Category: Hayacq

  • Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակի դեպքում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար

    Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակի դեպքում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համարԿոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ալաբամա նահանգում իր աջակիցների առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Մենք մահապատիժ կսահմանենք խոշոր նարկոդիլերների, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների և յուրաքանչյուրի համար, ով ոստիկան կսպանի»,-ասել է նա։

  • Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը բшխվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավnր

    Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը բшխվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավnրԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։

  • Իրավապահները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

    Իրավապահները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդունՀոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։

    Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։

    Հետագայում 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ շարունակելու վիճաբանությունը, որի ընթացքում էլ 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։

    49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոր Կյուրին գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

  • Հոկտեմբերի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հոկտեմբերի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Ամիրյանի, Փավստոս Բուզանդի, Վ.Սարգսյանի, Դեղատան, Հին Երեվանցու, Զաքյանի, Պուշկինի  38, 40 շենոերի, Եզնիկ Կողբացի 42 շենքի, Խորենացու 1-30 շենքերի, Թումանյանի 27, 29 շենքերի, Մաշտոցի Պող. 38-42 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Նորքի 1 Նրբ., Սերո Խանզադյանի, Թ.Միրզոյան /Նորքի 1 փ., Նորքի 2 փ., Ե.Վարդանյան /Նորքի 4 փ., Օ.Դուրյան /Նորքի 5 փ., Ա.Հարությունյան /Նորքի 6 փ., Լ.Զաքարյան /Նորքի 7 փ., Է.Իսաբեկյան /Նորքի 8 փ., Ս.Բաղդասարյան /Նորքի 9փ., Ա.Ուրարտու /Նորքի 13 փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:15-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Գորիս Գյուղ, Սաթյան, Մ.Սարյանի  17 շենքի  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 08:30-17:00-ն կդադարեցվի Բատիկյանի, Մալաթիա, Հովնաթանի, Սեբաստիա  54-198 շենքերի,   3Բ-4, 55-206 տների, Միքայելյանի   7/3, 7/5 շենքերի , 2-72/4 տների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Հոռոմ, Սարատակ գյուղերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 08:45-17:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 Թաղամասի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-180 շենքերի, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի, Նալբանդյան 44, 44Ա, 61, 63, 65, 42 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 3-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 3-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 361 դրամ է, վաճառքը՝ 364 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 404.5 դրամ, վաճառքի դեպքում՝ 410 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.27 դրամ, վաճառքինը՝ 4.42 դրամ։

  • Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ»

    Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի նորաթուխ ղեկավար Լիլիթ Մակունցը որոշել է գերազանցել իր նախորդին՝ Արայիկ Հարությունյանին։ Մակունցը եւս վարչապետից ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում եւ կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե կառավարության թիվ մեկ աշխատող պաշտոնյան հենց ինքն է։

    Օրինակ նախօրեին Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Կառավարության կայքում մի ծավալուն հաղորդագրություն է զետեղվել այդ մասնակցության վերաբերյալ, ինչպես սովորաբար արվում է վարչապետի դեպքում․ «Բացման խոսքով հանդես է եկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը․․․

    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ TRIPP-ը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և հարևանների հետ խաղաղ գոյակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ», այս եւ նմանօրինակ ձեւակերպումներով է ողողված հաղորդագրությունը: Պաշտոնական կայքում անգամ տեղ է գտել, որ «Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին»»։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Ատամնաբույժի հետ կապված ողբերգական դեպքի մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»

    Ատամնաբույժի հետ կապված ողբերգական դեպքի մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է.

    Այս տարվա ապրիլին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի էր ունեցել աղմկահարույց սպանություն։ Երկու եղբայր, որոնցից մեկը՝ անչափահաս, իրենց տան դիմաց դաժան ծեծի էին ենթարկել և սպանել ատամնաբույժ Արթուր Ավագյանին՝ երեք անչափահաս երեխաների հորը։

    Միջադեպը կապված է եղել ատամնաբույժի երիտասարդ դստեր հետ։ Երիտասարդները աղջկա հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Խոսակցությունը, սակայն, թեժացել է և ողբերգական ավարտ ունեցել։

    Այժմ կալանքի տակ են եղբայրներ Ջանշին Սիրեկանյանն ու Սիրեկան Սիրեկանյանը։ Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը, իսկ դատախազությունը գործն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։

    Սիրեկանյան եղբայրների պաշտպանությամբ նախաքննության փուլում զբաղվել է փաստաբան Արմեն Պողոսյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբայրներին առաջադրված՝ սպանության մեղադրանքին, հայտնեց, որ նրանք ցուցմունք չեն տվել։

    Փաստաբանի խոսքով՝ եղբայրները շարունակում են մնալ կալանքի տակ։ Սիրեկանը, որը օրեր առաջ է չափահաս դարձել, պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում՝ անչափահասների համար նախատեսված բաժանմունքում։ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա հոգեբանական որևէ խնդիր չունի։ Մյուս եղբայրը, սակայն, հոգեբանական խնդիրներ ունի։ Սակայն երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»

    Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հերթական հավակնոտ հայտարարությունն արեց․ Վարդենիս խոշորացված համայնքը «դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը»։

