Category: Hayacq

  • Օգոստոսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Սարի Թաղ՝ 8-րդ փողոց 3-8 և 9-րդ փողոց 1-27 առանձնատներ; 9-րդ նրբանցք 1-26 և 10-րդ փողոց 1-9 առանձնատներ,

    13:00-16:00 Վարդանանց փողոց 69-101 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 1-17 առանձնատներ, Բայրոնի փողոց 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փողոց 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փողոց 71, 83 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Ազգալդյան փողոց 2/1, Վերին Անտառային փողոց 124/1-138/6, 128/2, 136/11, 174/2, 124/6, 146/7 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:40-12:40 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի փողոց 1 շենք, Բակունցի 1-ին նրբանցք 2, 3, 4 շենքեր, Ա. Հովհաննիսյան փողոց 16, 18, 20 շենքեր, «Խաչումյան», «Նոր Զովք» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի 2-րդ նրբանցք 1, 2 շենքեր, Բակունցի փողոց 3, 5, 7, 9 շենքեր, Բակունցի 1-ին նրբանցք 8 շենք, «Անահիտ-Ա», «Երևան» ՍՊԸ-ներ, թիվ 109 մսուր- մանկապարտեզ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-15:30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի փողոց 11, 13, 13/1, 13/2, 15 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 11, 13, 15, 17, 19, 21 շենքեր, «Ալեքսարս» ՍՊԸ, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Զոհրապի, Լուկաշինի փողոցներ մասնակի, Լուկաշինի թաղամասի 1, 2, 3, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Ք. Քըրքորյան և Շինարարների փողոցներ մասնակի,

    12:00-13:00 Մարտիրոսյան, Մելիքյան և Միրաքյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Օհանովի փողոց 44, 50, 52, 54, 58, 60, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Արցախի փողոց 1, 1Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Աթոյանի փողոց, Նոր Արեշի 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00-16:00 Այվազովսկու 5-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Արշակունյաց պողոտա 48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 50/3, 52/1, 52/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-14:00 Օշական գյուղն ամբողջությամբ, Ոսկեվազ գյուղ մասնակի,

    11:00-17:00 Ապարան քաղաք մասնակի, Ձորագլուխ, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, Վարդենիս, Արալանջ, Կայք գյուղերն ամբողջությամբ, Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Սորիկ, Կանչ և Հակո գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Նշավան գյուղ մասնակի,

    11:00-14:00 Ոսկետափ գյուղ, Երասխ, Ուրցաձոր, Այգավան գյուղեր մասնակի,

    12:00-14:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    13:00-14:30 Դիտակ և Ջրաշեն գյուղեր,

    13:00-15:00 Մասիս քաղաք՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի,

    11:00-13:30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

    11։00-14։00 Բարձրունի գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար» Հ. Սեթաղայան, «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ ԱԿ», Գերեզմաններ թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Պտղնի Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, սեփականատեր՝ Ա. Ավագյան,

    11:00-16:30 Պռոշյան համայնք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատ գյուղ, Տնակներ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Միկրոշրջան թաղամաս` 53-65, 201, 217-235, 241-265 շենքեր, «ՄԱՆՍԱԹ» պլազա, «Ա. Դանիելյան» գազալցակայան, «Լազուր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-11:45 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:30-13:00 Արփունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:00-15:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:00-16:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության 4-րդ և 15-րդ բազմաբնակարան շենքեր, Զորավար Անդրանիկի, Ազգալդյան, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    11:30-15:30 Ճամբարակ համայնքի Վահան գյուղ՝ զորամաս, պոլիգոն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ճամբարակ համայնք` Մարտունի գյուղ՝ 1-ին, 3-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-16:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Զորավար Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    12:00-12:45 Մադինա գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    13:15-14:00 Մադինա գյուղ՝ 3-րդ և 4-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15-15:00 Լեռնակերտ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    15:15-16:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դուրան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:15-17:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Սբխաչ թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:00 Ավազան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:00 Լճափ գյուղն ամբողջությամբ, գազալցակայան, դպրոց և հարակից տարածքի առանձնատներ, գյուղխորհրդի շենք և հարակից տարածքի առանձնատներ, Հայրավանք գյուղն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, «Ռոյալ ֆիշ» ռեստորանային համալիր, «Յուքոմ» և «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Բերդկունք գյուղի առանձնատներ,

