Category: Hayacq

  • Վարդան Ղուկասյանն արդարացվել է

    Վարդան Ղուկասյանն արդարացվել էԴատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

    «Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։

    Փաստաբանը նշել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։

  • ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս

    ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոսԵվրամիության երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140%, բայց Եվրահանձնաժողովը շարունակում է պահանջել մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից, ինչպես նաև մտադիր է միավորել և իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Փետրվարից ի վեր ԵՄ-ում գազի գներն աճել են 140%-ով», – ընդգծել է նա։ ԵՀ ղեկավարը նշել է, որ 2026 թվականի սկզբից ԵՄ-ն գազի ներմուծման համար 100 միլիարդ եվրոյով ավելի է վճարել, քան 2025 թվականին, ընդ որում՝ չներմուծելով ոչ մի մոլեկուլով ավելի, քան նախկինում:

    Իրականում, Եվրոստատի տվյալներով, տարվա առաջին ինը ամսվա ընթացքում եվրոպական երկրների կողմից գազի ներմուծումը կրճատվել է ավելի քան 5%-ով՝ 2025 թվականի համեմատ։

    «Մենք բոլորս զգում ենք այս գները։ Բիզնեսը ճնշման տակ է, մարդիկ հազիվ են վճարում հաշիվները, և այս իրավիճակը կարող է վատթարանալ ձմռանը մոտենալուն զուգընթաց»,-ասել է ֆոն դեր Լայենը՝ կոչ անելով գործել անհապաղ, որպեսզի ԵՄ-ն այս ճգնաժամից հետո ավելի ուժեղ դուրս գա:

    Նա կոչ է արել մեծացնել ներդրումները կանաչ և ատոմային գեներացիայի մեջ և կրճատել Ռուսաստանից գազի գնումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանից գազի ներկրումն արդեն նվազել է մինչև պատերազմի սկզբի ամբողջ եվրոպական ներմուծման 45%-ից մինչև այսօրվա 12%-ը:

    «ԵՄ-ն այն կհասցնի զրոյի հաջորդ տարվա վերջին», – խոստացել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

  • 6 տարի գիշեր-ցերեկ պայքարում եմ Փաշինյանի դեմ, և միակ մարդը, ով դրա համար ինձ փող է տվել, Ռուբեն Ռուբինյանն է

    6 տարի գիշեր-ցերեկ պայքարում եմ Փաշինյանի դեմ, և միակ մարդը, ով դրա համար ինձ փող է տվել, Ռուբեն Ռուբինյանն է6 տարի է՝ ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը:

    Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

    «Սեպտեմբերի 18-ին տեսնում եմ, որ իմ հաշվին նստում է պարգևավճար: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, իմ մեկ ու կես ամսվա գործունեության հատկապես ինչն է դուր եկել Ռուբեն Ռուբինյանին, որ նա որոշել է ինձ պարգևատրել, այն էլ օրենքը խախտելով, իմ կամքին հակառակ»,- նշել է նա:

  • Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

    Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին ArmeniaSputnik–ին հայտնել են Քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

  • Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու

    Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհուՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակով վիրավորել է Ստամբուլի արևմուտքում գտնվող դպրոցի առնվազն հինգ աշակերտուհու, տուժածները հոսպիտալացվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Ժամը 08:40-ին (Երևանի ժամանակով 09:40-ին) Բաշակշեհիր շրջանի միջնակարգ դպրոցում նրանց միջև ծագած վիճաբանության հետևանքով տուժել է հինգ աշակերտ: Տուժածները հոսպիտալացվել են», -հայտնել են Ստամբուլի նահանգապետի գրասենյակից։

    Միջադեպի առթիվ սկսվել է հետաքննություն։

  • Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն

    Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-նԵրեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռիմա Ն․-ի վարած «Range Rover» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

  • Տեսանյութ.Լարված իրավիճակ ԱԺ-ում, պատգամավորների միջև հրմշտոց ու քաշքշnւկ սկսվեց

    Տեսանյութ.Լարված իրավիճակ ԱԺ-ում, պատգամավորների միջև հրմշտոց ու քաշքշnւկ սկսվեցԱԺ նիստերի դահլիճում կրկին լարված իրավիճակ է:

    Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

    Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։

    Այդ ընթացքում հմշտոցին հանգիստ հետևում էր Ռուբեն Ռուբինյանը, ով ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

    ՊՊԾ ծառայողները պատգամավորներին ուժով դուրս բերեցին նիստերի դահլիճից, այնուհետև քաշքշոցը շարունակվեց նաև միջանցքում:

  • Հոկտեմբերի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հոկտեմբերի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի  Բռնակոթ գյուղի Թանգյան փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:15-21:00-ն կդադարեցվի  Սուսեր գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի  Վայք քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»

    Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»«Հրապարակ»  թերթը գրում է․  Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։

     

    Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։

     

    Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 6-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 6-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364,5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 400,34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 411,18 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39  դրամ։