Category: MegaNews

  • Հուլիսին կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչ. Գևորգ Պապոյան

    Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին հայտնել է նախարար Գևորգ Պապոյանը։

    «Հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։

    Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։

    Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,-գրելէ Պապոյանը։

  • Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

    Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

    Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

    Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

    Նշենք, որ 2-ամյա Տիգրանի մահից հետո, 2025–ի հոկտեմբերի մահացել էր նաև նրա հայրը` Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։

  • Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան

    Տարբեր ներդրողներ հրաժարվել են Հայաստան գալ, որոշ գործարարներ էլ այսօր փորձում են տեղափոխել իրենց բիզնեսները․ Այս մասին ՊԵԿ-ի քննչականի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։

    «Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

    Սա միայն նրա շուրջ ծավալվող գործընթաց չէ, այն վերաբերում է բոլորին, ովքեր այս պահին ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում։ Երբ բռնապետությունը, դիկտատուրան, «փաշիզմը» մտնում է տուն, մտնելու է բոլորի տուն։ Մի հատ մտածենք՝ տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ, այսօր փլուզելն ու ոչնչացնելն ում է ձեռ տալիս»,- ասաց Արման Աբովյանը։

  • Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

    Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ որոշումը քննարկել է և՛ Վարդան Ղուկասյանի, և՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հետ։

    «Մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,- նշել է Առաքելյանը։

  • Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու

    Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու

  • Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ

    Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ


    Մանրամասները՝տեսանյութում






  • Իրանցիները Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար են պարտք, պարտքը 2 տարվա ընթացքում պետք է վերադարձնեին, իսկ 2 տարին ավարտվում է օրերս. փաստաբան (տեսանյութ)

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը միջնորդել է, որ առերեսում տեղի ունենա իրանցի գործարարների հետ։

    Aysor.am-ի թղթակիցն այսօր փաստաբաններից հետաքրքրվեց՝ սա անհաջող գործա՞րք էր, որ իշխանությwuնը փորձեց մեղադրանքի հիմք դարձնել՝ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ դա ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր։

    «Պարոն Ծառուկյանի կողմից բոլոր ներդրումները կատարվել են, արդեն իսկ ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ անվանել այդ անձանց, որովվետև իրականությունը բացահայտվել է, մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում»,- նշեց Էմին Խաչատրյանը։

    Փաստաբանն ասաց, որ իրանցիները պարտավորված են եղել պարտքը երկու տարվա ընթացքում վերադարձնել, իսկ երկու տարին ավարտվում է օրերս։

    «Հետևաբար, համոզմունք ունենք, որ նրանց այս գործելակերպն ուղղված է նրան, որ պարտավորությունը չկատարեն»,- հավելեց Խաչատրյանը։

  • Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

    Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։

    Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։

    Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձավ համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացան բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։

    Հուշարձանի կառուցումն այսօր արդեն համայնքի հավաքական նախաձեռնությունն է։

    Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։

    Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ մարտական գործողության ժամանակ։ Նրա անունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է անձնական խիզախության, կարգապահության և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի հետ։

    Այդ հուշարձանի մոտ Մոնթեի անունը կհասնի նաև նրանց, ովքեր նրան չեն տեսել, բայց դեռ պիտի հասկանան, թե ինչ գին ուներ նրա ընտրած ճանապարհը։

    Հայ-Ամերիկյան Տեղեկատվական Կենտրոն (AAIC)

  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից

    Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Է. Մուրադյանի 2026 թվականի հուլիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.

    1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Էդգար ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

    2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։

  • Արյունալի հաշվեհարդար Երևանում․ շուրջ 30 կրակոց «Յաշիկի» ուղղությամբ, կա զոհ և վիրավոր 15-ամյա դեռահաս․ MegaNews-ի բացառիկ մանրամասները

    Երևանում հերթական անգամ հնչած ինքնաձիգի կրակահերթերը փաստում են մեկ պարզ իրողություն՝ քրեական ենթամշակույթն ու կլանային հաշվեհարդարները շարունակում են մնալ մայրաքաղաքի փողոցներում անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Հուլիսի 18-ին Մուրացան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որն ավարտվեց մեկ մարդու սպանությամբ և 15-ամյա դեռահասի վիրավորումով, սոսկ կենցաղային հողի վրա ծագած վեճ չէ. սա ընդգծված կլանային հաշվեհարդար է, որի արմատները տանում են դեպի քրեական աշխարհի ազդեցության գոտիների վերաբաժանում:

