Category: MegaNews

  • Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

    Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ որոշումը քննարկել է և՛ Վարդան Ղուկասյանի, և՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հետ։

    «Մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,- նշել է Առաքելյանը։

  • Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու

    Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու

  • Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ

    Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ


    Մանրամասները՝տեսանյութում






  • Իրանցիները Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար են պարտք, պարտքը 2 տարվա ընթացքում պետք է վերադարձնեին, իսկ 2 տարին ավարտվում է օրերս. փաստաբան (տեսանյութ)

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը միջնորդել է, որ առերեսում տեղի ունենա իրանցի գործարարների հետ։

    Aysor.am-ի թղթակիցն այսօր փաստաբաններից հետաքրքրվեց՝ սա անհաջող գործա՞րք էր, որ իշխանությwuնը փորձեց մեղադրանքի հիմք դարձնել՝ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ դա ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր։

    «Պարոն Ծառուկյանի կողմից բոլոր ներդրումները կատարվել են, արդեն իսկ ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ անվանել այդ անձանց, որովվետև իրականությունը բացահայտվել է, մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում»,- նշեց Էմին Խաչատրյանը։

    Փաստաբանն ասաց, որ իրանցիները պարտավորված են եղել պարտքը երկու տարվա ընթացքում վերադարձնել, իսկ երկու տարին ավարտվում է օրերս։

    «Հետևաբար, համոզմունք ունենք, որ նրանց այս գործելակերպն ուղղված է նրան, որ պարտավորությունը չկատարեն»,- հավելեց Խաչատրյանը։

  • Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

    Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։

    Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։

    Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձավ համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացան բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։

    Հուշարձանի կառուցումն այսօր արդեն համայնքի հավաքական նախաձեռնությունն է։

    Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։

    Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ մարտական գործողության ժամանակ։ Նրա անունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է անձնական խիզախության, կարգապահության և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի հետ։

    Այդ հուշարձանի մոտ Մոնթեի անունը կհասնի նաև նրանց, ովքեր նրան չեն տեսել, բայց դեռ պիտի հասկանան, թե ինչ գին ուներ նրա ընտրած ճանապարհը։

    Հայ-Ամերիկյան Տեղեկատվական Կենտրոն (AAIC)

  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից

    Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Է. Մուրադյանի 2026 թվականի հուլիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.

    1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Էդգար ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

    2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։

  • Արյունալի հաշվեհարդար Երևանում․ շուրջ 30 կրակոց «Յաշիկի» ուղղությամբ, կա զոհ և վիրավոր 15-ամյա դեռահաս․ MegaNews-ի բացառիկ մանրամասները

    Երևանում հերթական անգամ հնչած ինքնաձիգի կրակահերթերը փաստում են մեկ պարզ իրողություն՝ քրեական ենթամշակույթն ու կլանային հաշվեհարդարները շարունակում են մնալ մայրաքաղաքի փողոցներում անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Հուլիսի 18-ին Մուրացան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որն ավարտվեց մեկ մարդու սպանությամբ և 15-ամյա դեռահասի վիրավորումով, սոսկ կենցաղային հողի վրա ծագած վեճ չէ. սա ընդգծված կլանային հաշվեհարդար է, որի արմատները տանում են դեպի քրեական աշխարհի ազդեցության գոտիների վերաբաժանում:

    Մարտադաշտ հիշեցնող տեսարան և իրավապահների առաջին քայլերը

    Պաշտոնական տվյալներով՝ դեպքի վայրում արձանագրվել է պատերազմական պատկեր. ինքնաձիգի տասնյակ պարկուճներ, արնանման հետքեր, գնդակոծված «Mercedes-Benz G-Class» («Յաշիկ») և այլ մեքենաներ։ Ավելին՝ հայտնաբերված մարտական նռնակը, որի վնասազերծման համար ներգրավվեցին սակրավորներ, հուշում է, որ հարձակումը եղել է կազմակերպված և ծրագրված՝ թիրախին ոչնչացնելու հստակ մտադրությամբ։

    Թեև Քննչական կոմիտեն արդեն իսկ նախաձեռնել է քրեական վարույթ սպանության ու սպանության փորձի հատկանիշներով և կա մեկ ձերբակալված, սակայն հարցի իրավական կողմն ունի շատ ավելի խորը՝ կուլիսային շերտեր։

    MegaNews-ի բացառիկ տեղեկությունները. ո՞վ էր հարձակման իրական թիրախը և ինչպե՞ս է գործում կրիմինալ սխեման

    Մինչ իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում անուններ հնչեցնելուց, MegaNews-ին հաջողվել է պարզել շրջանառվող հիմնական և ամենահավաստի վարկածը։

