Category: Hayacq

  • Հոկտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    02 հոկ 2026 22:52

    Հոկտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր

  • Հոկտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–14:00 Վերֆելի փողոց 13–32 առանձնատներ, Սիսվանի փողոց 1–64 առանձնատներ, Լուսինյանց փողոց 32, 34 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34–243 առանձնատներ և 19–189 առանձնատներ մասնակի, Ռուսթավելու փողոց 3–102, 17–41, 68–98 առանձնատներ, Երևանցու փողոց 24–38, 32–73 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Աղբյուր Սերոբի փողոց 4–4, 7 շենքեր և 426–52 առանձնատներ, Գուլակյան փողոց 80 շենք, Սոսեի փողոց 62–64 շենքեր,

    12:00–17:00 Ադոնցի փողոց 2/3–2/5, 2/6, 2/7 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–14:00 Եղվարդի խճուղի 32, 115, 122 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Միկոյան փողոց 128 հասցե, Զովունի գյուղ՝ 1-ին փողոց մասնակի, «Վանասսա» հյուրանոցային համալիր,

    11:00–15:00 Շինարարների փողոց 11 շենք, Արզումանյան փողոց 16/1, 16/2, 16/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Ա․ Բաբաջանյան փողոց 27, 29, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    12:00–14:00 Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցք 24/1, 31 առանձնատներ, Դավիթ Բեկի փողոց 97/26, 97/23, 103/4 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–17:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ Գյուրջյան փողոց 13, 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Հովհաննիսյան թաղամաս 25, 25/1, 25/2 շենքեր, Հովհաննիսյան թաղամաս 50 շինություն և հարակից առանձնատներ, Իսահակյան թաղամաս 1/1, 1/2, 3/3 շենքեր և հարակից առանձնատներ, Մ․ Խուդյակովի փողոց 161, 161/2, 163, 165, 190, 69, Բ1 առանձնատներ, «Յունիբանկ» ԲԲԸ, «Ամիօ Բանկ», «Կոնվերս Բանկ», «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ներ, «Դիալաբ», «Ոսկե Գագաթ», «Էվրիկա», «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Խաղաղ Դոնի փողոց 6 շենք, Տիտոգրադյան փողոց 23, Խաղաղ Դոնի փողոց 10, 12, 7/2, 7/1, 5, 16, 8, 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 թիվ 69 դպրոց, Արարատյան փողոց, Արարատյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Բագրատունյաց պողոտա 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Գրանդ Քենդի» Հայ-Կանադական ՍՊԸ, «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ, սեփականատերեր՝ Ա․ Վարդանյան, Ս․ Բամբուկյան, «ԲԻ ԳԱՏԵՊ» ՍՊԸ, սեփականատերեր Է․ Հովհաննիսյան, Հ․ Հովհաննիսյան, «ՄԱՐԼԻԱ» ՍՊԸ, «ՎԱՆՄԱՐԿ» ՍՊԸ, «ԷԼԳԱՄ» ՍՊԸ, սեփականտեր՝ Հ․ Վարոսյան,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Ս․ Հակոբյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

    11:00–14:00 Ոսկետափ, Երասխ, Գոռավան գյուղեր մասնակի, Այգավան գյուղ մասնակի,

    11:00–16:00 Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    14:00–16:00 Նոյակերտ գյուղ, Եղեգնավան գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:00 Վայք քաղաքի Արշավիր Մելիքյան փողոց մասնակի,

