Category: Hayacq

  • Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները. «Հրապարակ»

    Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

    Արդեն ներկայացրել ենք, թե որտեղ են աշխատում եւ որքան գումար են վաստակում նախարարների կանայք։ Այս անգամ ներկայացնում ենք կին նախարարների ամուսիններին, նրանց եկամտի աղբյուրները եւ եկամտի չափը։

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան։ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից 2025 թվականին ստացել է 40 մլն 128 հազար 637 դրամ կամ ամսական ավելի քան 3.3 մլն դրամ։ Ի դեպ, Ղազարյանի նախարար կինն ավելի քիչ է վաստակում, նրա տարեկան եկամուտը կազմել է 25 մլն 598 հազար 679 դրամ կամ ամսական 2.1 մլն դրամ։

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է Դատական դեպարտամենտում՝ որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 172 հազար 801 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ։

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ախատում է «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունում։ Այստեղից նա նախորդ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 46 հազար 800 դրամ կամ ամսական 170 հազար դրամ աշխատավարձ։

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամուսնալուծված է, նա պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ չէ, բնակվում է անչափահաս զավակի՝ Սիմոնա Պետրոսի Մկրյանի հետ։ Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 45 մլն 202 հազար դրամ, որից 26 մլն 690 հազար դրամը որպես աշխատավարձ ստացել է նախարարությունից, 760 հազար դրամ էլ, որպես աշխատավարձ՝ ԵՊՀ-ից։ 4 մլն 446 հազար դրամ ստացել է եկամտահարկի վերադարձից, 12 մլն դրամ վարկ է վերցրել, իսկ 104 հազար դրամ ավանդի դիմաց տոկոս է ստացել։ Պետրոս Մկրյանը՝ Գալյանի երեխայի հայրը, նախորդ տարվա ընթացքում Գալյանին 1.2 մլն դրամ գումար է փոխանցել։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 8-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 8-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364.50 դրամ է, վաճառքը՝ 368 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 419 դրամ, վաճառքի դեպքում՝ 426 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.38 դրամ, վաճառքինը՝ 4.59 դրամ։

  • Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»

    Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է. Շաբաթներ առաջ գրել էինք, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը բերդերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում կամային, փորձառու պաշտոնյաներին: Հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ կարգադրություններ։

    «Արթիկ» ՔԿ պետի լիազորություններն էին ժամանակավորապես դադարեցրել, ծառայողական քննություն հայտարարել։ Տեղեկացանք, որ տիկին Թադեւոսյանն ու իր տեղակալ Սահակ Գրիգորյանը կադրային ջարդ են սկսել բոլոր ՔԿՀ-ներում:

    Բոլորին ասվել է` կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք զբաղեցրած պաշտոններից, ովքեր դիմադրում են եւ ազատման դիմումներ չեն գրում, մի քանի նկատողություն տալով` ազատում են աշխատանքից։ Օրինակ, «Արթիկի» ռեժիմի պետ Արսեն Դանիելյանին ազատել են` պետի դեմ «ցուցմունք» չտալու համար։ Երկարամյա աշխատակից Սմբատ Բուլղադարյանին են ազատել: Մեր աղբյուրի խոսքով՝ ազատվողը պատրաստվում է հայցադիմումներ ներկայացնել ՔԿԾ պետի դեմ: «Արթիկի» նախկին պետ Արտակ Ղազարյանն արդեն դատական կարգով վիճարկել է իր ազատման հրամանը։

  • Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը վրդովմունքով հետևում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումներին

    Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը վրդովմունքով հետևում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումներինԵրուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանատունը տարածել է հայտարարություն․

    Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը վրդովումով եւ խստագոյն դատապարտումով կը հետեւի Հայաստանի Հանրապետութեան մէջ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, անոր նուիրապետական բարձրագոյն իշխանութեան եւ բարձրաստիճան հոգեւոր սպասաւորներուն դէմ շարունակուող դատական հետապնդումներուն։

    2026 թուականի Օգոստոս 7-ին նախատեսուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի վեց անդամներու դատական նիստը աննախընթաց, խորապէս մտահոգիչ եւ անընդունելի իրադարձութիւն մըն է մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ։

    Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հասարակական շարքային կազմակերպութիւն մը չէ։ Ան դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդի հոգեւոր կեանքի, ազգային ինքնութեան, մշակոյթի, պատմական յիշողութեան եւ պետականութեան պահպանման հիմնասիւներէն մին։ Եկեղեցւոյ ներքին կանոնական, վարչական եւ կարգապահական հարցերուն նկատմամբ պետական մարմիններու միջամտութիւնը կը հակասէ Եկեղեցւոյ ինքնավարութեան սկզբունքին եւ վտանգաւոր նախադէպ կը ստեղծէ պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւններուն մէջ։