    Ով է թիրախը. Զինված հարձակման հիմնական թիրախը եղել է քրեական աշխարհում հայտնի, այսպես կոչված՝ «Պզոյի» կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ «Գուգոն»։ Ազդեցությանգոտին. Ըստ մեր աղբյուրների՝ «Գուգոն» վերջին տարիներին լուրջ կշիռ է ձեռք բերել Էրեբունի վարչական շրջանում, մասնավորապես՝ Աթոյան փողոցի հարակից տարածքներում, որտեղ, կրիմինալ տերմինաբանությամբ ասած, «տիրություն է անում» կլանի շահերին ու տարածքային հավակնություններին։

    Հարձակման մանրամասները ցույց են տալիս քրեական աշխարհի դաժան ու անհաշվենկատ ձեռագիրը։ Քանի որ թիրախը տեղաշարժվում է հատուկ զրահապատ ավտոմեքենայով, հարձակվողները նրան «վերցրել են» այն պահին, երբ նա եղել է մեքենայից դուրս՝ անպաշտպան։

    Արձակված շուրջ 30 կրակոցների արդյունքում թիրախը ողջ է մնացել, սակայն սպանվել է նրա կողքին գտնվող երիտասարդը (ով, ըստ լուրերի, նույնպես հարում էր այդ կլանին)։ Բայց ամենաողբերգականն այն է, որ փողոցային այս «ռազբորկայի» արդյունքում վիրավորվել է անմեղ 15-ամյա դեռահաս, ինչը հերթական անգամ ապացուցում է՝ երբ կրիմինալը դուրս է գալիս փողոց, հանրային անվտանգությունը զրոյանում է։

    MegaNews-ի դիտարկումը

    Այս դեպքը սովորական քրեական քրոնիկոն չէ, այլ ահազանգ՝ ուղղված իրավապահ համակարգին։ Փողոցային ազդեցության գոտիների բաժանումը, «տիրություն անելու» արատավոր բարքերն ու ցերեկային ժամերին ինքնաձիգներով հաշվեհարդարները վերադարձնում են մեզ դեպի «մութ 90-ականների» ամենավատ ավանդույթները։

    Իրավապահները շարունակում են լայնածավալ գործողությունները, սակայն հանրության սպասելիքը մեկն է՝ ոչ միայն հանցագործների հայտնաբերումը, այլև նմանատիպ կլանային սխեմաների արմատախիլ արումը, որպեսզի Երևանի փողոցները դադարեն լինել քրեական հաշվեհարդարների թատերաբեմ։

    MegaNews-ը հետևողական է լինելու քննության ընթացքին և կներկայացնի նոր մանրամասներ:

    Մարգարիտա Դավթյան 

  • Մակունցը հրաժարվում է պատգամավորական մանդատից

    ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, ով ՔՊ-ի ցուցակով առաջադրված թեկնածուներից մեկն է, խորհրդարան չի գնա։

    Այդ մասին «Ազատության»-ը հայտնել են ԿԸՀ-ից:

    Նշել են, որ Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից, նա ինքնաբացարկի դիմում է գրել:

  • «Առինջ Մոլ»-ում կատարված գործողությունների արդյունքում 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է. Տոնոյան

    «Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, որի արդյունքում կասեցվել է 10-15 տաղավարի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ «Առինջ Մոլ»-ի աշխատանքը չի դադարեցվել, և առևտրի կենտրոնը շարունակում է գործել բնականոն ռեժիմով։

    Կասեցման հիմքում նշվել է այն հանգամանքը, որ տվյալ տաղավարները տեղակայված են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտում։ Այս հարցով արդեն զբաղվում են մեր փաստաբանները՝ ներկայացնելով համապատասխան իրավական հիմնավորումներ։

    Ընդհանուր առմամբ «Առինջ Մոլ»-ում գործում է մի քանի հարյուր տաղավար»,– MegaNews-ին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

    Մարգարիտա Դավթյան 

  • «Դադարեցնում եմ ավագանու իմ լիազորությունները` աշխատանքս ԱԺ-ում շարունակելու համար». Միքայել Խաչատրյան




    Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանի գրառումը. «2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան։

    Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար, որը այսօր անզեն աչքով տեսնում է յուրաքանչյուր երևանցի և հայ մարդ, ինչու չէ` բազմահազար զբոսաշրջիկներ նույնպես։

    Իսկ հիմա` 2026 թվականի հունիսի 7-ի Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կրկին բարձր վստահության քվե տալուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության քվե տալով, ես` լինելով իմ կուսակցության և քաղաքական թիմի պատգամավորական ցուցակում, ձեր ձայների շնորհիվ ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 

    Հիմա, ելնելով պաշտոնի անհամատեղելիությունից, դադարեցնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները` աշխատանքս շարունակելու համար ՀՀ Ազգային ժողովում` որպես պատգամավոր։

    Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ` ինչպես ինձ տեսել եք, և հենց Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը ավելի տեսանելի և պետական բարձր մակարդակում իմ ներդրումը ունենալու ցանկությամբ է պայմանավորված այս որոշումս։

    Աստված պահապան բոլորիս։

    Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

    Աղբյուրը` Միքայել Խաչատրյան