Category: Hayacq

  • Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունը

    Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունըԻրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։

    Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։

    Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի Հանրապետության հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունը։

    Հիմա «պարանը» չկա, բայց կա Հայաստանի ամենանեղ հատվածով միջին երկսրության քայլարշավի ճանապարհ անցնելու եղանակով հանգիստ հայկական գյուղ հասնող թշնամու զինված բաշիբոզուկ»։

  • Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները

    Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։

    «Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք դրան»,– ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության պետական կազմակերպությանը տված հարցազրույցում։

    Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում։

    Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը Կովկասի մաս է, ուստի տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու, առևտուր անելու և զարգանալու համար իրեն որևէ մեկը պետք չէ։

  • «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք

    «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք«ԱՂՈԹՔԻ ՆԱԽԱՃԱՇ» ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԽՐԱԽՃՍՆՔ

    Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա նպատակ է դրել (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա առաջ նպատակ են դրել) կազմաքանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը՝ որպես հայ ազգի ինքնության պահպանման դարավոր հաստատություն։

    Նրա ջերմ ու եռանդուն համագործակցությունը Հայաստանի հոգևոր ոլորտում բավականին ակտիվ գործող օտարածին կրոնական կազմակերպությունների հետ և ակնհայտ արհամարհական ու անգամ թշնամական վերաբերմունքը սեփական ավանդական ազգային եկեղեցու դեմ ամենայն պարզությամբ ցույց են տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք գործ ունենք Հայաստանում օտար կառավարման մի գործիքի հետ։

    Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է Ադրբեջանի պետական և կրոնական հաստատությունների գրոհներին և նրանց կողմից հայտարարվել է «գլխավոր սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը», երբ Իսրայելի տարբեր շրջանակների կողմից աճում են ճնշումները Երուսաղեմի դարերով հայապատկան տարածքների սեփականության հարցերի շուրջ, առավել ևս, քան երբևէ, մեր Եկեղեցին կարիք ուներ իր թիկունքում կանգնած պետության, որը պատրաստ է պետական մակարդակով պաշտպանել նրա շահերը։

    «Աղոթքի նախաճաշը», իհարկե, կարևոր հաստատություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են լուրջ պետությունները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգները, համագործակցում սեփական եկեղեցական կառույցների հետ՝ ամբողջ աշխարհում իրենց օրակարգն անցկացնելու համար։ Նույնը անում են Իսրայելը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ՝ քիչ թե շատ կայացած պետությունները։

    …Բայց Հայաստանն այսօր իմ իմացած միակ պետությունն է, որը զբաղված է սեփական եկեղեցու ջախջախման գործով։

    Սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատերը, ցավոք, չեն պատկերացնում, որ որևէ լուրջ անկախ պետության համար զուտ գոյաբանական իմաստով կարևոր են ոչ միայն ռազմական, էներգետիկ և պարենային, այլ նաև հոգևոր անվտանգության ուղղությունները։ Հատկապես մի ազգի համար, որն ունի իր ուրույն, բոլորից տարբերվող դավանանքը, մեր ժողովրդի հոգևոր համերաշխության շաղախը դարեր ի վեր:

    Ջարդելով մեր ռազմական անվտանգությունը՝ Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանի հոգևոր անվտանգությունը ոչնչացնելով։

    Նա գիտի, որ դա հեշտ գործ չէ։ Նա գիտի՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով նա օժտված չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխման լիազորություններով՝ բարեփոխման, որի շղարշի տակ նա քանդում է Եկեղեցին։ Նա գիտի, որ կատարում է քրեորեն պատժելի հանցագործություն։ Նա գիտի, որ կատարում է պատմական հանցագործություն իր ժողովրդի ինքնության գոյատևման դեմ։

    Բայց նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Դրա մասին են վկայում և՛ կառավարության վերջերս հրապարակված ողորմելի զեկույցը, որում ոչ մի ապացույց բերված չէ, և՛ 2026 թ. հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում արված հետևյալ հայտարարությունը։

    «Մարդիկ կան, ասում են՝ այսօր-վաղը պետք է լուծվի այդ հարցը։ Ո՛չ։ Դանդաղ, համակարգված, ՏԱՆՋԵԼՈՎ, բայց գնալու ենք մինչև վերջ»։

    Տալով իշխանության և պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ նա շարունակել է.

