Category: Hayacq

  • Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»․ «Հրապարակ»

    Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեւական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուցվանից էր աչք դրել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 2004 թվականից ի վեր քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող Գագիկ Ծառուկյանն է:

    «Հրապարակը» նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ: Նա այս տարեսկզբին հայտարարեց, որ Ծառուկյանն իրավունք չունի զբաղեցնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, քանի որ այս տարի լրանում է նրա 70 տարին: Ի վերջո, ի՞նչ է լինելու ՀԱՕԿ-ի հետ. Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում չէ, ու ասում են` դժվար թե շուտ վերադառնա՝ աչքի առաջ ունենալով Ծառուկյանի հետ տեղի ունեցածը: Նրան ուղիղ տեքստով ասել են` հաջորդը դու ես, եւ նա մեկնել է երկրից դեռ Ծառուկյանին կալանավորելուց առաջ:

    Մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը: Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի` Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում է ընդգրկված, տեսակով հասարակական կամակերպություն է` պետությանը չի ենթարկվում, եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանն աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է «իշխանափոխություն» անել:

    Մեզ հասած տեղեկություններով, աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին, համագումար կհրավիրեն, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն նոր ՀԱՕԿ ղեկավար, ու չի բացառվում, որ դա ՔՊ առանցքային դեմքերից մեկը լինի կամ հենց այս պաշտոնի վրա վաղուց աչք դրած Արայիկ Հարությունյանը:

    Տարատեսակ ճնշումներով ՔՊ-ի համար դժվար չի լինի ստանալ այս կամ այն ֆեդերացիայի նախագահի համաձայնությունը՝ Ծառուկյանին գահընկեց անելու եւ ցանկալի նախագահ կարգելու հետ կապված: Դե իսկ Ռոստոմյանն էլ, թերեւս, ինքնակամ կհրաժարվի կամ ուղղակի չի մասնակցի այդ պրոցեսին: Առանձնապես բարդ խնդիր չի լինի նաեւ ՀԱՕԿ նախագահի փոփոխությունից հետո ՀԱՕԿ ղեկավար կազմի եւ գործկոմի փոփոխություն անելը: Իսկ այս ներքին պրոցեսներին Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե փորձի որեւէ կերպ մասնակցություն ունենալ` դա կհամարեն Հայաստանի ներքին խնդիրը, եւ Ծառուկյանի ու սպորտի շահերը պաշտպանողներ էլ չեն գտնվի, որովհետեւ մարդիկ արդեն հաշտվել են այն ապօրինի հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Փաշինյանը ԲՀԿ-ի եւ, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերն ու օրենքները եւ որեւէ արձագանքի դրսից չարժանանալով:

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 7-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 7-ի համարՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 7-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0044 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 368.38 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 364 դրամ է, վաճառքը՝ 367։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 416.76 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինն է 428.17 դր։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 419 դրամ է, վաճառքը՝ 423։

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.36 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.67 է։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.26 դրամ է, վաճառվում՝ 4.36։

  • Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել, կան վիրավnրներ

    Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել, կան վիրավnրներԱյսօր՝ օգոստոսի 6-ին Արմավիրի մարզում ժամը 12:20-ի սահմաններում Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

    Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

  • Օգոստոսի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Մ.Սարյանի  16-40 շենքերի , Լեոյի  1-7 շենքերի , Ամիրյանի  18-28 շենքերի , Փավստոս Բուզանդի  97-101 կենտ համարի շենքերի , Մաշտոցի Պող. 7, 9 շենքերի , Արամի  90, 92 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի , Դավթաշեն 4 Թաղ., Դավթաշեն Ձոր-1, Ձոր-2  թաղամասերի, Ա.Միկոյանի, Դավթաշեն 3 Թաղ.  31-34/1 շենքերի  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Քանաքեռ Հէկ, Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի գ.Նոր Գեղի Ջիվանի փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Գործարանային փողոցի, Սյունիք Գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի ք.Արարատ Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Զորավան գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Տեղ գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»

    Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

    Այսօր տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նախագծեր, որոնց համաձայն, կառավարությունը նախատեսում է 320 միլիոն դոլարի վարկ ներգրավել։ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Հայաստանը նախատեսում է ստանալ Ասիական զարգացման բանկից, իսկ 170 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ։

