Category: Hayacq
-
Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
10:00–13:00 Խորենացի փողոց 231 առանձնատուն, Սարի Թաղ 24-րդ փողոց 1–14 առանձնատներ, Սարի Թաղ 25-րդ փողոց 1–7 առանձնատներ, Սարի Թաղ 2-րդ, 3-րդ, 6-րդ փողոցներ մասնակի,
11:00–14:00 «Կենտրոն» վարչական շրջանի շենք միակողմանի, Սարյան փողոց 2 շենք, Մոսկովյան փողոց 24, 28, 36, 38 շենքեր, Սարի Թաղ 18–28-րդ փողոցներ մասնակի,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11:00–15:00 Մամիկոնյանց փողոց 30 շենք, թիվ 3 մանկական հիվանդանոց, Շիրվանզադեի փողոց 17 շենք և 17 առանձնատուն,
12:00–14:00 Արաբկիրի 33-րդ փողոց 11; 35-րդ փողոց 24; 36-րդ փողոց 24; 37-րդ փողոց 1Ա, 3/2; 39-րդ փողոց 2, 16, 1Ա, 2/1, 18/1, 30, 25, 27; 47-րդ փողոց 4/1, 12; 49-րդ փողոց 10, 2, 22/5, 1Ա–22/2; 51-րդ փողոց 3, 6, 9, 9Ա շենքեր, Արաբկիրի 39-րդ, 47-րդ 49-րդ փողոցների առանձնատներ, Արաբկիրի 25-րդ փողոց 11–29; 33-րդ փողոց 3–17, 17/3–17/10; 35-րդ փողոց 1–13, 2–7, 3–21; 39-րդ փողոց 1–26; 45-րդ փողոց 1–8; 47-րդ փողոց 1–6, 2–47; 49-րդ փողոց 3/1, 14–28; 51-րդ փողոց 1–10 առանձնատուն, Արաբկիրի 49/2 շենք, Ազատության պողոտա 1, 1/18, 1/21, 1/10, 1/6, 1/45, 3, 3/1, 7, 7Ա, 7Բ, 9, 9/1, 9/3, 9/4, 9Ա, 9Բ, 10, 11 շենքեր, Ն․ Զարյան փողոց 73 շենք և 96/5 առանձնատներ, Բաբայան փողոց 3, 12, 14, 16, 16Ա, 19, 21, 22, 22Ա, 25, 26, 28, 30, 32, 34, 34/2, 36, 38 շենքեր և 7/3 առանձնատուն, թիվ 128 դպրոց, «ԱԹԵՆՔ» մսամթերք, Վ․ Դավթյան փողոց 1/4 շենք և 1–80, 3–13, 5/1–9 առանձնատներ, Արաբկիր կայան, թիվ 151 դպրոց, Հյուսիսային Ճառագայթ 1–17 առանձնատներ և 2, 17, 18 շենքեր, Անտառային փողոց 144/3, 144/9 շենքեր,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
11:00–15:00 Նորաշեն թաղամաս 42, 45, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
10:00–16:00 Անդրանիկի փողոց 131/20, 131/19, 131/12 բաժանորդներ, ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր, N 87 մանկապարտեզ և N 11 դպրոց,
11:00–15:00 Րաֆֆու փողոց 91, 93, 95, 97, 99, 101, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Ավան վարչական շրջան՝
11:00–17:00 Աճառյան փողոց 18, 20, 22 շենքեր, Աճառյան փողոցի առանձնատներ մասնակի, Ծարավ Աղբյուրի առանձնատներ մասնակի, «Յունիբանկ» ՓԲԸ, «Լ․ Դ․ Լ․», «Կամօյլ», «Սպամեդ», «Տիգրանավան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00–12:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գայի պողոտա 37, 39, 41, 43 շենքեր, Ա․ Հովհաննիսյան փողոց 4, 6, 6/1, 8, 8/1 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Մոլդովական փողոց 32/3 առանձնատուն, «Էգա», «Էֆ Նեթ» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գյուլիքևխյան նրբանցք 5, 56, 9, 11 շենքեր, Գայի պողոտա 45 շենք, «ԱՊ Գլոբալ» ՍՊԸ, թիվ 150 դպրոց, թիվ 106 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–15:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գյուլիքևխյան փողոց 1, 3 շենքեր, Գյուլիքևխյան նրբանցք 1, 2, 3, 4 շենքեր, Գայի պողոտա 51, 53 շենքեր, «Ամռեկո», «Առյուծիկ Մարգարյան և ընկերներ», «Միքդավ», «Նարեկ-91» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Մյասնիկյան պողոտա 38/5 հասցե,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Ավանեսովի 1-ին փողոց 2 շենք, Ավանեսովի անցուղի 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշի 35-րդ փողոց 125/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Արցախի փողոց 1, 1Բ շենքեր, Արցախի փողոց 1/1 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00–12:00 Արտաշիսյան փողոց 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–16:00 Փարաքար գյուղ,
Արարատի մարզ՝
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Արարատյան, Թումանյան, Աթարբեկյան փողոցներ մասնակի,