    «Արդյունքում՝ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի։ …Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պե՛տք է հեռանա։ Եվ պետությունը դրա համար օգտագործելու է բոլոր լծակները»։

    Մի մարդ, որ, կեղծելով 2026 թվականի ընտրությունները, բռնազավթել է իշխանությունը Հայաստանում, հայտարարել է.

    «Ո՞վ է ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի, ինքը ոչ մեկն է։ Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է և պետք է հեռանա»։

    Մի զրպարտիչ, որն ինքն է դարձել օտար պետությունների ձեռքում գործիք և մինչև հիմա էլ որևէ ապացույց չի բերել եկեղեցականների՝ իբր օտար հետախուզությունների հետ համագործակցության մասին (ոչ մի քրեական վարույթ նույնպես հարուցված չէ), հայտարարում է.

    «Համայնքն է որոշում, դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը»։

    Այնուհետև նա ցույց է տվել իր հանցագործ ծրագրի արդարացումն ու ճանապարհային քարտեզը.

    «2018-ին մենք չէինք ուզում խառնվել՝ ելնելով այն ընկալումից, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, ու սահմաններ կան։ Իրենք են բացել այդ սահմանները։ Մենք իրենց բացած դռնով ենք մտել ու այդ դռնով գնալու ենք մինչև վերջ։ Իմ պատկերացումն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պետք է իրենց իրավունքներն իրացնելու երաշխիքներ ու լծակներ ունենան, իրենք կհեռացնեն կաթողիկոսին»։

    Որ սա ամբողջությամբ սուտ է, ակնհայտ է հետևյալ պարզ իրողությունից. եթե կաթողիկոսը իր որևէ գործողությամբ քրեորեն պատժելի միջամտություն կատարեր պետության գործերի մեջ, նրա դեմ վաղուց հարուցված կլիներ այդ մեղադրանքով վարույթ։ Իսկ ահա Փաշինյանի գործողությունները և, մասնավորապես, այս ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած հայտարարությունները ամբողջությամբ քրեորեն պատժելի արարքներ են, և եթե նա չի ենթարկվում դրանց համար պատասխանատվության, դա միայն այն պատճառով է, որ իշխանազավթը ապօրինաբար վերահսկում է դատաիրավական մարմինների գործունեությունը։

    Եկեղեցու ոչնչացումը Փաշինյանի կողմից օտարներին ծառայող բռնապետության հաստատման ընդամենը մի տարրն է, որն ուղղված է կրոնի ազատության և մեր հոգևոր անվտանգության դեմ։ Երկրում նա ցանկանում է ոչնչացնել նաև մեր մյուս քաղաքացիական ազատությունները՝ սեփական կառավարություն ընտրելու, խոսքի, հավաքների, մասնավոր կյանքի անձեռնմխելիության։

    Թույլ չենք տա»:

    Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

  • Կենդանակերպի այս նշանների համար գալիս է տարվա ամենահաջողակ շաբաթը

    Կենդանակերպի այս նշանների համար գալիս է տարվա ամենահաջողակ շաբաթըԱղեղնավոր

    Աղեղնավոր, ժամանակն է դադարեցնել կասկածել սեփական կարողություններին: Այս կյանքում ձեզ սպասում են հիանալի իրադարձություններ և զարմանալի հնարավորություններ, բայց դուք չեք կարողանա օգտվել դրանցից, եթե շարունակեք թերագնահատել ինքներդ ձեզ: Շաբաթվա ընթացքում հանգամանքները կհիշեցնեն ձեզ ձեր սեփական կարողությունների և նվաճումների մասին: Այս հաստատումները կօգնեն ձեզ վստահ զգալ և վերջապես հավատալ, որ ձեր ամենահամարձակ ծրագրերը իսկապես հնարավոր են: Դուք աստիճանաբար դադարում եք թույլ տալ, որ անցյալը որոշի ձեր ինքնապատկերը: Հին սխալների փոխարեն դուք կսկսեք նկատել, թե որքան շատ բաներ են աշխատում ձեր օգտին: Այս շաբաթը կօգնի ձեզ տեսնել ինքներդ ձեզ այլ տեսանկյունից և զգալ ավելի շատ ներքին ազատություն: Վստահության հետ մեկտեղ կգա նաև ռիսկի դիմելու պատրաստակամություն այնտեղ, որտեղ դրանք իսկապես իմաստ ունեն: Վստահեք ձեր սեփական որոշումներին և մի հետաձգեք գործողությունները, եթե գիտեք, թե ինչ եք ուզում:

    Ջրհոս

    Այս շաբաթ, Ջրհոս, թույլ տվեք ինքներդ ձեզ մի փոքր ավելի ինքնաբուխություն: Մի հրաժարվեք ձեր երազանքներից միայն այն պատճառով, որ դրանք չափազանց համարձակ կամ անիրատեսական են թվում: Լսեք ձեր ցանկություններին և մի վախեցեք փոխել ձեր ծրագրերը, եթե հանգամանքները հուշում են այլ ուղի: Հոկտեմբերի 10-ին Կշեռքի Նորալուսինը հատկապես նպաստում է չափազանց կոշտությունից ազատվելուն և ինքներդ ձեզ ավելի շատ ազատություն տալուն։

    Այնուամենայնիվ, շտապելու կարիք չկա։ Դուք հնարավորություն կունենաք մի փոքր դանդաղեցնելու և ավելի ուշադիր նայելու, թե որտեղ են ձեզ տանում հանգամանքները։ Ավելի հանգիստ տեմպը չի նշանակում հրաժարվել ձեր նպատակներից։ Ընդհակառակը, այն կօգնի ձեզ հասկանալ, թե որ ցանկություններն են իսկապես կարևոր, և որոնք են պարտադրվել սովորության կամ ուրիշների սպասումների պատճառով։ Բախտավոր հնարավորություններ կարող են առաջանալ, երբ թույլ տաք ինքներդ ձեզ պարզապես վայելել այն, ինչ տեղի է ունենում, և գնահատել արդեն իսկ գոյություն ունեցողը։

    Կշեռքի համար այս շաբաթվա գլխավոր ուղեցույցը կլինի ձեր սեփական ցանկությունները։ Երազանքը իրականացնելու համար նախ պետք է թույլ տաք ինքներդ ձեզ ձևակերպել այն։ Մի՛ թաքցրեք ուրիշներից այն, ինչ իսկապես ուզում եք, և մի՛ համարեք ձեր ձգտումները չափազանց միամիտ կամ անլուրջ։ Այս շաբաթվա էներգիան խրախուսում է ձեզ վերադառնալ այն հոբբիներին և ցանկություններին, որոնք մի ժամանակ ձեզ ուրախություն էին պատճառում։ Դրանք կարող են անսպասելի պատկերացումներ տալ նոր հնարավորությունների մասին։

    Երազել չի նշանակում երեխայական լինել կամ կտրված լինել իրականությունից։ Երբեմն հենց այն բանի հետ վերամիավորվելու ունակությունն է, որը օգնում է ձեզ հասկանալ ձեր իրական նպատակները: Երբ դուք դադարում եք ամաչկոտ լինել ձեր ցանկությունների մասին և սկսում եք դրանց մասին բացահայտ խոսել, ավելի հեշտ է դառնում գտնել հարմար հնարավորություններ: Այս ներքին վստահությունը կարող է գրավել բարենպաստ հանգամանքներ և հիշեցնել ձեզ, որ որոշ երազանքներ իսկապես կարող են իրականանալ։

  • Եկեղեցու դեմ իշխանությունը կարմիր գծեր չունի, հանձնաժողովի անդամներին կարող է սպառնալ քրեական հետապնդում, շատ բան կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից

    Եկեղեցու դեմ իշխանությունը կարմիր գծեր չունի, հանձնաժողովի անդամներին կարող է սպառնալ քրեական հետապնդում, շատ բան կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումիցHayacq.com-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

    -ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում մի շարք մտահոգություններ է արձանագրել: Ինչո՞ւ այս զեկույցը հրապարակվեց հենց այս պահին։

