Category: Hayacq

  • Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է

    Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

  • Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն

    Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառությունՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

    Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

    Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում , ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Արևմուտքը հորդորում է չվախենալ Պուտինի սպառնալիքներից. ինչ է պատրաստվում անել Կրեմլը․ «Հրապարակ»

    Արևմուտքը հորդորում է չվախենալ Պուտինի սպառնալիքներից. ինչ է պատրաստվում անել Կրեմլը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանի արեւմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջեւ կանգնեցնելու հրահանգներից։

    Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունն էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի տարածածից․ ռուսները հերթական անգամ հորդորում էին ընտրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ընդ որում՝ հնարավոր արագ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքր-ինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են ՌԴ-ի հիմքերը, եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։

    Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանեւրի տեղ չթողնի իրենց։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 4-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 4-ի համարՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0709 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 368.5 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 366։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 415.76 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինն է 427.38 դր։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 417 դրամ է, վաճառքը՝ 421.5։

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.40 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.74 է։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.30 դրամ է, վաճառվում՝ 4.40։

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 4-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 4-ինԽոյ: Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք, քանի որ թե՛ քողարկված, և թե՛ անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը:

    Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից:

    Ցուլ: Այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսիները, որոնք կստանաք ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց:

    Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին: Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով, քան` զգացմունքներով:

    Երկվորյակ: Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար:

    Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը:

    Խեցգետին: Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը:

    Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և հեռանկարային առաջարկ կստանաք: Այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր, իսկ մտերիմների հետ տարաձայնություններ չեն ծագի:

    Առյուծ: Օրը բավական բարենպաստ է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք նաև անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք` միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:

    Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը:

    Կույս: Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ` հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին:

    Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր:

    Կշեռք: Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը. համակրանքն արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:

    Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար:

    Կարիճ: Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես` ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա: Ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:

    Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ: Առանձնապես լավ կանցնեն ռոմանտիկ ճանապարհորդությունները: Հնարավոր է, որ հեռվում ապրող ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք:

    Աղեղնավոր: Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելությունները, դրանցում, ամենայն հավանականությամբ, դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ:

    Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Երեկոն նախընտրելի կլինի անցկացնել ընտանիքի հետ:

    Այծեղջյուր: Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Բայց ի վերջո իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները:

    Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք: Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր և բավական օրիգինալ մեթոդներից:

    Ջրհոս: Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը:

    Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ:

    Ձկներ: Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք` հենց այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնություններ, լինեն: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս` այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը վաղ թե ուշ ստիպված է լինելու դա խոստովանել:

    Սա նաև այն օրերից է, երբ նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կայացնում են անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ:

  • Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»

    Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։

    «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, մինչ արձակուրդ մեկնելը Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ, նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում, Հայաստանի դեսպան։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է այդ առաջարկները և Ալեն Սիմոնյանին հորդորել է գնալ արձակուրդ ու հանգստանալ։

    Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հուլիսի կեսից գտնվում է արտերկրում և մինչ օրս չի վերադարձել Հայաստան։ Գուցե Սիմոնյանը հույս ունի, որ օգոստոսի կեսերին Հայաստան վերադառնալուց հետո կկարողանա վարչապետից որևէ պաշտոնական առաջարկ ստանալ։ Սակայն կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհ է Ալեն Սիմոնյանի վերջին շրջանի վարքագծից և նրա հետ կապված մի շարք դրվագներից, ինչի հետևանքով մոտ ապագայում նրան որևէ պաշտոն նշանակելու հարց օրակարգում չկա:

  • ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

    ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով և ամփոփում ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի այցերը ոստիկանության տարածքային և տարբեր ստորաբաժանումներ բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ։

    Արդեն իսկ մարզային այերից մեկից հետո պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, սակայն, մեր տեղեկություններով, այս փոփոխություններով գործընթացը չի սահմանափակվելու։ Թե համակարգի որ ղեկավարներն են հաջորդիվ լքելու իրենց պաշտոնները, պարզ կդառնա ամփոփումների ավարտից հետո»։

  • Օգոստոսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Պարոնյան փողոց 40՝ «Շտապ օգնություն», Պարոնյան փողոց 21/1՝ «Զարգացման Հայկական Բանկ» միակողմանի,

    13:00-16:00 Սարմենի փողոց 4-16 առանձնատներ, Անտառային փողոց 1-54 առանձնատներ,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    12:00-16:00 Քանաքեռ 14-րդ և 15-րդ փողոցների առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 թիվ 35 մսուր մանկապարտեզ, Մարգարյանի փողոց 13, 15 շենքեր, Բաշինջաղյան փողոց 182, 184, 190 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ք. Քըրքորյանի փողոց 48, 48/1, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Անդրանիկի փողոց 163, 163/1, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ. Շերամի և Սվաճյանի փողոցներ մասնակի,