11:00–14:00 Տափերական, Շաղափ գյուղեր մասնակի,
13:00–14:30 Մրգավան գյուղ մասնակի,
14:00–16:00 Նոյակերտ գյուղն ամբողջությամբ, Եղեգնավան գյուղ մասնակի,
Վայոց ձորի մարզ՝
11:00–13:30 Արփի գյուղ մասնակի,
11:00–14:00 Հեր Հեր գյուղ մասնակի,
11:00–15:00 Վայք քաղաք՝ Տերյան, Երկրաբանների, Մյասնիկյան, Կամոյի, Ալավերդյան, Շահումյան, Լենինի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Շին գրասենյակի կից տարածք, Զառիթափ, Ազատեկ գյուղեր մասնակի, «Հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդ,
Կոտայքի մարզ՝
11:00–16:00 Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր,
11:00–16:30 Հրազդան քաղաք՝ Մաքրավան թաղամաս, Վերին Աղբյուրակ թաղամաս, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքներ, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մեղրաձոր գյուղ՝ մսուր մանկապարտեզ, դպրոց, «Վիվա Արմենիա» ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Ջրվեժի Բագրևանդ թաղամաս,
Գեղարքունիքի մարզ՝
11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ Բանավան թաղամասն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ․ Նժդեհի, Բայրոնի, Հ․ Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21-ի, Մաշտոցի փողոցներ, ՃՇՇ, զորամաս և գազալցակայան,
11:00–16:30 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:30 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա Սոդա» գազալցակայաններ, Վանևան զինվորական մաս, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
12:00–15:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
11:30–16:30 Նորակերտ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:50–16:00 Վարդենիս համայնք՝ Վ․ Համբարձումյան, Վ․ Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
15:00–17:00 Սոթք, Ազատ, Կութ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Սոթքի զինվորական մաս,
12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ Կ․ Շահինյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:45–17:00 Ծովինար գյուղ՝ 4-րդ թաղամասն ամբողջությամբ, 5-րդ թաղամաս մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:30 Գետիկ գյուղ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00–14:30 Գետիկ գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00–16:30 Գետիկ գյուղ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Տեր Սիմոնյան փողոց մասնակի, Արևաշող, Շենավան, Մղարթ, Կարմիր Աղեկ, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան գյուղեր, Գոգավանի մաքսակետ, զինպարետատուն, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
Տավուշի մարզ՝
11:00–12:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Արծվաբերդ գյուղ մասնակի, զինվորական մաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Մոլդովական, Թումանյան, Շամախյան, Այգեստան, Սարալանջ, Կալինինի փողոցներ մասնակի, Գոշ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Շիրակի մարզ՝
11:00–14:30 Աշոցք գյուղ, 5-րդ փողոց մասնակի,
11:00–15:00 Ամասիա գյուղ` 25-րդ փողոց,
11:00–17:00 Ամասիա գյուղ՝ 2-րդ, 24-րդ, 26-րդ փողոցներ, հրշեջ մաս, Ազգային անվտանգության ծառայություն, մարզադպրոց, Ամասիայի միջնակարգ դպրոց, Աարհեստագործական ուսումնարան, գրադարան, գազի ծառայություն, Ավտոտրանսպորտային ճանապարհային ձեռնարկություն,
Սյունիքի մարզ՝
10:00–12:00 Կապան քաղաք՝ Գիշերոթիկ դպրոց, Բաղաբերդ թաղամաս, Բաղաբերդ փողոց 27, 27/2 շենքեր,
11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գյորգի Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովայի փողոցներ, Գայի և Րաֆֆի փողոցներ մասնակի,
14:00–16:00 Աճանան գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
-
Վարդան Ղուկասյանն արդարացվել է
Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը նշել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։
-
ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս
Եվրամիության երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140%, բայց Եվրահանձնաժողովը շարունակում է պահանջել մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից, ինչպես նաև մտադիր է միավորել և իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Փետրվարից ի վեր ԵՄ-ում գազի գներն աճել են 140%-ով», – ընդգծել է նա։ ԵՀ ղեկավարը նշել է, որ 2026 թվականի սկզբից ԵՄ-ն գազի ներմուծման համար 100 միլիարդ եվրոյով ավելի է վճարել, քան 2025 թվականին, ընդ որում՝ չներմուծելով ոչ մի մոլեկուլով ավելի, քան նախկինում:
Իրականում, Եվրոստատի տվյալներով, տարվա առաջին ինը ամսվա ընթացքում եվրոպական երկրների կողմից գազի ներմուծումը կրճատվել է ավելի քան 5%-ով՝ 2025 թվականի համեմատ։
«Մենք բոլորս զգում ենք այս գները։ Բիզնեսը ճնշման տակ է, մարդիկ հազիվ են վճարում հաշիվները, և այս իրավիճակը կարող է վատթարանալ ձմռանը մոտենալուն զուգընթաց»,-ասել է ֆոն դեր Լայենը՝ կոչ անելով գործել անհապաղ, որպեսզի ԵՄ-ն այս ճգնաժամից հետո ավելի ուժեղ դուրս գա:
Նա կոչ է արել մեծացնել ներդրումները կանաչ և ատոմային գեներացիայի մեջ և կրճատել Ռուսաստանից գազի գնումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանից գազի ներկրումն արդեն նվազել է մինչև պատերազմի սկզբի ամբողջ եվրոպական ներմուծման 45%-ից մինչև այսօրվա 12%-ը:
«ԵՄ-ն այն կհասցնի զրոյի հաջորդ տարվա վերջին», – խոստացել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
-
6 տարի գիշեր-ցերեկ պայքարում եմ Փաշինյանի դեմ, և միակ մարդը, ով դրա համար ինձ փող է տվել, Ռուբեն Ռուբինյանն է
6 տարի է՝ ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը:Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Սեպտեմբերի 18-ին տեսնում եմ, որ իմ հաշվին նստում է պարգևավճար: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, իմ մեկ ու կես ամսվա գործունեության հատկապես ինչն է դուր եկել Ռուբեն Ռուբինյանին, որ նա որոշել է ինձ պարգևատրել, այն էլ օրենքը խախտելով, իմ կամքին հակառակ»,- նշել է նա:
-
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին ArmeniaSputnik–ին հայտնել են Քննչական կոմիտեից։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։
-
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով վիրավորել է Ստամբուլի արևմուտքում գտնվող դպրոցի առնվազն հինգ աշակերտուհու, տուժածները հոսպիտալացվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Ժամը 08:40-ին (Երևանի ժամանակով 09:40-ին) Բաշակշեհիր շրջանի միջնակարգ դպրոցում նրանց միջև ծագած վիճաբանության հետևանքով տուժել է հինգ աշակերտ: Տուժածները հոսպիտալացվել են», -հայտնել են Ստամբուլի նահանգապետի գրասենյակից։
Միջադեպի առթիվ սկսվել է հետաքննություն։
-
Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռիմա Ն․-ի վարած «Range Rover» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
-
Տեսանյութ.Լարված իրավիճակ ԱԺ-ում, պատգամավորների միջև հրմշտոց ու քաշքշnւկ սկսվեց
ԱԺ նիստերի դահլիճում կրկին լարված իրավիճակ է:Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։
Այդ ընթացքում հմշտոցին հանգիստ հետևում էր Ռուբեն Ռուբինյանը, ով ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
ՊՊԾ ծառայողները պատգամավորներին ուժով դուրս բերեցին նիստերի դահլիճից, այնուհետև քաշքշոցը շարունակվեց նաև միջանցքում:
-
Հոկտեմբերի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Բռնակոթ գյուղի Թանգյան փողոցի ջրամատակարարումը:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:15-21:00-ն կդադարեցվի Սուսեր գյուղի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