    Առաւել եւս անընդունելի է, որ դատական գործընթացի թիրախ դարձած է Ամենայն Հայոց Հայրապետը՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ընդհանրական հոգեւոր պետը, եւ անոր հետ՝ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ բարձրաստիճան եկեղեցականներ։ Այս իրողութիւնը չի կրնար ընկալուիլ իբրեւ զուտ իրաւական ընթացակարգ, երբ ան տեղի կ՚ունենայ Եկեղեցւոյ դէմ շարունակական ճնշումներու, հրապարակային վիրաւորանքներու, նուիրապետական կարգը խաթարելու եւ հոգեւոր իշխանութեան հեղինակութիւնը նսեմացնելու փորձերու մթնոլորտին մէջ։

    Առանձնապէս մտահոգիչ է այն վտանգաւոր նախադէպը, որ կը ստեղծուի Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատարան ներկայանալու պարտադրանքին ենթարկելով։ Ամենայն Հայոց Հայրապետը միայն Հայաստանի մէջ գործող կրօնական հաստատութեան ղեկավար մը չէ։ Ան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ընդհանրական հոգեւոր պետն է, որուն հովուական առաքելութիւնն ու նուիրապետական հեղինակութիւնը կը տարածուին աշխարհասփիւռ հայութեան, Հայ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներուն եւ թեմերուն վրայ։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձին եւ հանգամանքին նկատմամբ Հայաստանի պետական իշխանութիւններու ցուցաբերած վերաբերմունքը անխուսափելիօրէն պիտի անդրադառնայ նաեւ Հայ Եկեղեցւոյ միւս նուիրապետական աթոռներու եւ անոնց հոգեւոր պետերու դիրքին վրայ։

    Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են գիտակցիլ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նկատմամբ իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական հարց մը չէ միայն։ Ան միջազգային անդրադարձ ունեցող համազգային եւ համաեկեղեցական խնդիր մըն է, որ կրնայ թուլացնել Հայ Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն բարոյական եւ իրաւական դիրքը աշխարհի տարբեր երկիրներուն մէջ։

    Հետեւաբար, նման քայլեր կը վտանգեն ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակութիւնը, այլեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ նուիրապետական աթոռներուն, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ աշխարհասփիւռ թեմերուն ազատ գործունէութիւնը։

    Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը վճռականօրէն կը դատապարտէ եկեղեցական ներքին հարցերը քրէական հետապնդման եւ դատական ճնշումներու միջոցաւ լուծելու որեւէ փորձ եւ կը պահանջէ դադրեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներուն նկատմամբ քաղաքական ազդեցութեան եւ ընտրովի արդարադատութեան տպաւորութիւն ստեղծող դատական հետապնդումը։

    Հայաստանի Հանրապետութեան պատկան մարմիններուն կոչ կ՚ուղղենք՝ յարգելու Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ երաշխաւորուած կրօնական ազատութիւնը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ինքնավարութիւնը, անոր ներքին կանոնական կարգն ու նուիրապետական արժանապատուութիւնը եւ զերծ մնալու այնպիսի քայլերէ, որոնք կրնան խորացնել ազգային պառակտումը եւ անդառնալի վնաս հասցնել Հայ Եկեղեցւոյ եւ պետութեան փոխյարաբերութիւններուն։

    Դատական իշխանութիւնը պարտաւոր է գործել բացառապէս օրէնքի, արդարութեան, անաչառութեան եւ անկախութեան սկզբունքներով՝ առանց քաղաքական ճնշումի, ընտրովի վերաբերմունքի կամ Եկեղեցւոյ ձայնը լռեցնելու որեւէ նպատակի։

    Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը իր աներկբայ զօրակցութիւնը կը յայտնէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներուն եւ դատական հետապնդման ենթարկուած բոլոր հոգեւորականներուն։

    Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն, Հայաստանի պետական եւ հասարակական շրջանակներուն, ինչպէս նաեւ Սփիւռքի ազգային-եկեղեցական կառոյցներուն՝ պաշտպան կանգնելու Հայոց Եկեղեցւոյ ազատութեան, միասնականութեան, ինքնավարութեան եւ արժանապատուութեան։

    Ամենայն Հայոց Հայրապետին նուիրապետական հեղինակութեան նսեմացումը հարուած է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ամբողջական կառոյցին։ Իսկ Հայոց Եկեղեցւոյ դէմ ուղղուած որեւէ հարուած հարուած է համայն հայ ժողովուրդի հոգեւոր միասնութեան, ազգային ինքնութեան եւ պետականութեան հիմքերուն։

  • Օգոստոսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Եր. Քոչարի փողոց 8/1, 9, 11, 13, 17 շենքեր, Քաջազնունու փողոց 2, 4, 4ա, 6 շենքեր, Կորի փողոց 12-60 առանձնատներ, Արհեստավորների փողոց 10-67 առանձնատներ,

    13:00-16:00 Սարի Թաղ՝ 3-8-րդ փողոցներ մասնակի, 5-10-րդ շարքեր մասնակի, Սարի Թաղ՝ 2-6-րդ փողոցներ մասնակի, Սարի Թաղ՝ 8-րդ փողոց 3-8 և 9-րդ փողոց 1-27 առանձնատներ; 9-րդ նրբանցք 1-26 և 10-րդ փողոց 1-9 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Սպորտի, Թերլեմեզյան փողոցներ մասնակի, Հասրաթյան փողոց 2, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-13:00 Լենինականի փողոց 9 շենք, Հասրաթյան փողոց 15/1, 15/2, 15/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Անդրանիկի փողոց 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    12:00-13:00 Անդրանիկի փողոց 43, 45, 47, 49, 51, 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00-17:00 Թբիլիսյան խճուղի 22/9 շենք,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Արցախի փողոց 18, 14ա, 14, 24, 24/1, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանթաշյան փողոց 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-15:00 Շիրակի փողոց 20, Արտաշիսյան փողոց 88 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-14:00 Աշտարակ քաղաք, Մուղնի թաղամաս՝ Տիգրանավան փողոց,

    11:00-17:00 Ապարան քաղաք մասնակի, Նիգավան գյուղն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի,

    11:00-12:30 Նշավան գյուղ մասնակի,

    11:00-13:00 Նոր Խարբերդ և Ռանչպար գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Արմաշ, Նոր Ուղի, Ուրցաձոր և Երասխ գյուղեր մասնակի,

    14:00-16:30 Վեդի քաղաք՝ Կասյան, 26 կոմիսարների, Խանջյան, Խաչատրյան, Խորենացի, Գագիկ Բարսեղյան, Լոլա Վարդանովա, Ղահրամանյան, Հ. Ներսիսյան, Մկրտչյան, Մանուկ Սահակյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Աղավնաձոր և Արենի գյուղեր մասնակի,

    11:00-15:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց, Ջերմուկի խճուղին և Չայքենդի թաղամաս մասնակի, Սարավան գյուղ՝ «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, «Լիդիան Արմենիա» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտավան, Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    10:30-15:30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 2-50, 72-95, 104-134, 201-265 շենքեր, թիվ 10 և 11 դպրոցներ, թիվ 12 մսուր-մանկապարտեզ, Տնակներ թաղամաս, դատարան, Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն (ԵՄՈՒԿ), «Գոռման», «Կրիստալ», «Ոսկե գահ», «Բելլովո Հոլ» ռեստորանային համալիրներ, «Պռոֆ տեստ» ՍՊԸ, հիվանդանոց, «Մ. Հովակիմյան», «Վ. Ավետիսյան» հացի փռեր, «Լիլոյի տորթեր» ՍՊԸ, «ՏԻՎԱ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:00 Աբովյան քաղաք՝ «Ապաչի գրուպ» ՍՊ ընկերություն, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-11:45 Գեղհովիտ գյուղ՝ 8-րդ փողոց մասնակիԿառավ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:45 Գեղհովիտ գյուղ՝ 18-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:15-14:00 Գեղհովիտ գյուղ՝ 7-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15-15:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:15-16:00 Գեղհովիտ գյուղ՝ Մթնաձոր թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:15-17:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:30 Ներքին Ճամբարակ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Գարդմանի փողոցներ, Թթուջուր գյուղ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ փողոցներ,

    11:30-13:30 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:20 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:30 Կուտական գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Ակադեմիկոս Ասլանյան և Այգեստան փողոցներ մասնակի,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

    Լոռու մարզ՝

    11:00-11:30 Սպիտակ քաղաք՝ Օդկայան և Փյունիկ թաղամասեր, Ս. Ավետիսյան փողոց՝ մասնակի, Արջահովիտ, Քարաձոր գյուղեր, «Բեսթ Գազ» ՍՊԸ,

    11:00-16:00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ, Վահագնի գյուղեր,

    Շիրակի մարզ՝

    11։00-15։00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր,

    11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Երիտասարդական և Մաշտոցի փողոցներ մասնակի, Լանջիկ, Քարաբերդ և Ձիթհանքով գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00-12:00 Ագարակ (Կապանի շրջան), Եղվարդ և Ուժանիս գյուղեր,

    12:00-15:00 Սիսան քաղաք՝ Տերյան և Թումանյան փողոցներ, Տերյան 47 հասցե, Րաֆֆու և Կամոյի փողոցներ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Օգոստոսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