    Լոռու մարզ՝

    11:30-15:00 Գարգառ գյուղ,

    12:00-15:00 Շահումյան գյուղի Սովխոզ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Գանձաքար գյուղ՝ 1-ին փողոց 81 և 18-րդ փողոց 1, 2 հասցեներ,

    13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 1-ին, 15-րդ, 26-րդ, 28-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 4, 5, 5/3, 6, 9, 10 հասցեներ, Ավանգարդ թաղամաս՝ 2-րդ փողոց 20 հասցե, Արցախյան խճուղի՝ 9, 10, 42, 44, 44/1, 46, 48, 52, 61, 65, 67, 69, 77 հասցեներ, Երևանյան խճուղի՝ 1, 1/2, 2, 8, 11 հասցեներ, Պղնձաքերծ թաղամաս՝ 4, 5 հասցեներ, Սյունիքի փողոց՝ 150/13, 152, 205, 205Ա հասցեներ, Վանքի Տափ թաղամաս՝ 1, 1/7, 16, 17/18, 17/76, 19, 2/11, 2/16, 2/50, 2/52, 2/9, 2/Ա, 2/ԲԱԿ, 20, 3, 4/Ա, 4/Բ, 5, 8 թաղամասեր և 1-ին և 9-րդ փողոցներ, Վերիշեն գյուղ 1-ին փողոց՝ 1, 2, 4, 5, 6, 8, 9, 10, 12, 12/1 հասցեներ; 2-րդ փողոց՝ 2, 5, 6, 9, 14, 16 հասցեներ; 3-րդ փողոց՝ 1, 1/3, 2 հասցեներ; 11-րդ փողոց 8 հասցե; 13-րդ փողոց՝ 3 հասցե; 21-րդ փողոց՝ 13, 14/1, 17, 19, 22 հասցեներ; 23-րդ փողոց 2 հասցե,

    12:00-13:30 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 4, 11, 11/6, 7, 12, 13, 14 հասցեներ, Արցախյան խճուղի 7, 11, 14/1, 15/1, 18, 22, 24, 25, 26/2, 28 հասցեներ, Պղնձաքերծ թաղամաս 11, 12, 13, 14 հասցեներ,

    14:00-15:00 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս 31 հասցե; Արցախյան խճուղի՝ 3, 14 հասցեներ, Գալստյան փողոց՝ 52, 52/1, 52/2, 54, 54/1, 54/2, 56, 60, 62, 62/2, 68 հասցեներ, Խ. Մալինցովի փողոց՝ 60 հասցե, Մ. Մաշտոցի փողոց՝ 100, 151, 151/8, 169 հասցեներ, Սանդի Ձոր՝ 1-ին թաղամաս 38 հասցե; 3-րդ թաղամաս, 2-րդ փողոց,

    15:30-16:30 Գորիս քաղաք՝ Ավանգարդ թաղամաս՝ 5-րդ թաղամաս 1-16 հասցեներ, 22-րդ փողոց, Արցախյան խճուղի՝ 1, 6 հասցեներ,

    10:00-12:00 Աճանան գյուղ,

    11:00-11:45 Սպանդարյան գյուղի զորամաս,

    12:15-13:30 Ծղուկ գյուղ՝ Վերին թաղ,

    12:00-14:30 Խնձորեսկ գյուղ 1-ին փողոց՝ 14, 15, 18, 19, 2/1, 23, 25 հասցեներ; 2-րդ փողոց՝ 13, 14, 18, 22, 26, 28 հասցեներ; 3-րդ փողոց՝ 3/1, 3/2, 30, 7, 37 հասցեներ; 6-րդ փողոց՝ 11 հասցե; 7-րդ փողոց՝ 1, 10/1, 2/1, 40/1, 6, 40 հասցեներ, Հարթաշեն գյուղ (Գորիսի տարածաշրջան)՝ 1/3, 2, 9, 12 հասցեներ; 1-ին փողոց՝ 3, 11, 12, 14-19, 21-25, 27, 28, 30, 31, 34, 37, 39, 42, 47-49 հասցեներ; 2-րդ փողոց՝ 2-4, 7, 9, 11, 15/1, 15/2, 16, 22, 28 հասցեներ; 3-րդ փողոց՝ 6, 12, 13, 15, 17, 18, 21, 23/1, 24/1, 24/2, 25, 29 հասցեներ; 4-րդ փողոց՝ 1, 2, 3, 5, 6, 27 հասցեներ; 5-րդ փողոց՝ 1, 3, 10, 14, 18 հասցեներ; 6-րդ փողոց՝ 2-6, 9, 10, 12, 16, 19, 20 հասցեներ; 7-րդ փողոց՝ 3-7, 21/2, 24/1, 26, 32 հասցեներ; 8-րդ փողոց՝ 5/2, 8, 9, 16 հասցեներ; 16-րդ փողոց՝ 2 հասցե,