    11:00–14:00 Հեր Հեր գյուղ մասնակի,

    11:00–15:00 Ջերմուկ քաղաք՝ Ջիվանու, Սարվորների, Ավտոկայանի, Իսակովի, Մյասնիկյան, Շահումյան փողոցներ մասնակի, Կաթսայատուն, «Ջերմուկ աշխարհ», Ճոպանուղի-1, «Հանքային ջրեր 1», «Ջերսան» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Հարավարևմտյան, Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Այգեձորի, Սյունիքի հարավարևելյան, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր, Վերնաշեն գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    11:00–17:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Տերյան և Դուրյան փողոցներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–13:00 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, ՀՀ վարչապետի թերակղզում գտնվող ամառանոց, Վազգենյան դպրանոց, Գրողների հանգստյան տուն, «Ռաֆի և Սերինե», «Կարեն և Աշոտ Երկաթ» ՍՊԸ-ներ, «Մոսկվա-1», «Մարութա Գրուպ» ԱՁ-ներ և թերակղզուն հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–15:30 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, ՀՀ վարչապետի թերակղզում գտնվող ամառանոց, Վազգենյան դպրանոց, Գրողների հանգստյան տուն, «Ռաֆի և Սերինե», «Կարեն և Աշոտ Երկաթ» ՍՊԸ-ներ, «Մոսկվա-1», «Մարութա Գրուպ» ԱՁ-ներ և թերակղզուն հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Սոթք գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 3/1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:50 Սոթք գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 3/1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:30 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի, կինոթատրոն, ջրմուղ, Արծրունի եղբայրներ փողոց, Բոշնաղյան և Դաշտոյան փողոցներ (Թորսոյի թաղ), Գավառի ԳԳՄ, Կաբելագործների փողոցի շենքեր և առանձնատներ, Հ․ Աբրահամյան փողոցի բնակիչ-բաժանորդներ, Պետրովի փողոց՝ 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, 7, 19 առանձնատներ, Հ․ Աբրահամյանի 1-ին փակուղի 9, 19 առանձնատներ, Բոշնաղյան փողոց 3-րդ նրբանցք 1, 7, 16, 20, 28 առանձնատներ, Բարեկամության փողոց 3 առանձնատուն, Զորավար Անդրանիկի 1-ին փակուղի, 2-րդ նրբանցք 1–4 առանձնատներ, Դաշտոյան փողոց 10, 17, 27 առանձնատներ, «ՎԱՌ» ԱՁ և «Սաշիկ Սինանյան» ԱՁ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղերի բնակիչ-բաժանորդներ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի N 8 նոր դպրոց, Կարմիր գյուղի «Յուքոմ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայաններ, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Սարուխան N 1 դպրոց,

    11:30–14:50 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, հեռուստակայան, «Գոգո-Սեդա» գազալցակայան, «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ,

    12:00–14:00 Նորաշեն, Չկալովկա գյուղերն ամբողջությամբ, Լճաշենի զինվորական մաս, Սևանա լճի Լճաշեն–Նորաշեն հատվածի հանգստի գոտիներ, «Նոյ Լենդ», «Եր-Ռու», «Թրի Միրմետ Բիչ», «Գեղամա աշխարհ», «Քրիստալ Լեյք» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» և «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի,

    Շիրակի մարզ՝

    10:00–16:00 Գյումրի քաղաք՝ «ՕԿ» խանութ, «Գյումրի» հյուրանոց և հարակից տարածքներ,

    11:00–13:00 Աշոցք համայնք՝ Աշոցք գյուղի 2-րդ փողոց,

    11:00–15:00 Անի համայնք՝ Սառնաղբյուր գյուղ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հողմիկ գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Հունվարի 1-ից 200,000 դրամ թшղման նպաստ կստանան միայն անապահովության նպաստ ստացողները, փոխարենը թոշակը կավելանա 1,000 դրամով

    Հունվարի 1-ից 200,000 դրամ թшղման նպաստ կստանան միայն անապահովության նպաստ ստացողները, փոխարենը թոշակը կավելանա 1,000 դրամովՀունվարի 1-ից թաղման նպաստ կստանան միայն նպաստառուները, թոշակը կավելանա 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ: 

    Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

    «Շրջանառվում է նախագծերի փաթեթ, որովհետև թաղման նպաստին առնչվող մի քանի հարաբերություններ և օրենքներ կան, որոնք կարգավորում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները, բայց առանցքային փաթեթում պետական նպաստների մասին օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ 

    Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի։ 

    Թաղման նպաստի չափի փոփոխություն չի նախատեսվում, 200,000 դրամ է, 200,000 դրամ կլինի նաև նոր համակարգի շրջանակներում, նախագծերով նախատեսվում է, որ նոր համակարգը գործելու է 2027 թվականի հունվարի 1-ից»,- նշել է Գալստյանը:

  • Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով

    Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցովՌուսաստանը սպասում է Երևանի` Հայաստանում երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկի արձագանքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

    Օվերչուկի խոսքով՝ դրանք կապ են ապահովում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

    «Այսօր մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք հայկական երկաթուղիների երկու կարճ հատվածների վերականգնման հարցը, որոնք կոնցեսիոն կառավարման են հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը։ Մենք նշեցինք, որ պաշտպանում ենք այդ երկու հատվածների վերականգնումը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին այդ հարցում՝ մասնավորապես ապահովելու տրանսպորտային կապը Երասխից դեպի Նախիջևան և Գյումրիից դեպի թուրքական սահման»,- ասել է փոխվարչապետը։

    Պաշտոնյան ընդգծել է, որ այդ որոշումները կայացվել են նախագահական մակարդակով դեռևս հունվարին։ «Մենք սպասում ենք՝ տեսնելու, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը։ Կարծում եմ՝ մոտ ապագայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ՝ այս հարցն առաջ մղելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ «գնդակն այժմ նրանց դաշտում է»։

    Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի ամրապնդմանը և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։

  • Հայաստան ներխուժած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվել է

    Հայաստան ներխուժած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվել էՀայաստան ներխուժած ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը 2 ամսով կալանավորվել է։

    Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), հայտնել է ՀՀ դատախազությունը։

    Նույն դեպքով նախաձեռնված է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

    Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հոկտեմբերի 2-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հոկտեմբերի 2-ինԽՈՅ

    Առավոտյան սկսեք լուծել ամենակարևոր խնդիրները: Կամքը, վճռականությունն ու համառությունը կօգնեն ձեզ հաղթահարել նույնիսկ չնախատեսված դժվարությունները: Ձեզ համար հեշտ կլինի ազդել ուրիշների վրա, ուստի հաջող կանցնեն հանրային ելույթները, լուրջ բանակցությունները և այցելությունները ազդեցիկ անձանց: Հավանական է նկատելի շահույթ:

    Օրվա երկրորդ կեսին շատ Խոյեր պետք է զբաղվեն տնային խնդիրներով։ Սա ձեզ կստիպի վերադասավորել ձեր պլանները, ինչը ձեզ այնքան էլ չի ուրախացնի, ապա պետք է զգույշ լինեք: Մտերիմների հետ շփումներում կարևոր է ցուցաբերել հատուկ խնամք և նրբանկատություն:

    ՑՈՒԼ 

    Օրը հաջող և արդյունավետ կլինի։ Կհայտնվեք ուժով և էներգիայով լի, համառ և վճռական։ Հնարավոր կլինի հասնել ձեր առջև դրված բոլոր նպատակներին և վարակել ուրիշներին ձեր խանդավառությամբ: Ընդ որում, ողջախոհությունը թույլ չի տա ձեզ չարդարացված ռիսկի դիմել։ Դուք կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը և հաշվարկել ձեր որոշումների հետևանքները: Շատ Ցուլեր ապագա հաջողությունների հիմքը կդնեն։ Ղեկավարությունն ու ազդեցիկ հովանավորները ձեզ ամեն կերպ կաջակցեն։

    Բարենպաստ պահ է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։ Դուք կկարողանաք ընդունել նրանց տեսակետը և փոխզիջման գնալ, և միևնույն ժամանակ չպարտվել:

    ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

    Բաց մի թողեք ձեր հնարավորությունը: Կկարողանաք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում կյանքի կոչել: Ցանկացած խնդիր, նույնիսկ առավել բարդ, կլինի ձեր հնրավարությունների սահմանում: Որոշ Երկվորյակներ այնքան վառ կդրսևորեն իրենց առաջնորդի որակները, որ կստանան առաջխաղացման առաջարկ: Հանգամանքները հնարավորինս հաջող կդասավորվեն, շրջապատողներն իրենք կցանկանան օգնել ձեզ։ Ինքնավստահությունը թույլ կտա Ձեզ հաջող գործարքներ կնքել: Հավանական է ֆինանսական աճ և նկատելի շահույթ:

    Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփման համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ոչ ֆորմալ։ Ձեր հմայքը աննկատ չի մնա: Չեն բացառվում նոր ծանոթությունները անսովոր հանգամանքներում։

    ԽԵՑԳԵՏԻՆ 

    Ամեն ինչ չէ, որ առաջին անգամից կստացվի։ Այնուամենայնիվ, համառությունն ու ջանքերը կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Երբեմն չի խանգարի խորհրդակցել փորձառու գործընկերների հետ, նրանց խորհուրդները շատ օգտակար կլինեն։ Ձեր նոր գաղափարները թույլ կտան ավելի արագ հասնել հաջողության, այնպես որ համարձակորեն անցեք դրանց իրականացմանը: Շատ Խեցգետիններ կկարողանան զգալիորեն առաջ շարժվել դեպի իրենց նպատակները։

    Կհաջողվի լավ լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Կկարողանաք հասկանալ ուրիշների շահերը և չհրաժարվել ձեր սկզբունքներից։ Սիրելիի հետ հարաբերություններում կտիրի լիակատար ներդաշնակություն։

    ԱՌՅՈՒԾ 

    Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Ձեր էներգիան կօգնի հաղթահարել նույնիսկ այն խնդիրները, որոնք երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել լուծել: Շիտակությունն ու ազնվությունը կարող են մի փոքր ավելորդ թվալ, բայց դրանք թույլ կտան արագ պարզել անհրաժեշտ տեղեկատվությունը, խնայել ժամանակն ու չներքաշվել մանրուքների մեջ։ Օրվա կեսին առաջին պլան կմղվեն շրջապատի հետ հարաբերությունները, այնպես որ մի մոռացեք նրբանկատության մասին, հատկապես մտերիմների հետ շփվելիս:

    Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության կամ ընտանեկան փոքրիկ տոնի համար: Առյուծների մեծ մասը կարևոր մարդու մասին հաճելի բան կբացահայտեն։

    ԿՈՒՅՍ

    Դուք կզգաք նոր սկիզբների հակվածություն։ Նախաձեռնողականությունը կօգնի անել ավելին, քան դուք ակնկալում էիք: Այնուամենայնիվ, փորձեք ագրեսիա չցուցաբերել և չձգտել մասնակցել ցանկացած գործի, նրանք առանց ձեզ հիանալի կհաղթահարեն որոշ առաջադրանքներ: Ձեր փառասիրությունը կամրապնդվի և թույլ կտա ձեզ հաջողության հասնել, բարձրանալ կարիերայի սանդուղքով, ամրապնդել ձեր հեղինակությունը:

    Օրվա երկրորդ կեսին Կույսերի մեծ մասը կարող է մի փոքր անհավասարակշիռ և անհանգիստ դառնալ: Կարևոր է փորձել հավաքվել, կենտրոնանալ դրական պահերի վրա, որոնք քիչ չեն լինի։ Մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները կաջակցեն ձեզ և կօգնեն ձեզ հաղթահարել մոլեգնող հույզերը:

    ԿՇԵՌՔ 

    Առավոտյան սկսեք պլանավորված գործերը: Դուք շատ բան կստանաք, բայց կարևոր է չհուզվել և չփորձել միանգամից մի քանի առաջադրանք ստանձնել: Փորձեք հանգստություն պահպանել և քայլ առ քայլ գործել։ Ցանկացած ջանքերում հաջողության հասնելու շանսերը մեծ են, եթե բավականաչափ ջանք գործադրեք: Շատ Կշեռքների սպասվում են եկամտի փոքր, բայց կայուն աճ:

    Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի շփումներով՝ խոսակցություններով, զանգերով և նամակագրությամբ: Չի բացառվում կարևոր լուր ստանալը, որին վաղուց էիք սպասում: Երեկոն բարենպաստ է գնումներ կատարելու, զբոսնելու և ընկերների շրջապատում հանգստանալու համար:

