Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի թիվ 77/1, 77, Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 առանձնատան, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 41, 31-ից մինչև 60/2, 62/1 առանձնատների, թիվ 32 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 53, 67, 39, 65, 101, 55, 55ա, 55բ, 57, 57/1, 57/2, 59 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Leave a Reply