    «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է՝ դա պարտքի պլանային ավելացումն է։ «Այսինքն, երբ պլանավորած է 1-1,5 միլիարդ դոլար պարտք վերցնել տարվա ընթացքում, ըստ ընթացիկ ժամանակահատվածի, որոշակի չափաբաժիններով պարտքը ներգրավում են։ Մինչև տարեվերջ պետք է հասնեն 1,5 միլիարդ դոլարի։ Սա զարմանալի չէ, այս մասին արդեն գիտեինք։ Սակայն ուշագրավ է, որ Եվրոպայից փող սպասելով՝ Ասիական զարգացման բանկից են փող ուզում։ Ակնհայտ է, որ դեպի Եվրոպա չեն գնում։ Մյուս կողմից՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն այլևս չի կարողանում ծախսերը սպասարկել, հրատապ պետք է անընդհատ պարտք ներգրավել, որպեսզի կարողանա ծախսերը փոխհատուցել։ Այդ գումարները ներգրավվում են ճեղքերը փակելու համար, ինչ էլ որ գրված լինի վարկերի ներգրավման համաձայնագրերի մեջ»,- ընդգծում է «Փաստի» զրուցակիցը։

    Հիշեցնենք, որ այս կառավարությանը «հաջողվել» է ընդամենը 8 տարում պետական պարտքը հասցնել ավելի քան 14,1 մլրդ դոլարի: Սա՝ այն դեպքում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ ՀՀ պետական պարտքը 6,9 մլրդ դրամ էր: Այսինքն, ութ տարում անհամեմատ ավել ի շատ պարտք են վերցրել այս իշխանությունները, քան նախկին բոլոր իշխանությունները միասին «մինչհեղափոխական» 28 տարում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»

    Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

    Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի ամիս բենզինի գները որոշակիորեն նվազեցին, բացառությամբ այն ընկերությունների բենզալցակայաններից, որոնք վառելիք են ներմուծում Եվրոպայից:

    Ընտրություններն ավարտվեցին, ու ընդամենը մի քանի օր անց Հայաստանի քաղաքացիներին սպասում էր տհաճ «անակնկալ»՝ վառելիքի գներն սկսեցին աճել, և այսօր արդեն գնաճը կազմում է գրեթե 10 տոկոս: Վերոնշյալ բացառություն կազմող ընկերությունները պահպանել են նույն գները, իսկ մյուսները գրեթե մոտենում են այդ՝ առանց այն էլ բարձր գներին: Երեկվա դրությամբ պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում 570-590 դրամի սահմաններում էր, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մինչև 500 դրամով (որոշ օրերի նույնիսկ 470-490 դրամով) կարելի էր այդ դասի բենզին գնել (Ռեգուլ յար դասի բենզինի գինը նվազել էր մինչև 430-470 դրամ):

    Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այլևս Ադրբեջանից բենզին չի ներկրվում, թե՞ պարզապես ընտրություններն ավարտվել են, իշխանությունները հասել են իրենց նպատակին, ու նրանց այլևս ոչինչ չի հետաքրքրում՝ թեկուզ 1000 դրամի հասնի վառելիքի գինը…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

    ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։ Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն։

    Մեր աղբյուրի խոսքով՝ իշխանական ֆրակցիան այնքան է դեգրադացվել, որ, դիցուք, Արփի Դավոյանը նախընտրել է աշխատել պաշտպանության մշտական հանձնաժողովում, որն ԱԺ առանցքային նշանակության հանձնաժողովներից է։ Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, վերջին օրերին ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե առաջնահերթ կարգով որ հանձնաժողովների ղեկավարումը վերցնեն իրենք եւ ինչ թողնեն ընդդիմությանը:

    Եթե ՔՊ-ն նախապես հակված է եղել վերցնել պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ապա երեկ կարծես մտքափոխվել էին․ ՔՊ-ում կանխատեսում են, թե ինչպես են իրենց բզկտելու, եթե հանկած պաշտպանությունն ու անվտանգությունը ստորադասեն այլ հարցերին, ուստի առաջինը կվերցնեն պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահությունը, հատկապես որ լսել են՝ «Ուժեղ Հայաստանում» էլ նախընտրությունը տալիս են ոչ այնքան արտաքին, որքան տնտեսական հանձնաժողովին։ «Ուժեղները» նախընտրում են նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովը՝ այն նկատառումով, որ ակտիվ կապի մեջ կլինեն ՏԻՄ-երի հետ եւ առաջիկա ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան: Եվ չնայած դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովներն ինչպես կբաշխվեն խորհրդարանականների միջեւ, սակայն «ուժեղները» հանձնաժողովների նախագահացուներ են դիտարկում ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին, սակայն ամեն ինչ կորոշվի ըստ իրավիճակի

  • Օգոստոսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Թումանյան փողոց 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պողոտա 42, 42ա շենքեր, Կողբացի փողոց 83 շենք, Լալայանց փողոց 47ա շենք,