     

    -Կարծում եմ՝ այս զեկույցը պետք է դիտարկել նաև Փաշինյան–Պուտին սպասվող հանդիպման համատեքստում։ ԵԽԽՎ-ն Փաշինյանին մեսիջ է ուղարկում՝ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ, և եթե Պուտինի հետ հանդիպման ընթացքում որոշակի զիջումների գնաս, հետագա զեկույցները կարող են ավելի խիստ լինել։

    Այս զեկույցի վերջում դեռ նշվում է, որ արձանագրված խնդիրները չեն խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, բայց հաջորդ զեկույցն այդպես կարող է չավարտվել։

    Բայց պետք է նշենք, որ նման զեկույցներ միշտ էլ եղել են: 1990-ականներից սկսած՝ ԵԽԽՎ-ն բազմաթիվ զեկույցներ է հրապարակել, որոնցում Հայաստանի իշխանությունների նկատմամբ ավելի խիստ քննադատություններ են եղել։ Բայց հաճախ վերջնական գնահատականում նշվել է, որ արձանագրված խախտումները չեն խոչընդոտել ընտրությունների ժողովրդավարական բնույթին։

     

    -Իսկ ԵԽԽՎ-ի արձանագրած խնդիրները կարո՞ղ են ազդել իշխանությունների հետագա գործողությունների վրա։

     

    -Ես մեծ ազդեցություն չեմ ակնկալում։ ԵԽԽՎ-ն տարիներ շարունակ Հայաստանի վերաբերյալ տարբեր զեկույցներ է հրապարակել, այդ թվում՝ իշխանությունների նկատմամբ խիստ քննադատություններով։ Բայց կարևոր է նաև այն, թե ինչ է գրված զեկույցի վերջնական գնահատականում։

    Այս դեպքում ևս պետք է հաշվի առնել ոչ միայն արձանագրված խնդիրները, այլև զեկույցի քաղաքական համատեքստը։

    Եվրոպական կառույցները շատ լավ պատկերացնում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Նրանք նաև հասկանում են, որ Հայաստանի դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում այս պահին բավական բարդ են, և Փաշինյան–Պուտին հանդիպման ընթացքում կարող են առաջանալ հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ։

     

    -Ի՞նչ հարցերի շուրջ կարող են լինել այդ հնարավոր զիջումները։

    -Ռուսական կողմը կարող է պահանջել վերանայել կամ չեղարկել որոշ նախաձեռնություններ։ Առաջին հերթին՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման հետ կապված։ Հայաստան–ԵՄ 44 կետանոց հռչակագրի և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների, երկաթուղու և 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցերը։

    Ռուսաստանը նաև տնտեսական ճնշման գործիքներ ունի։ Գազի գնի բարձրացման մասին արդեն ակնարկներ են հնչել։ Հայաստանի համար սա կարող է բավական լուրջ խնդիրներ ստեղծել։

    Ռուսաստանը բավական լուրջ է տրամադրված, և Հայաստանի իշխանությունները պետք է դա հաշվի առնեն։

     

    -Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որքա՞ն հեռու կարող է գնալ այս գործընթացը։

     

    -Իշխանությունները այս հարցում կարմիր գծեր չունեն, և դա նրանց քաղաքական առավելություն է տալիս ընդդիմության նկատմամբ։

    Իհարկե, կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ արդյո՞ք պետական իշխանությունը կարող է միջամտել պետությունից անջատ գործող կրոնական կազմակերպության ներքին գործերին և փորձել փոփոխություններ իրականացնել այդ կառույցում։ Այդ հանձնաժողովի անդամները հետագայում կարող են ենթարկվել քրեական հետապնդման՝ որպես «սահմանադրական կարգի տապալման փորձի» հանցակիցներ։

    Իրավաբանները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները իրավունք չունեն քննելու պետությունից անջատ գործող կրոնական կազմակերպության ներքին խնդիրները և այդ կառույցում իշխանափոխություն իրականացնել։