    ԿԱՐԻՃ 

    Առավոտյան փորձեք անել բոլոր կարևոր գործերը։ Հատկապես բարենպաստ ժամանակ կլինի բարդ խնդիրներ լուծելու, որոշումներ կայացնելու և պատասխանատու բանակցություններ վարելու համար: Կկարողանաք փոխանցել ձեր դիրքորոշումը զրուցակցին՝ առանց վնասելու նրա հետաքրքրությունները: Հաջող պահ է առկա կապերն ամրապնդելու և նորերը հաստատելու համար:

    Օրվա երկրորդ կեսին շատ բան կդասավորվի ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք։ Պետք չէ տխրել այդ առիթով, թեև սեփական էմոցիաների հետ գործ ունենալը հեշտ չի լինի։ Ընտանեկան Կարիճները պետք է աջակցություն փնտրեն մտերիմներից, բայց չչարաշահեն նրանց բարի վերաբերմունքը:

    ԱՂԵՂՆԱՎՈՐ 

    Դուք կարող եք կարգավորել ամեն ինչ, ինչ էլ որ ստանձնեք: Հեշտ կլինի լուծել կարևոր բիզնես հարցեր։ Կենսունակության և էներգիայի ալիքը թույլ կտա ձեզ վարակել այլ մարդկանց ձեր խանդավառությամբ և ստանալ նրանց աջակցությունը: Հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նրանց հետ, ում հետ նախկինում պարբերաբար կոնֆլիկտներ եք ունեցել։ Նույնիսկ ռիսկային ֆինանսական գործարքները շահույթ կբերեն, ինտուիցիան ձեզ կասի, թե ինչպես լավագույնս վարվել: Որոշ Աղեղնավորներ ստիպված կլինեն լրացուցիչ պարտականություններ ստանձնել, բայց դա թույլ կտա առաջ շարժվել կարիերայի սանդուղքով:

    Երեկոյան հիանալի տրամադրություն կունենաք։ Հարազատներին այցելելու ժամանակ կլինի, և այս հանդիպումը ձեզ հաճույք կպատճառի:

    ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

    Մի ստանձնեք ավելորդ ծանրաբեռնվածություն: Հանգամանքները միշտ չէ, որ ձեր օգտին կզարգանան։ Ստիպված կլինեք վերակառուցել ընթացքի ժամանակ, վերածրագրել կամ չեղարկել որոշ պլաններ: Խուսափեք կոնֆլիկտներից։ Կենտրոնացեք այն բաների վրա, որոնց արդյունքները լիովին կախված են ձեզանից: Էական ձեռքբերումներ չեն սպասվում, բայց լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա։

    Ընտանեկան Այծեղջյուրները ստիպված կլինեն ուշադրություն դարձնել տնային գործերին։ Բավականին հաջողությամբ գլուխ կհանեք ամեն ինչից, բայց ավելի շատ ժամանակ կծախսեք, քան սպասում էիք։

    ՋՐՀՈՍ 

    Հաջող պահերը շատ կլինեն, և դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի։ Աշխատանքային առաջադրանքների հաղթահարումը սովորականից ավելի հեշտ կլինի: Կկարողանաք իրականացնել վաղեմի ստեղծագործական նախաձեռնություններ, որոնք մինչ այդ ոչ մի կերպ չէիք կարող սկսել: Շատ Ջրհոսներ ցույց կտան իրենց առաջնորդի որակները, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց կարիերայի վրա։ Կնքված գործարքները հատկապես շահավետ կլինեն։ Ինքնավստահությունը թույլ չի տա ձեզ հետ կանգնել հնարավոր խոչընդոտների առջև:

    Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը։ Երեկոն հարմար է սիրելիի հետ ժամադրության և սրտանց զրույցների համար։ Կամրապնդեք ձեր միջև կապը:

    ՁԿՆԵՐ 

    Առավոտյան կզգաք թեթևություն և հուզական վերելք: Դրանք կօգնեն ձեզ լուծել բազմաթիվ խնդիրներ: Դժվար թե հաջողվի զգալիորեն առաջ շարժվել դեպի ձեր նպատակները, սակայն ընթացիկ գործերը կհաջողվի արագ և արդյունավետ հաղթահարել: Որոշ Ձկներ ստիպված կլինեն զբաղվել տնային խնդիրների լուծմամբ, բայց դա ծանրաբեռնված չի լինի։ Բարենպաստ օր է գնումների համար, հատկապես աշխատանքի կամ ուսման հետ կապված։ Հաջող կանցնեն անշարժ գույքի հետ կապված գործարքները:

    Օրվա վերջում հոգնածություն կկուտակվի։ Երեկոյան ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Ժամանակ հատկացրեք հանգստանալու, ուժերը վերականգնելու, մտերիմների և հին ընկերների հետ շփվելու համար։

  • Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ, քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»

    Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ, քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավը նոր փուլ է մտնում, սակայն ուշագրավ հանգամանքով․ այն օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, հոկտեմբերի 1-ին անսպասելիորեն երկու ամսով հետաձգվեց։

    Խոսքը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող փաթեթի մասին է։

    Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել էր, որ փոփոխությունները վերաբերում են վեց օրենքների և օրենսգրքերի։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակը ընտանեկան բռնության դեպքերի քննությունը առավել զոհակենտրոն դարձնելն է, պաշտպանության միջոցների շարունակականությունն ապահովելը և ավելի մեղմ համարվող դեպքերում քրեական հետապնդում չիրականացնելու հնարավորությունը վերանայելը։

    Սակայն հենց ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քննարկումը տեղի չունեցավ։

    Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկեց փաթեթի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ պատճառաբանելով, որ նախագիծը մեծածավալ է, իսկ հեղինակները նոր առաջարկություններ են ստացել և լրացուցիչ ժամանակի կարիք ունեն՝ դրանք քննարկելու ու փաստաթուղթը լրամշակելու համար։

    Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ հայտարարեց, որ փաթեթի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

    Այսինքն՝ այն պահին, երբ իշխանությունը բարձրաձայնում է ընտանեկան բռնության դեմ «զրո հանդուրժողականության» անհրաժեշտության մասին, օրենսդրական հիմնական փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, և խորհրդարանում դրա քննարկումը ևս երկու ամիս հետաձգվում է։

    Նախագծի շուրջ իշխանության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ պետության մոտեցումը պետք է փոխվի՝ ընտանեկան բռնության դեպքերը դիտարկելով ոչ միայն որպես ընտանիքի ներսում տեղի ունեցող խնդիր, այլ որպես իրավական պաշտպանության պահանջ ունեցող դեպքեր։

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեռ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակում մշակված փաթեթը նպատակ ունի կանխել բռնությունը, արդյունավետ քննություն իրականացնել արդեն տեղի ունեցած դեպքերի ժամանակ և հասարակության մեջ ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ։

    Փաթեթը, մասնավորապես, փոփոխություններ է նախատեսում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, «Ոստիկանության մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրությունում։ Կառավարության պաշտոնական փաստաթղթում նշված է, որ փաթեթը ներառում է մի քանի առանձին օրենսդրական նախագծեր։

    Նախաձեռնության շրջանակում իշխանությունը շեշտադրում է նաև «SAFE YOU» համակարգը, որը հնարավորություն է տալիս բռնության ենթարկված անձին ահազանգել իրավապահներին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հավելվածը ոստիկանությունում գործարկվել է դեռևս 2025 թվականի հունիսից և միացված է ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգին։

    Ուշագրավն այն է, որ օրենսդրական փաթեթի հեղինակները հենց վերջին օրերին ևս մեկ անգամ հրավիրել էին շահագրգիռ կողմերին քննարկման։ Սեպտեմբերի 28-ի աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ հեղինակները կոչ էին արել ներկայացնել առաջարկություններ։

    Երկու օր անց արդեն որոշվեց փաթեթի խորհրդարանական քննարկումը երկու ամսով հետաձգել։Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին փաստաթուղթը պետք է ենթարկվի լրացուցիչ քննարկումների և փոփոխությունների, որից հետո այն կրկին կմտնի հանձնաժողովի օրակարգ։

    Եվ ամենաուշագրավը․ Աննա Հակոբյանը զուգահեռաբար ստորագրահավաք է սկսել։

    Մինչ խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումը կանգ է առել, Աննա Հակոբյանը հանրային աջակցություն հավաքելու գործընթաց է սկսել։