    11:00-16:00 Լեոյի փողոց 11, 13, 33, 35, 37 շենքեր և 72 առանձնատուն, Մաշտոցի պողոտա 3, 5/4 շենքեր, Պարոնյան փողոց 2-10, 9, 15, 14-28 շենքեր, Պարոնյան փակուղի 7-20 առանձնատներ, Իսրայելյան փողոց 21, 37 շենքեր, Ս. Երևանցու փողոց 31, 33, 37 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Արղության փողոց 29, 38, 40 շենքեր և 23/5, 27/3, 37/2 առանձնատներ, Արղության 2-րդ նրբանցք 5 առանձնատուն, Գրիբոյեդովի փողոց 21/4-21/7, 21/12, 21/5, 60, 21/8 շենքեր, Ադոնցի փողոց 21/2, 21/3 շենքեր,

    12:00-15:00 Կոմիտասի պողոտա 19-21 շենքեր և 17/5-19/6 առանձնատներ, Փափազյան փողոց 21-21/2 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Խաչատրյան, Բաշինջաղյան և Վշտունու փողոցներ մասնակի,

    11:00-12:00 Ք. Քըրքորյան փողոց 38, 40, 40/Ա, 42 շենքեր, Արզումանյան փողոց 15, 17, 19 շենքեր, Սիսակյան փողոց 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Սվաճյան փողոց 12, 12/1, 14, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:00 ՀԱ Ա-3 թաղամաս 33 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փողոց մասնակի,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-16:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամաս 1-5-րդ փողոցների առանձնատներ; 15-րդ փողոցի առանձնատներ մասնակի; 15-րդ փողոց 4/7 շենք, Դուրյան փողոց 66/11 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան՝ Բաբաջանյան փողոց 7/7, 9/1 առանձնատներ, հարակից տարածքների առանձնատներ, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի շենք, «Արթլիդ», «Էլինա-1», «Լիդ Մեչ», «Ռոմա» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Ավան՝ Աճառյան փողոց 15 շենք, «Ավանգարդ Մեդ», «Դալիթ», «Մելնիցա-1», «Օգանյան Կրթահամալիր» ՍՊԸ-ներ, Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոց, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոց, Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 շենք («Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ), հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան՝ Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, թիվ 11 քոլեջի հանրակացարանի շենք, «Սամեգա» ՍՊԸ, Օլիմպիական մարզադպրոցի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Արցախի փողոց 12, 10, 14, 10Ա, 20, 20/1, 20/2, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Աթոյան փողոց, Նոր Արեշի 3-րդ և 12-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ե. Թադևոսյան փողոց 3, 5, 7 շենքեր, Ե. Թադևոսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գորգագործների փողոց 21, 26 շենքեր, Գորգագործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44, Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա, շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    14:00-16:00 Զարթոնք գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-17:00 Բյուրական, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Օրգով, Անտառուտ և Տեղեր գյուղեր,

    11:30-17:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00-11:30 Արաքսավան, Հովտաշեն, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,

    11:00-12:30 Մրգանուշ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Արմաշ, Վարդաշատ, Տափերական և Վանաշեն գյուղեր մասնակի,

    13:00-14:30 Արևշատ գյուղ մասնակի,

    14:00-16:30 Արարատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Արենի գյուղ մասնակի,

    11:00-14:00 Ազատեկ գյուղ մասնակի,

    11:00-16:00 Աղավնաձոր գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Բալահովիտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:30 Հրազդան քաղաք՝ Մաքրավան թաղամաս, Վերին Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքների էլեկտրամատակարարում, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    10:00-15:00 Սևան քաղաք՝ Շիրազի փողոց 10-57 առանձնատներ, Չարենցի փողոց 33-102, 142-162 առանձնատներ, Լճափնյա փողոց 21-66 առանձնատներ, Նաիրյան 1-ին նրբանցք 1-17 առանձնատներ, Ազնավուրի փողոց 2-15 առանձնատներ, Շիրազի փողոց 10-15 առանձնատներ, Շահումյան, Կարմիր Բանակի Սպանդարյան և Իսահակյան փողոցների առանձնատներ, Չերյոմուշկա թաղամասն ամբողջությամբ, «Գեղամա Տրանս», «Էս Քոմպանի» ՍՊԸ-ներ, ԳՈՒՄՍ, «Ավագ», թիվ 4 և Երաժշտական դպրոցներ, մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան, սեփականատերեր՝ Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    14:00-17:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 22-26 հասցենր, Սևան քաղաք՝ 5-րդ միկրոթաղամասն (Ուրենգոյ) ամբողջությամբ, թիվ 1 հանրային լողափ, Կոմունալ տնտեսություն, «Ծովաօրօր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, քաղաքացիներ՝ Ա. Պողոսյան, Ա. Տեր-Գրիգորյան, Սասուն Միքայելյան, Հայկ Թադևոսյան, Ժ. Ջահանգիրյան, Դ. Մկրտչյան ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Վարդենիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Արփունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-16:00 Ծովակ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-15:00 Ավազան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11։00-14։00 Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-14:00 Նոյեմբերյան քաղաք՝ Երևանյան փողոց մասնակի, Տերյան, Դպրոցականների և Կամոյի փողոցներ,

    11:30-14:30 Հաղարծին գյուղ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բերդաշեն, Ալվար և Զարիշատ գյուղեր,

    11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Հր. Շահինյան, Մադաթյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Շիրակացի փողոցներ մասնակի, Կոլտնտեսականների փողոց, Անկախության հրապարակ,

    11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Մուսայելյան, Հարթաշեն, Վարդաղբյուր, Սալուտ և Լեռնագյուղ գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Տանձավեր գյուղ,

    10:00-12:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ, Քարաշեն գյուղեր,

    10:00-11:30 Հարթաշեն գյուղ (Գորիսի տարածաշրջան)՝ 1/3, 2, 9, 12; 1-ին փողոց՝ 11, 12, 17, 42, 47-49; 2-րդ փողոց՝ 2-4, 7, 11, 15/1, 15/2, 22, 28; 3-րդ փողոց՝ 12, 13, 15, 17, 18, 21, 23/1, 24/1, 24/2, 25, 29, 6; 4-րդ փողոց՝ 1-3, 5, 6, 27; 5-րդ փողոց՝ 1, 3, 10, 14, 18; 6-րդ փողոց՝ 2-6, 9; 7-րդ փողոց՝ 3, 7; 9-րդ փողոց՝ 16 հասցեներ,

    11:00-16:00 Սառնակունք գյուղ,

    12:00-13:00 Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ գյուղեր,

    12:00-14:00 Խնձորեսկ գյուղ՝ 1-ին փողոց 23; 2-րդ փողոց 1; 18-րդ փողոց 3, 8; 20-րդ փողոց 4; 21-րդ փողոց 2, 2/1, 4, 10, 10/1, 12; 22-րդ փողոց 1-9, 20, 22, 30; 23-րդ փողոց 3, 5, 7; 24-րդ փողոց 3, 4, 7-9; 25-րդ փողոց 9, 10, 12, 13; 28-րդ փողոց 3; 37-րդ փողոց 39, 47, 62, 64 հասցեներ,

    13:00-14:00 Աղվանի գյուղ,

    13:00-15:00 Տաթև գյուղ՝ 1-ին փողոց 23, 24, 3; 10-րդ փողոց 12; 4-րդ փողոց 1-ին նրբանցք՝ 1, 2, 4; 5-րդ փողոց 16; 12-րդ փողոց 8-13, 15; 13-րդ փողոց 9, 10, 13; 16-րդ փողոց 1/2, 4, 7, 8, 10; 17-րդ փողոց 1, 3-5, 7-9, 13, 15, 17, 22-27, 33, 38; 18-րդ փողոց 1, 5, 7, 9, 10-13, 18-22, 24-28, 33-35; 19-րդ փողոց 13, 14; 20-րդ փողոց 5, 6, 8, 12, 16, 18; 2-րդ նրբանցք՝ 1; 6, 8; 3-րդ նրբանցք՝ 1-3, 5, 7; 3-րդ փակուղի՝ 1, 2, 7 հասցեներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Օգոստոսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան 1-ին նրբանցքի, հարակից տարածքների, Մարտի 8-ի, Ղանդիլյան փողոցների, Երկաթգծի թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48, 52, 54, 54ա, 70, 72, 74, 76, Տիգրան Մեծ նրբանցքի թիվ 2, 3, 4, 5, 5ա, 6, 7, 7ա, 8, 10, 11, 15, 27, 29, 31, 33, 54բ, 58 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Երկաթգծի 4-րդ բարաք թիվ 1-ից 31 հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վարշավյան փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Բանյոյի, Գր.Լուսավորչի, Քիմիագործների, Վարդանանց, Կ.Դեմիրճյան, Երկաթուղային, Լազյան, Լանջային, Մ.Խորենացու, Մարգարյան, Մոսկովյան, Մյասնիկյան, Գ.Նժդեհի, Զորյյան, Տիգրան Մեծի, Տիգրանյան, Ֆրունզեյի, Ֆրիկի, Շիրակացու (Օգոստոսի), Նալբանդյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

  • Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել․ «Հրապարակ»

    Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:

    Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները, որպես կանոն, պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ: Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջեւ դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է:

    Ի դեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում, հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են: Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերող մահեր են։