    Դա նույնն է, ինչ Ազգային ժողովը հանձնաժողով ստեղծի որևէ կուսակցության ներքին գործունեությունը ուսումնասիրելու և հետո որոշելու համար, թե ով պետք է ղեկավարի այդ կուսակցությունը։ Պետական իշխանության կողմից նման միջամտությունը լուրջ իրավական խնդիրներ է առաջացնում։

     

    -Ձեր գնահատմամբ ինչո՞ւ է Եկեղեցու հարցը հատկապես կարևոր դարձել այս ընդհանուր քաղաքական համատեքստում։

     

    -Որովհետև Եկեղեցու դիրքորոշումները մի շարք հարցերում չեն համընկնում իշխանության օրակարգի հետ։ Մասնավորապես, Եկեղեցին շարունակում է բարձրաձայնել Արցախի հարցը և պահպանել այդ թեմայի ու հիշողության կարևորությունը։ Սա կարող է հակասության մեջ մտնել իշխանության քաղաքական օրակարգի և տարածաշրջանում եվրոպական երկրների վարած քաղաքականության հետ։

    Այս հարցի հանգուցալուծումը կախված է նաև հայ-ռուսական հարաբերությունների վերափոխումից, ինչպես նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքներից։

     

    Եթե ՀՀ և ՌԴ իշխանությունները փոխադարձ համաձայնության գան շատ հարցերի շուրջ, Եկեղեցու դեմ ձեռնարկված գործողությունները կարող են կարգավորվել, և քրեական հետապնդումները կդադարեցվեն:

    Եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան, և ՌԴ-ն մինչև վերջ գնա ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ իր համակարգային պայքարում, ապա Հայաստանում կարող են նոր վերափոխումներ լինել, և ՀԱԵ-ի դեմ մղվող այս պայքարը կարող է անգամ առաջնահերթություն չլինել։

  • Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակի դեպքում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար

    Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակի դեպքում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համարԿոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ալաբամա նահանգում իր աջակիցների առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Մենք մահապատիժ կսահմանենք խոշոր նարկոդիլերների, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների և յուրաքանչյուրի համար, ով ոստիկան կսպանի»,-ասել է նա։

  • Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը բшխվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավnր

    Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը բшխվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավnրԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։

  • Իրավապահները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

    Իրավապահները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդունՀոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։

    Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։

    Հետագայում 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ շարունակելու վիճաբանությունը, որի ընթացքում էլ 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։

    49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոր Կյուրին գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

  • Հոկտեմբերի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հոկտեմբերի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Ամիրյանի, Փավստոս Բուզանդի, Վ.Սարգսյանի, Դեղատան, Հին Երեվանցու, Զաքյանի, Պուշկինի  38, 40 շենոերի, Եզնիկ Կողբացի 42 շենքի, Խորենացու 1-30 շենքերի, Թումանյանի 27, 29 շենքերի, Մաշտոցի Պող. 38-42 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Նորքի 1 Նրբ., Սերո Խանզադյանի, Թ.Միրզոյան /Նորքի 1 փ., Նորքի 2 փ., Ե.Վարդանյան /Նորքի 4 փ., Օ.Դուրյան /Նորքի 5 փ., Ա.Հարությունյան /Նորքի 6 փ., Լ.Զաքարյան /Նորքի 7 փ., Է.Իսաբեկյան /Նորքի 8 փ., Ս.Բաղդասարյան /Նորքի 9փ., Ա.Ուրարտու /Նորքի 13 փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:15-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Գորիս Գյուղ, Սաթյան, Մ.Սարյանի  17 շենքի  ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 08:30-17:00-ն կդադարեցվի Բատիկյանի, Մալաթիա, Հովնաթանի, Սեբաստիա  54-198 շենքերի,   3Բ-4, 55-206 տների, Միքայելյանի   7/3, 7/5 շենքերի , 2-72/4 տների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Հոռոմ, Սարատակ գյուղերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 08:45-17:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 Թաղամասի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-180 շենքերի, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի, Նալբանդյան 44, 44Ա, 61, 63, 65, 42 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 3-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 3-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 361 դրամ է, վաճառքը՝ 364 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 404.5 դրամ, վաճառքի դեպքում՝ 410 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.27 դրամ, վաճառքինը՝ 4.42 դրամ։