    Փաշինյանը նշեց, որ տարածքում հաշվարկվել են քամու՝ հողմային էլեկտրակայանների զարգացման ռեսուրսները, և առկա են ներդրումային մեծ գրավչություն ունեցող հնարավորություններ։

    Հայտարարությունը, իհարկե, տպավորիչ է։ Վերականգնվող էներգետիկա, ներդրումներ, նոր հնարավորություններ, «էներգետիկայի մայրաքաղաք»։ Բայց կառավարության ղեկավարի խոսքում չհնչեցին մի շարք առանցքային մանրամասներ՝ ե՞րբ, կոնկրետ որտե՞ղ և ի՞նչ ծավալով են իրականացվելու ծրագրերը, քանի՞ հողմային կամ արևային կայան է նախատեսվում կառուցել, ինչքա՞ն ներդրում է ակնկալվում և, ամենակարևորը՝ ի՞նչ ժամկետներում։

    «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում հողմային էներգետիկայի փորձ արդեն եղել է, ու դրա ճակատագիրը կառավարության համար առնվազն հիշելու թեմա պետք է լինի։

    Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2018 թ. Սոթքի տարածքում գործում էր «Զոդ ուինդ» ընկերության հողմային էլեկտրակայանը։ Ընկերությունը 2018-ին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա և էլեկտրաէներգիա էր արտադրում երկու հողմակայանքով ու համապատասխան ենթակայաններով։ Ընկերությունն ուներ նաև ընդլայնման ծրագիր․ սեփականատիրոջ պնդմամբ՝ նախատեսվում էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում, ուսումնասիրված էր մինչև 23 տարածք։

    44-օրյա պատերազմից հետո պատկերը կտրուկ փոխվեց։

    2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերը հասել են հողմակայանների տարածք, իսկ ընկերությունը զրկվել է իր բիզնեսից՝ այն դեպքում, երբ ուներ Հայաստանի պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթեր, հողի օգտագործման իրավական հիմքեր և համապատասխան լիցենզիա։ Հետագայում «Զոդ ուինդը», իհարկե, Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց ներկայացրեց՝ պահանջելով շուրջ 5 մլն դոլարի վնասի փոխհատուցում։

    Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում․ մինչ Վարդենիսը վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելը՝ կառավարությունը վերլուծե՞լ է, թե ինչ եղավ այնտեղ արդեն իսկ իրականացված մասնավոր ներդրման հետ, և ինչ երաշխիքներ են այսօր առաջարկվելու նոր ներդրողներին։

    Ինչպե՞ս պետք է ներդրողը հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների ծրագիր իրականացնի սահմանամերձ դարձած տարածաշրջանում, եթե պետությունը տեր չկանգնեց նախորդ ներդրողի սեփականության իրավունքներին»։

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝  03. 10․ 26թ

  • Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»

    Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Սիսիան քաղաքում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները մեզ պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։

    Բնակիչների խոսքով՝ կատարվածից հետո քաղաքում լարվածությունն ու անհանգստությունը զգալիորեն աճել են։ Մարդիկ փորձում են հնարավորինս չմնալ միայնակ, ուշ ժամերին դուրս չգալ տներից, իսկ երեխաների անվտանգությանը հատկապես մեծ ուշադրություն են դարձնում։

    Մեզ պատմում են, որ անգամ բարձր դասարաններում սովորող երեխաներին ծնողներն են ուղեկցում դպրոց, ապա դասերից հետո կրկին գնում դիմավորելու եւ տուն ուղեկցելու։ Քաղաքում ամենափոքր կասկածելի ձայնն անգամ մարդկանց զգաստացնում է։ Նրանք ասում են` մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել:

    Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ լուրերը, թե էլի զինվորներ կան ՀՀ տարածքում, որոնց որոնումները շարունակվում են, իրականությանը չեն համապատասխանում։

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝  03. 10․ 26թ

  • Շատ կարճ ժամանակահատվածում մեր եվրոպացի գործընկերներն են մեզ օգնելու հեռացնելու այս իշխանությանը

    Շատ կարճ ժամանակահատվածում մեր եվրոպացի գործընկերներն են մեզ օգնելու հեռացնելու այս իշխանությանըՄեր ուժը հասավ նրան, որ մեր եվրոպացի գործընկերները մեր բոլոր նշած թերությունները ընդունեցին և հայտարարեցին, իսկ ինչ վերաբերում է իրենց վերջին արած եզրակացությանը, դա նույնպես այդ մեխանիզմի արդյունքն է։ Մենք հիմա հերթով ցույց կտանք մեր եվրոպացի գործընկերներին և հավատացեք շատ կարճ ժամանակահատվածում իրենք են մեզ օգնելու հեռացնելու այս իշխանությանը, Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    «Մենք նորմալ հարաբերություն ենք ունենալու մեր եվրոպացի գործընկերների հետ, բերելու ենք խաղաղություն առանց զիջումների, ամենակարևորը վստահելի հարաբերություն ենք ունենալու, չի լինելու այնպիսի հարաբերություն ինչպես հիմա»,-նշել է նա։