  • Տեսանյութ․Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեցին ծափերով և վանկարկումներով, Վեհափառը հավատացյալների բազմության ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր Աթոռ

    Տեսանյութ․Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեցին ծափերով և վանկարկումներով, Վեհափառը հավատացյալների բազմության ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր Աթոռ Դատական նիստից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հավատացյալների բազմության ուղեկցությամբ և «Վեհափառ, Վեհափառ» վանկարկումների ներքո քայլեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար:

    Հոգեւոր դասն ու քաղաքացիները ուղեկցում են Վեհափառին՝ դատարանից դեպի վեհարան։

    Մայր Տաճարում սկսեցին հնչել զանգերը։ Վեհափառի գլխավորած բազմությունը մտավ Մայր Աթոռ։ 


  • Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց

    Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուցԿաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

    Նա նշեց, որ դատավոր Հակոբ Մանուկյան հրաժարվել է, քանի որ ժամանակին փաստաբան է եղել և նրա արտոնագիրն ինքը՝ Զոհրաբյանն է հանձնել:

    Միաժամանակ, Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ իր կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել՝ ինքնաբացարկ է հայտնել:

    «Բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մասը կազմել այս ամոթալի գործընթացի: Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած՝ իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ, դատավոր, որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայողական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները»,-մանրամասնեց փաստաբանը:

  • Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է

    Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է«Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է։

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի և հազարամյա ավանդության համաձայն՝ ձեռնադրության և օծման Սուրբ Խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից ու իր ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու սպասավոր։ Տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն անմնացորդ նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։

    Այս դատապարտելի երևույթը`

    Արհամարհանք է Սուրբ Խորհրդի հանդեպ։ Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն հոգևոր սպասավորի, այլև Եկեղեցու Սուրբ Խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ։

    Բարոյական անկման վկայություն է։ Նման պահվածքը խոսում է ոչ թե հոգևորականի, այլ այդ արտահայտությունը թույլ տվողի մտահոգիչ բարոյական կերպարի և տարրական բարեկրթության բացակայության մասին։

    Հանրային խոսքի պատասխանատվության բացակայություն է։ Անկախ ամեն ինչից՝ հանրային խոսքը սկսվում է տարրական բարեկրթությունից ու անձի հոգևոր կոչումը հարգելուց։

    Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար»։

    Տեր Եսայի քահանա Արթենյան

  • Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

    Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր ստեղծվել է բավականին արտառոց և քաղաքական առումով ուշագրավ իրավիճակ։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ այսօր՝ ժամը 16։00-ին, իրենք լինելու են Վեհափառի դատական նիստին։ Հայտարարությունն անսպասելի էր հատկապես այն պատճառով, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, ապա՝ քվեարկությունը։ Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցության համար սկզբունքային առաջնահերթություն է Կաթողիկոսի և մյուս հոգևորականների դատին ներկա լինելը։

    Նկատենք, որ արդեն երեք օր է՝ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետևից հարցեր են ուղղում Վարդևանյանին, ելույթներ ունենում նրա թեկնածության վերաբերյալ, և քաղաքական օրակարգում գլխավոր հարցերից մեկը դարձել է՝ արդյո՞ք իշխանությունը կապահովի նրա ընտրությունը առանց ընդդիմության՝ այդպիսով վիժեցնելով ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության գործընթացը։

    Լրագրողների հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց համար այս պահին առաջնահերթ է Վեհափառ Հայրապետի դատական նիստին ներկա լինելը, այլ ոչ թե փոխխոսնակի ընտրությունը, անգամ եթե նա իրենց թեկնածուն է։

    Այսպիսով, չի բացառվում, որ երկու օր շարունակվող քննարկներն այսօր ավարտվեն առանց քվեարկության, եթե ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում ՔՊ-ն չկազմակերպի Արամ Վարդևանյանի թեկնածության քվեարկությանը։

    Հիշեցնենք, որ այսօր դատարանի մոտ լինելու և Կաթողիկոսին աջակցելու մասին հայտարարել են՝

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը,

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները,

    «Հայաստան» խմբակցության պատգամավորները,

    տարբեր ընդդիմադիր գործիչներ։

    Այս հանգամանքը քաղաքական հետաքրքիր հակասություն է ստեղծում․ այն երկու ընդդիմադիր ուժերը, որոնք խորհրդարանում պետք է մասնակցեին Արամ Վարդևանյանի ընտրության գործընթացին, նույն ժամին պատրաստվում են գտնվել դատարանի շենքի մոտ և չեն ընտրելու իրենց իսկ առաջադրած թեկնածուին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: