Category: Hayacq

  • Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին․ «Հրապարակ»

    Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է.  Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։

    Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ` Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում: Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել, այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա` խմբակցության անունից, եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։

    ՔՊ-ից մեզ ասացին, որ կառավարությունից անգամ հարկ չեն համարել, որ Ա. Հարությունյանը ներկա գտնվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընդունման-հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն նա սեփական նախաձեռնությամբ շտապել է կառավարություն, որ Մակունցին փոխանցի էստաֆետը, այնտեղ ելույթ ունենա եւ լսի վարչապետի շնորհակալությունը` ուղղված իրեն։

  • Օգոստոսի 5-ին, 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 5-ին, 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 09:00-ն կդադարեցվի Նոր Խարբերդ, Այգ., Նոր Խարբերդ գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 5-ին ժամը 10:30- 13:00-ն կդադարեցվի Մաշտոցի Պող.  39-45 Շենքերի, Մարշալ Բաղրամյանի 1-7 Շենքերի , Իսահակյանի 30-42 Շենքերի , Թամանյան փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 5-ին ժամը 10:00- 21:00-ն կդադարեցվի  ք.Գորիս Սալ-քարի, Արեգունի, Յոլյանի, Քարաշեն, Քարահունջ, Տեղ, Արամուս, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 5-ին ժամը 10:30- 14:00-ն կդադարեցվի  ք.Սիսիան Կամոյի, Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Տեղ գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համարՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 5-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0270 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 368.5 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 366։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 415.38 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինն է 427 դր։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 417 դրամ է, վաճառքը՝ 421։

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.37 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.71 է։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.28 դրամ է, վաճառվում՝ 4.38։

  • Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

    Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ՝ մոտ 90 տոկոսով, նոր աշխատակազմ ձևավորի։

    «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին և դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։

    Ըստ նույն աղբյուրների՝ պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, և շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում՝ կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերինՕգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝

    Օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 5-9-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Վլադիմիր Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

    Վլադիմիր Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիներին, տուգանքից բացի, սպառնում է նաև արտաքսում Ռուսաստանից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

    Նոր օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների թիվը, որոնց դեպքում կարող է կիրառվել արտաքսում, ավելացել է 22-ից մինչև 45։

    Մասնավորապես, արտաքսում կկիրառվի սեռի, ռասայի, ազգության, լեզվի, կրոնի կամ այլ հատկանիշներով խտրականության համար։ Եթե մինչ այժմ նման խախտման համար նախատեսված էր միայն 1-3 հազար ռուբլու տուգանք, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացիները, նույն տուգանքից բացի, պարտադիր կարտաքսվեն երկրից։

    Նույն պատիժը կսահմանվի նաև պետական սահմանը պահպանող զինծառայողի, ինչպես նաև ոստիկանության, Անվտանգության դաշնային ծառայության, պետական պահպանության մարմինների կամ Ռոսգվարդիայի ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու դեպքում։

    Արտաքսում կսպառնա նաև մանր խուլիգանության, հանրահավաքների և պիկետների անցկացման կանոնների խախտման, տրանսպորտային հաղորդուղիների արգելափակման, չթույլատրված վայրերում հրաձգության, հասարակական վայրերում թմրամիջոցների օգտագործման և մի շարք այլ վարչական իրավախախտումների համար։

    Բացի այդ, օրենքը նախատեսում է արտաքսում նաև արգելված խորհրդանիշների քարոզչության կամ հրապարակային ցուցադրման, ազգային կամ կրոնական ատելություն հրահրելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի, ՌԴ զինված ուժերի վարկաբեկման, պատժամիջոցների կոչերի, մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությանը խոչընդոտելու, գործադուլին մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու, զանգվածային լրատվամիջոցների ազատության չարաշահման, ինչպես նաև «օտարերկրյա գործակալի» գործունեության կանոնների խախտման, արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի խախտման, հակաահաբեկչական գործողության ռեժիմի խախտման, անցանկալի կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու և ծայրահեղական նյութերի արտադրության ու տարածման համար։

    Միաժամանակ օրենքը բարձրացնում է նաև միգրացիոն օրենսդրության խախտումների համար նախատեսված տուգանքները։ Մասնավորապես, մուտքի կամ բնակության կանոնների խախտման, ապօրինի աշխատանքային գործունեության, ինչպես նաև միգրացիոն հաշվառման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու և այլ խախտումների համար նախատեսված տուգանքները գրեթե կրկնապատկվում են։

    Բացի այդ, օրենքը սահմանափակում է դատարանների հնարավորությունը՝ արտաքսումը փոխարինելու միայն տուգանքով՝ հաշվի առնելով խախտողի ընտանեկան դրությունը, Ռուսաստանում բնակության տևողությունը կամ այլ մարդասիրական հանգամանքներ։

    Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 90 օր անց։

  • Օգոստոսի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի (ամբողջությամբ), Հաղթանակ 1-ին փողոցի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Դեղոյան, Լյովայի փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևս և Ռումինական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի (հացի արտադրամաս) գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Ղ.Փարպեցու, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Օգոստոսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Սարի Թաղ՝ 2-6, 3-8 և 8-10 փողոցներ մասնակի,

    12:00-15:00 Լեոյի փողոց 20-101, 50-103 առանձնատներ, Ս. Երևանցու փողոց 5-48 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99, 91-253 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Արղության փողոց 23/5, 27/3, 29, 37/2, 38, 40 շենքեր, Արղության 2-րդ նրբանցք 5 առանձնատուն, Գրիբոյեդովի փողոց 21/4-21/7, 21/12, 21/5, 21/8, 60 շենքեր, Ադոնցի փողոց 21/2, 21/3 շենքեր, Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Աճառյան փողոց 6, 8, 10, 12, 24, 26, 26/2, 30 շենքեր, թիվ 104 հիմնական դպրոց, «Ավարդպիսի», «Գթասիրտ», «Էգա» ՍՊԸ-ներ, «ՀՀ ՆԳՆ Կրթահամալիր» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Ա. Շահինյան փողոցի առանձնատներ մասնակի, Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Աճառյան փողոց 18, 20, 22 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էգա», «Լ․Դ․Լ․», «Կամօյլ», «Սպամեդ», «Տիգրանավան» ՍՊԸ-ներ, «Յունիբանկ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 «Թիմ Տելեկոմ» ՓԲԸ,

    11:00-14:00 Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան, 2/7, 1/9, 1/8, 1/7, 2/6, 1/10 շենքեր, «Բոքոնիկ 10», «Ծոփք Արածանի», «Գեղարդ-Ա» ՍՊԸ-ներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Ք. Քըրքորյանի փողոց 31, 31/1, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ք. Քըրքորյանի փողոց 48/2, 48/3, 48/4, 48/5, 50/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-14:00 Մ. Մելքոնյանի փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00-11:00 Անդրանիկի փողոց 33, 35, 38 շենքեր, Անդրանիկի փողոց 55, 57, 61 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օհանովի փողոց 36, 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սվաճյանի փողոց 20, 22 շենքեր,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Վերին Շենգավիթ 10-րդ փողոց 19ա շենք, Բագրատունյաց պողոտա 29, 31, 53 շենքեր, Բագրատունյաց պողոտայի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փողոց 60ա, Լ. Խաչիկյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Թ. Սարյան, Զ. Եսայան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-14:00 Սասունիկ գյուղ և Կարին գյուղն ամբողջությամբ,

    11:00-16:00 Դավթաշեն, Կաթնաղբյուր և Աշնակ գյուղեր,

    11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Նոր Խարբերդ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Վանաշեն, Ավշար և Լանջանիստ գյուղեր,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-14:00 Զեդեա գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Գառնի գյուղի կենտրոնական հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Աբովյան քաղաք՝ Զատիկ» մանկատան հարակից բաժանորդներ, ավազի հանքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Հանքավան գյուղ, Հանքավանի շենքեր, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Խոտորջուր» առողջարան, «Երևանի ավետարանի հավատի քրիստոնյաներ» ՀԿ, «Սասուն Միքայելյան» ՍՊԸ, «Ալեքս ՀՕՈՒՆ» ՀԿ, «Եղևնիներ» ՍՊԸ, «Ջրառ» ՓԲԸ, «Էլիանորա» ՀԿ, հանքային ջրերի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:30 Քաղսի գյուղ, ալրաղաց, բենզալցակայան, «Գայանե Հովակիմյան» ՍՊԸ, ավտոտեխսպասարկման կայան, ջրմուղի պոմպակայան, «Բագռաֆ» ՍՊԸ, պահածոների գործարան, Քաղսիի սերմնաբուծարան, մշակույթի տուն, գազի լիցքավորման կայան, «Օրրան» ռեստորանային համալիր, «Դավս Գրուպ» ՍՊԸ, «Լայն Տրանս» ՍՊԸ, «Կոտայքի և Գեղարքունիքի Կ.Կ.Թ.Կ.» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, Սոլակ գյուղ մասնակի, դպրոց և հարակից բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-15:30 Գետիկ և Մարտունի գյուղեր, «Էրիկ» ՓՀԷԿ,

    11:30-16:30 Ծովակ գյուղ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Ահարոն» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Երանոս գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:30 Նոր Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:30 Թթուջուր գյուղ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ, Փամբակ և Քարաբերդ գյուղեր, Զինմաս։

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի և Գետափնյա փողոցներ մասնակի,

    12:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բերդաշեն, Ալվար և Զարիշատ գյուղեր,

    11:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-12:00 Ներքին Շիշկերտ գյուղ՝ 1-ին փողոց 16 հասցե, Վերին Շիշկերտ գյուղ՝ 1-ին փողոց 1, 3, 7, 8, 11-13, 15, 21 և 2-րդ փողոց 6, 19-22 հասցեներ,

    10:30-12:00 Տեղ գյուղ՝ 12, 17, 18 փողոցներ և Արցախյան խճուղին, Շուռնուխ գյուղ՝ 1-3 փողոցներ,

    11:00-16:00 Սպանդարյան գյուղ,

    12:30-14:00 Շուռնուխ գյուղ՝ 3-րդ փողոց,

    13:00-14:30 Տեղ գյուղ՝ 33, 35, 37, 38, 40, 41, 44, 47 փողոցներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ես բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր

    Ես բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէրԵս բարեգործություն արել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր, հովանավորներ էր ման գալիս, այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    «Բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի, հայ ժողովրդի, հայության համար»,-նշեց Կարապետյանը։

    Անդրադառնալով գործարարների բիզնեսները պետությանը վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց․ «Թող կառավարեն, չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն»։

  • Հայաստանում գործարկվել է GAVAG-ը՝ նոր հարթակ տրանսֆերների նախնական ամրագրման համար

    Հայաստանում գործարկվել է GAVAG առցանց հարթակը,
    որի նպատակն է հեշտացնել օդանավակայանի, միջքաղաքային և զբոսաշրջային տրանսֆերների
    նախնական ամրագրումը։

    Նոր հարթակը գործում է առաջարկների սկզբունքով։ Ուղևորը ստեղծում է տրանսֆերի
    հայտ՝ նշելով մեկնման և ժամանման հասցեները, ուղևորության ամսաթիվը, ժամը,
    ուղևորների քանակը և անհրաժեշտ այլ տվյալները։ Դրանից հետո հարթակում գրանցված
    վարորդները ներկայացնում են իրենց գնային առաջարկները։

    Ուղևորը հնարավորություն է ստանում համեմատել վարորդների առաջարկները,
    մեքենաները, գները և հասանելի տեղեկատվությունը, այնուհետև ընտրել իր համար առավել
    հարմար տարբերակը։

    Ուղևորն ինքն է ընտրում վարորդին և առաջարկը

    Ի տարբերություն այն ծառայությունների, որտեղ գինը և վարորդը նախապես որոշվում
    են համակարգի կողմից, GAVAG հարթակում վերջնական
    ընտրությունը կատարում է ուղևորը։