    Նա հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ ընտանեկան բռնության դեմ «խիստ և արդյունավետ գործիքակազմ» նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնում և քաղաքացիներին հրավիրել է մասնակցել ստորագրահավաքին Հայաստանի տարբեր մարզերում։

    Առաջին միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Արմավիրում՝ ժամը 14։00-ից 18։00-ն։ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև ստորագրահավաքի ժամանակացույցը։

    Այսպիսով, ստացվում է բավական ուշագրավ պատկեր․

    խորհրդարանում՝ երկու ամիս դադար, իսկ հանրային դաշտում՝ ստորագրահավաք։

    Մի կողմից՝ իշխանությունը պնդում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է դառնա պետական քաղաքականության կարևոր ուղղություն, մյուս կողմից՝ այդ քաղաքականության օրենսդրական հիմքը դեռ լրամշակման փուլում է։

    Հատկանշական է նաև, որ հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն երեկ ևս հայտարարել է, որ պայքարը չի սահմանափակվում մեկ օրով և պետք է իրականացվի տարվա բոլոր 365 օրերին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է, հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ»

    «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է, հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման փոփոխության մասին․ «Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։

    Սա է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու», իբրեւ թե այս փոփոխության պատճառը երկրում արհեստական բանականության գործարանների կառուցումն է, որի համար անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման մասին։ Կարելի է կարծել՝ երեկ են սկսել կառուցել ԱԲ գործարանները:

    Մինչդեռ մայիսին՝ քարոզարշավի ժամանակ, խոսում էր բացառապես մոդուլայինի մասին, որն առաջարկում են Արեւմուտքից։ Նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2027-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։

    Նախօրեին Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել են ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկները։ Այժմ, երբ ռուսական կողմից մեծ ճնշում կա, եւ անգամ խոսվում է գազամատակարարումն անջատելու մասին, Փաշինյանը, ըստ ամենայնի, «զադնի է դրել» եւ ընդունել ռուսական առաջարկը։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 2-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 2-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 360,46 դրամ է, վաճառքը՝ 365,03 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 404,5 դրամ, վաճառքի դեպքում՝ 414,96 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.23 դրամ, վաճառքինը՝ 4.46 դրամ։

  • Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը, թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

    Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը, թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։

    Մեր տեղեկություններով՝ Հայոցյանը ամեն ինչ արել է, որպեսզի չվերանշանակվի իր պաշտոնում, թեև վերջին շրջանում փորձել է հարթել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն այդ փորձերը ևս արդյունք չեն տվել։

    «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս կառավարությունում փակ քննարկում է տեղի ունեցել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանը։ Քննարկման հիմնական թեման ակադեմիական քաղաքի ծրագիրն է եղել։

    Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։

    Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։

    Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, լարված խոսակցություն է տեղի ունեցել Հայոցյանի, ֆինանսների նախարարության և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։

    Իշխանական մեր աղբյուրները նաև պնդում են, որ Հայոցյանի և Ժաննա Անդրեասյանի միջև աշխատանքային համագործակցությունը երկար ժամանակ չի ստացվել։ Մասնավորապես՝ Հայոցյանը պարբերաբար հակադրվել է նախարարի մոտեցումներին և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաճախ չի կատարել այն աշխատանքը կամ չի իրականացրել այն մոտեցումները, որոնք ակնկալվել են նախարարության ղեկավարության կողմից։

    Արդյունքում, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, նրանց համագործակցությունը փաստացի մտել է փակուղի։

    Ուշագրավ է նաև այն, որ իշխանությունն այս պահին ակտիվորեն փնտրում է Հայոցյանի փոխարինողին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը նրա փոխարեն վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել։

    Այսպիսով, Հայոցյանի հեռացումը միայն մեկ օրվա կամ մեկ որոշման հետևանք չէ․ դրա հիմքում ամիսներ շարունակ կուտակված աշխատանքային տարաձայնություններն ու ակադեմիական քաղաքի ծրագրի շուրջ պատասխանատվության և ֆինանսավորման հարցերը ևս իրենց դերակատարումն են ունեցել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։