևորգյան Անդրանիկ Մհերի

    Ֆարմանյան Հայկ Լևոնի

    Թամրազյան Գրիշա Մաքսիմի

    Գասպարյան Լիաննա Հենրիկի

    Վարդանով Վաղինակ Վլադիմիրի

    Դավթյան Գառնիկ Մկրտչի

    Մանուկյան Լիանա Աշոտի

    Մնացականյան Հարություն Բորիսի

    Այվազյան Վրույր Գարեգինի

    Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի

    Հարությունյան Հարություն Գագիկի

    Մանուկյան Շիրազ Սմբատի

    Միրզոյան Անուշ Արթուրի

    Մանուչարյան Անուշավան Հարությունի

    Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի

     

    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

     

    Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    Գրիգորյան Աննա Արամի

    Խաչատրյան Սևակ Սասունի

    Խաչատրյան Արթուր Լևոնի

    Վարդանյան Քրիստինե Մարտինի

    Վարդանյան Աղվան Արշավիրի

    Մանուկյան Գեղամ Ազատի

    Խամոյան Ագնեսա Պողոսի

    Քոչարյան Լևոն Ռոբերտի

    Սարգսյան Արթուր Լավրենտի

    Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    Մանուկյան Մեսրոպ Գևորգի

     

  • Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։

    Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։

    Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։

    Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։

    ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։

    Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։

    Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։

    Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց աղմկահարույց գործը։

    2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։

    Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։

    Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։

    Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

    Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։

    Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։

    Իսկ այսօր գործը հայտնվել է փակուղում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։

    Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։

    Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։

    Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • «Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան

    «Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հարցաքննությունն այսօր ավարտվեց․ այս ամբողջ ընթացքում առերեսում էր կատարվում»,- այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։


    «Մենք բազմաթիվ հարցեր ունեինք տուժող ճանաչված քաղաքացուն։ Մեր հարցերն ավարտված չեն։ Մենք հնչեցնում էինք հարցեր, որոնք վարույթն իրականացնող մարմինը, մեր համոզմամբ, չի տվել։ Նրանք հիմք ենք ընդունել իրանցիների դատարկ հայտարարությունները՝ իբր Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել, այնինչ փաստերը հաստատում են, որ իրենք են Ծառուկյանից գումար հափշտակել․․․ Վաղը կամ կշարունակվի նույն անձի հետ, կամ այլ անձի հետ տեղի կունենա առերեսումը․․․ Կարծում ենք՝ այլ անձը կլինի այդ նույն անձի եղբայրը կամ հայրը»,- նշեց Երեմյանը՝ հավելելով՝ հաջողվել է էական փաստարկներ հիմնավորել, և ցույց ենք տվել, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է։


  • Վստահ եմ՝ Ծառուկյանը շուտով լինելու է մեր կողքին ու մեզ առաջնորդելու է դեպի նոր հաղթանակներ

    Վստահ եմ՝ Ծառուկյանը շուտով լինելու է մեր կողքին ու մեզ առաջնորդելու է դեպի նոր հաղթանակներ