Category: MegaNews

  • «Եթե հստակ պատասխան չստանանք, գնալու ենք Հակարի կամրջի ուղղությամբ»․ Արսեն Ղուկասյան

    «Արդեն 6 տարի մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորած զինծառայողների ճակատագրի հարցում չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, բայց մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս իրենց, որ այդ հարցում մեզ հստակեցում տան։ Եթե չէ՝ մենք ծնողներով ենք գտնելու ուղիները»,- Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ՝ մեր կարգավիճակում, որոնք դեռ 90-ականներից ունեն իրենց անհետ կորածները, փորձելու ենք իրենց հետ խողովակ գտնել՝ փոխադարձ աշխատելու. մենք այստեղ ենք իրենց անհետ կորածների ճակատագրով աշխատելու, իրենք՝ մեր։ Որոշել ենք, որ գնալու ենք Հակարի կամրջի ուղղությամբ, փորձելու ենք Ադրբեջանի՝ նույն կարգավիճակ ունեցող մարդկանց հետ կոնտակտի դուրս գալ։ Ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, այնտեղից դեպի Հակարի կամուրջ՝ ոտքով կքայլենք»,- մանրամասնել է Ղուկասյանը։


  • Ջեյ Դի Վենսը չորրորդ անգամ հայր է դարձել

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ծնվել է իր չորրորդ երեխան։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր տղան՝ Ալեք Նիլ Վենսը»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։ Վենսը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնի աշխատակիցներին և Սպիտակ տան բուժանձնակազմին՝ կնոջ և նորածնի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։

  • MegaNews.am | Մհեր Գրիգորյանը կմեկնի արձակուրդ

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր որոշմամբ արձակուրդ կգնա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

    Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 21-31-ը ներառյալ։

  • Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ

    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։

    «Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,

    Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։

    Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։

    1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։

    Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը՝ զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունն ու ձևավորելու առավել անվտանգ միջավայր։

    Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է՝ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը՝ մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։

    Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»,- նշված է շնորհավորական ուղերձում։

     

  • Մուրացանի փողոցում դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

    Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։

    Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Ո՞վ կլինի Կոտայքի հաջորդ մարզպետը. քաղաքական կուլիսներում նոր անուն է շրջանառվում

    «Մեգանյուզ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Կոտայքի մարզում սպասվող կադրային հնարավոր փոփոխություններին՝ հայտնելով, որ մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը, իսկ գործող մարզպետը կվերցնի պատգամավորական մանդատն ու կտեղափոխվի օրենսդիր մարմին։

    Սակայն քաղաքական կուլիսներում սցենարները սրընթաց փոփոխվում են։ Այսօր «Մեգանյուզ»-ին նոր և ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի աթոռին է հավակնում նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

    Էդուարդ Բաբայանի ֆիգուրը Կոտայքի մարզային կառավարման համատեքստում բավականին հետաքրքիր է։

    Հիշեցնենք, որ նա տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի մերձավոր թիմակիցն ու հենասյուներից մեկը մարզում։ Սակայն քաղաքական դասավորվածությունները փոխվեցին, և արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Բաբայանն իր ողջ ռեսուրսով աշխատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

    Ըստ ամենայնի, ընտրություններում ներդրված ջանքերն ու ապահոված արդյունքներն այժմ քաղաքական կապիտալի վերածելու և մարզային ավելի բարձր կարգավիճակ ստանալու փուլն է սկսվել։

    Հավելենք, որ թեմայի առնչությամբ «Մեգանյուզ»-ին չհաջողվեց կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ ո՛չ Լիլիթ Ստեփանյանից, և ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանից։

    Այսպիսով՝ Կոտայքի մարզպետի թափուր հնարավոր հաստիքի շուրջ ներքաղաքական ինտրիգը գնալով թեժանում է։ Մի կողմից շրջանառվում է կուսակցական հստակ գծի ներկայացուցիչ Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը, մյուս կողմից՝ մարզում լուրջ ազդեցություն և քաղաքական նոր հենարաններ ունեցող Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հավակնությունները։

    Թե ում վրա կանգ կառնի իշխանության վերջնական ընտրությունը, և ում կվստահվի Կոտայքի ռազմավարական մարզի ղեկավարումը՝ ցույց կտա միայն ժամանակը։

    «Մեգանյուզ»-ը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը և իր ընթերցողին ներկայացնել ամենաթարմ ու հավաստի տեղեկատվությունը։

    Մարգարիտա Դավթյան 

  • Երևանում հնչած կրակոցների վայրում նռնակ է հայտնաբերվել․ սակրավորների խումբը դեպքի վայրում է․ Armlur

    Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։

    Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա զոհ։

  • ՀՐԱՏԱՊ. Ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացնում

    ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում անցել է ուժեղացված ծառայության։

    «Մեգանյուզին» հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ հաստատելով մեր ունեցած տեղեկությունները։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված մայրաքաղաքում ուժեղացված ռեժիմի անցնելը, այս պահին պաշտոնապես այլ մանրամասներ չեն հաղորդվում։

    «Մեգանյուզը» շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և հավելյալ տեղեկություններ կփոխանցի ավելի ուշ։

     

  • Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Blog Image

    Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

    Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

    Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։

    Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անհանգստացած է դատավորներին գնահատող անկախ հարթակի գործունեությունից. դիմել է արդարադատության նախարարին

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այս մասին տեղեկացնում է Կոմիտեն։

    Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    Հղումը՝ այստեղ։