    Մարտադաշտ հիշեցնող տեսարան և իրավապահների առաջին քայլերը

    Պաշտոնական տվյալներով՝ դեպքի վայրում արձանագրվել է պատերազմական պատկեր. ինքնաձիգի տասնյակ պարկուճներ, արնանման հետքեր, գնդակոծված «Mercedes-Benz G-Class» («Յաշիկ») և այլ մեքենաներ։ Ավելին՝ հայտնաբերված մարտական նռնակը, որի վնասազերծման համար ներգրավվեցին սակրավորներ, հուշում է, որ հարձակումը եղել է կազմակերպված և ծրագրված՝ թիրախին ոչնչացնելու հստակ մտադրությամբ։

    Թեև Քննչական կոմիտեն արդեն իսկ նախաձեռնել է քրեական վարույթ սպանության ու սպանության փորձի հատկանիշներով և կա մեկ ձերբակալված, սակայն հարցի իրավական կողմն ունի շատ ավելի խորը՝ կուլիսային շերտեր։

    MegaNews-ի բացառիկ տեղեկությունները. ո՞վ էր հարձակման իրական թիրախը և ինչպե՞ս է գործում կրիմինալ սխեման

    Մինչ իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում անուններ հնչեցնելուց, MegaNews-ին հաջողվել է պարզել շրջանառվող հիմնական և ամենահավաստի վարկածը։

    Ով է թիրախը. Զինված հարձակման հիմնական թիրախը եղել է քրեական աշխարհում հայտնի, այսպես կոչված՝ «Պզոյի» կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ «Գուգոն»։ Ազդեցությանգոտին. Ըստ մեր աղբյուրների՝ «Գուգոն» վերջին տարիներին լուրջ կշիռ է ձեռք բերել Էրեբունի վարչական շրջանում, մասնավորապես՝ Աթոյան փողոցի հարակից տարածքներում, որտեղ, կրիմինալ տերմինաբանությամբ ասած, «տիրություն է անում» կլանի շահերին ու տարածքային հավակնություններին։

    Հարձակման մանրամասները ցույց են տալիս քրեական աշխարհի դաժան ու անհաշվենկատ ձեռագիրը։ Քանի որ թիրախը տեղաշարժվում է հատուկ զրահապատ ավտոմեքենայով, հարձակվողները նրան «վերցրել են» այն պահին, երբ նա եղել է մեքենայից դուրս՝ անպաշտպան։

    Արձակված շուրջ 30 կրակոցների արդյունքում թիրախը ողջ է մնացել, սակայն սպանվել է նրա կողքին գտնվող երիտասարդը (ով, ըստ լուրերի, նույնպես հարում էր այդ կլանին)։ Բայց ամենաողբերգականն այն է, որ փողոցային այս «ռազբորկայի» արդյունքում վիրավորվել է անմեղ 15-ամյա դեռահաս, ինչը հերթական անգամ ապացուցում է՝ երբ կրիմինալը դուրս է գալիս փողոց, հանրային անվտանգությունը զրոյանում է։

    MegaNews-ի դիտարկումը

    Այս դեպքը սովորական քրեական քրոնիկոն չէ, այլ ահազանգ՝ ուղղված իրավապահ համակարգին։ Փողոցային ազդեցության գոտիների բաժանումը, «տիրություն անելու» արատավոր բարքերն ու ցերեկային ժամերին ինքնաձիգներով հաշվեհարդարները վերադարձնում են մեզ դեպի «մութ 90-ականների» ամենավատ ավանդույթները։

    Իրավապահները շարունակում են լայնածավալ գործողությունները, սակայն հանրության սպասելիքը մեկն է՝ ոչ միայն հանցագործների հայտնաբերումը, այլև նմանատիպ կլանային սխեմաների արմատախիլ արումը, որպեսզի Երևանի փողոցները դադարեն լինել քրեական հաշվեհարդարների թատերաբեմ։

    MegaNews-ը հետևողական է լինելու քննության ընթացքին և կներկայացնի նոր մանրամասներ:

    Մարգարիտա Դավթյան