    13:00-14:00 Շահումյան թաղամաս 10, 12, 16 հասցեներ, Երկաթուղային թաղամաս 5, 6 հասցեներ,

    13:00-15:00 Գորայք գյուղ,

    14:00-15:20 Գորհայք գյուղ,

    15:40-16:45 Ծղուկ գյուղ՝ Ներքին և Կենտրոնական թաղամասեր։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում, այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք

    Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում, այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածքԱյսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

    Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։

  • Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ

    Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

    Որոշման համաձայն՝ Գալյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։

    Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։

  • ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը

    ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը ընդունվեց: 

    էթիկայի հանձնաժողովում․ ՔՊ-ն կունենա 5 անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ։

    «Մոտակա շրջանում խմբակցությունները կներկայացնեն իրենց անդամներին, ՔՊ-ի դեպքում նաև նախագահին, «Ուժեղ Հայաստան»-ի պարագայում տեղակալին, իսկ հետագայում տեղի կունենա ռոտացիա՝ ըստ նախագծով սահմանված կարգի»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:

  • Մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել են, մանրամասներ` Դաշտավանում կատարված խուլիգանությունից

    Մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել են, մանրամասներ` Դաշտավանում կատարված խուլիգանությունիցՕգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

    Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

    Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

    Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • 53 կողմ, 0 դեմ ձայներով Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

    53 կողմ, 0 դեմ ձայներով Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

    Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

    Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

  • Օգոստոսի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 10-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Վ.Մամիկոնյանի, Գ.Տաթևացու, Գր.Նարեկացու, Սյունիքի, Անկախության, Քրիստափորի փողոցների ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 10-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Պուշկինի 1-10 շենքերի, Աբովյանի  8 շենքի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 10-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Վերին Դվին գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

    ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։

    Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Մեհդի Տաբատաբային հայտարարել է, որ Մոհամմադ Բաղեր Զոլղադրի՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց և նոր պաշտոնի անցնելուց հետո, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագրով Մոհսեն Ռեզայիին նշանակել է այս պաշտոնում։

    Ավելին, Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում։

    Մոխմադ Բաղեր Զոլղադրը, որը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, նշանակվել է քաղաքական հարցերով խորհրդական։

    Նշենք, որ 72-ամյա Մոհսեն Ռեզային Իրանում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ է։ Նախկինում նա եղել է ԻՀՊԿ հրամանատար և Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական։

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 10-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 10-ինԽոյ. Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

    Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

    Ցուլ. Այսօր ձեր արարքները հնարավոր չի լինի ենթարկել տրամաբանական բացատրության, այդ պատճառով էլ ձեր մրցակիցներն ու հակառակորդներն իրենց զգում են փակուղու առջև: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:

    Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները:

    Երկվորյակ. Լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու այսօրվա տրամադրությունը միանգամայն համահունչ են: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:

    Խեցգետին. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում, անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն: Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել:

    Առյուծ. Օրը հաջող կլինի, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

    Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:

    Կույս. Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն` դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

    Կշեռք. Այսօր հնարավոր են բարդություններ մասնագիտական դաշտում, զգույշ եղեք գործնական խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ: Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից: Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:

    Կարիճ. Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:

    Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք:

    Աղեղնավոր. Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը հետզհետե կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:

    Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից:

    Այծեղջյուր. Այսօրվանից մեծ սպասումներ մի ունեցեք, այն բավական ձանձրալի կանցնի: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խնդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:

    Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք:

    Ջրհոս. Այսօր մի խուսափեք փորձարարություններից, նոր բանն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

    Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:

    Ձկներ. Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է: Չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է, հաճախ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին, ուղղակի ցանկություն կա ինչ-որ նոր բան անելու: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով:

    Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ` ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին:

  • Սպասվում է հորդառատ անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

    Սպասվում է հորդառատ անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԵրևան քաղաքում`

    Օգոստոսի 14-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 10-14-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։