    11:00-16:00 Մոնթե Մելքոնյան փողոց 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:00 ՀԱ Վ-3 թաղամասն ամբողջությամբ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ե. Թադևոսյան փողոց 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փողոց 5 շենք, Բագրատունյաց պողոտա 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոցի, Վերին Շենգավիթ 11 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Արցախի փողոց 4, 6, 6Ա, 6Բ, 6/1, 8, 8Ա, 8Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Աճառյան փողոց 16, 18, 14, 4/4 շենքեր, «Նելլի Զորաբ», «Նեքս Ջեն Սպորտս», «Շահավետ Աճառյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Աճառյան փողոց 1, 2, 3, 4, 5, 7, 13, 32, 34, 36, 36/1 շենքեր, «Դ. Դավթյան», «Մարմարի Աշխարհ», «Մեգնա», «Մեծն Աշոտ», «Նազելի-Ռոզի», «Շահավետ 1», «Վասիլյոկ և Վահե», «Օիլ», «Ֆյուչր Պրո», «Լա Կասա Էսպանոլա» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-16:00 Թաիրով գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-12:00 Հացաշեն, Սուսեր, Կանչ, Թաթուլ, Ցամաքասար, Զարինջա, Սորիկ և Հակո գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-13:00 Դարակերտ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,

    11:00-15:00 Արևշատ գյուղ մասնակի,

    13:00-15:00 Գետազատ, Աբովյան, Վարդաշեն գյուղեր, Լանջազատ, Դեղձուտ, Մրգանուշ և Ներքին Դվին գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-14:00 Փոռ գյուղ,

    11:00-16:00 Աղավնաձոր գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:30 Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ,

    11:00-17:00 Նոր Գեղի համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Պոմպայական-3», «Սառնարան-1», «Անկարան», «Տիգարբո» ՍՊԸ, սեփականատեր՝ Ա. Մարտիրոսյան, «ՕԶԵՄ» ՍՊԸ, սեփականատեր՝ Գ. Կարապետյան, սեփականատեր՝ Հ. Խաչատրյան, սեփականատեր՝ Հ. Ավագյան, «ԷԱ ԷՆԴ» ՍՊԸ, «Կլումբիչնայա պոլյանա», սեփականատեր՝ Տ. Դադայան, «Բեյ Էնդ Ջի Գրուպ», սեփականատեր՝ Մ. Ղասաբյան, սեփականատեր՝ Մ. Միքայելյան, «Ռոյալ Լաս Գրուպ» ՍՊԸ, սեփականատեր՝ Տ. Բրսոյան, սեփականատեր՝ Հ. Ղարաբաղցյան, «Հեք Նիքլ» ՍՊԸ, սեփականատեր՝ Հ. Գրիգորյան, սեփականատեր՝ Ն. Աբրահամյան, «Ագրո Բերք» ՍՊԸ,

    13:00-16:30 Հրազդան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Վ. Մամիկոնյան, Չարենցի, Կոստանյան, Վ. Սարոյան փողոցներ, Սպանդարյան փողոց մասնակի, Սոլակ գյուղ մասնակի, «Արփինե սոլար» արևակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Նոր Գեղի համայնք՝ Կոյուղի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող» ՍՊԸ, «Գոլդեն Ֆլաուեր» ՍՊԸ, «Արզնի Էքսպրես» ՍՊԸ, «Վյակ» ՍՊԸ, «Էյ Էլ Թի» ՍՊԸ, «Արզնի Գրուպ» ՍՊԸ, «Արզնի Էսթետիկա» ՍՊԸ, «Լուսիմա» ՍՊԸ, «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ, հանգստի գոտի, ԱՁ Կ. Պողոսյան, ԱՁ Ա. Ահարոնյան, սեփականատեր՝ Մ. Հարությունյան, սեփականատեր՝ Նարեկ Առաքելյան, «Նարեկ-95» ԼՏԸ, Մանո թաղամաս, սեփականատեր՝ Վ. Մանուկյան, Սանատորիա թաղամաս, Խաչմերուկ թաղամաս, սեփականատեր՝ Վ. Հակոբյան, Գետաշեն թաղամաս, Սառնարան թաղամաս, Գերեզմաններ թաղամաս, Գյուղապետարան թաղամաս,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-14:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Իսահակյան, Կոմիտասի, Սախարովի, Սպենդարյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-16:50 Ծովակ գյուղ՝ 1-ին, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-15:00 Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան գյուղեր և Ստեփանավանի հեռուստակայան,

    Շիրակի մարզ՝

    11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Հրանտ Շահինյան, Մադաթյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Շիրակացու փողոցներ մասնակի, Կոլտնտեսականների փողոց, Անկախության հրապարակ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Շիշկերտ գյուղ,

    13:00-14:00 Ծավ գյուղ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Օգոստոսի 4-ին երկար ժամանակով վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 4-ին երկար ժամանակով վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

    Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

    Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց  կոտորակներով,

     

    Մարգարյան 7 համարի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Օգոստոսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի թիվ 77/1, 77, Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 առանձնատան, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 41, 31-ից մինչև 60/2, 62/1 առանձնատների, թիվ 32 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 53, 67, 39, 65, 101, 55, 55ա, 55բ, 57, 57/1, 57/2, 59 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։