    Վարորդները մրցակցում են ոչ միայն գնով, այլ նաև իրենց առաջարկի պայմաններով։
    Սա հնարավորություն է տալիս ուղևորին ընտրել ոչ թե պատահական մեքենա, այլ այն
    տարբերակը, որն առավել համապատասխանում է իր պահանջներին և նախատեսված բյուջեին։

    Օդանավակայանի և միջքաղաքային տրանսֆերներ

    GAVAG-ը նախատեսված է ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ Հայաստան
    այցելող զբոսաշրջիկների համար։ Հարթակի միջոցով կարելի է նախապես կազմակերպել՝

    տրանսֆեր Զվարթնոց
    օդանավակայանից Երևան,

    տրանսֆեր Երևանից դեպի
    օդանավակայան,

    միջքաղաքային ուղևորություններ
    Հայաստանի տարածքում,

    տրանսֆերներ դեպի հյուրանոցներ և
    հանգստյան գոտիներ,

    ուղևորություններ դեպի Գառնի,
    Գեղարդ, Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր և այլ զբոսաշրջային ուղղություններ,

    անհատական և խմբային
    տրանսֆերներ։

    Ուղևորությունը նախապես կազմակերպելը հատկապես կարևոր է օդանավակայանից
    ժամանող զբոսաշրջիկների, երեխաներով ընտանիքների, մեծ խմբերի և հատուկ տեսակի
    մեքենա պահանջող ուղևորների համար։

    Տարբեր տեսակի մեքենաների ընտրություն

    Ուղևորները կարող են նշել, թե ինչ տեսակի մեքենա է անհրաժեշտ ուղևորության
    համար։ Հարթակում հնարավոր է ստանալ առաջարկներ տարբեր դասերի մեքենաներով՝ սկսած
    սովորական մարդատար ավտոմեքենաներից մինչև մինիվեններ, միկրոավտոբուսներ և
    ավտոբուսներ։

    Այս հնարավորությունը թույլ է տալիս նախապես ընտրել ուղևորների և ուղեբեռի
    քանակին համապատասխան տրանսպորտային միջոց։

    Հնարավորություն նաև վարորդների համար

    GAVAG-ը նախատեսված է ոչ միայն ուղևորների, այլև վարորդների համար։ Հարթակում
    գրանցված վարորդները կարող են ստանալ նոր տրանսֆերների մասին տեղեկություններ և
    ներկայացնել իրենց գնային առաջարկները։

    Այս մոդելը վարորդներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել իրենց
    հարմար երթուղիները, ժամանակը և աշխատանքի արժեքը՝ առանց հարթակի կողմից պարտադրված
    ֆիքսված գների։

    Թափանցիկ և հասկանալի ամրագրման գործընթաց

    Հարթակի աշխատանքային գործընթացը պարզ է․

    1.     Ուղևորը լրացնում է
    տրանսֆերի տվյալները։

    2.     Վարորդները ներկայացնում
    են իրենց առաջարկները։

    3.     Ուղևորը համեմատում և
    ընտրում է նախընտրած վարորդին։

    4.     Տրանսֆերը հաստատվում է և
    կազմակերպվում նշված ժամին։

    Այս ձևաչափը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ ուղևորության
    պայմանները և խուսափել վերջին պահին մեքենա որոնելուց կամ գնի շուրջ բանակցելուց։

    Հայկական հարթակ՝ Հայաստանի տրանսֆերային
    շուկայի համար

    GAVAG-ի նպատակն է Հայաստանում զարգացնել նախապես ամրագրվող տրանսֆերների
    ժամանակակից և մրցակցային շուկա՝ մեկ հարթակում միավորելով ուղևորներին և
    վարորդներին։

    Հարթակը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչը թույլ է
    տալիս ծառայությունից օգտվել ինչպես տեղացիներին, այնպես էլ արտասահմանցի
    զբոսաշրջիկներին։

    Տրանսֆեր ստեղծելու և վարորդների առաջարկները ստանալու համար կարող եք
    այցելել GAVAG-ի պաշտոնական կայք՝
    gavag.am։