Category: Hayacq

  • Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն

    Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-նԵրեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռիմա Ն․-ի վարած «Range Rover» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

  • Տեսանյութ.Լարված իրավիճակ ԱԺ-ում, պատգամավորների միջև հրմշտոց ու քաշքշnւկ սկսվեց

    Տեսանյութ.Լարված իրավիճակ ԱԺ-ում, պատգամավորների միջև հրմշտոց ու քաշքշnւկ սկսվեցԱԺ նիստերի դահլիճում կրկին լարված իրավիճակ է:

    Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

    Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։

    Այդ ընթացքում հմշտոցին հանգիստ հետևում էր Ռուբեն Ռուբինյանը, ով ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

    ՊՊԾ ծառայողները պատգամավորներին ուժով դուրս բերեցին նիստերի դահլիճից, այնուհետև քաշքշոցը շարունակվեց նաև միջանցքում:

  • Հոկտեմբերի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հոկտեմբերի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի  Բռնակոթ գյուղի Թանգյան փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:15-21:00-ն կդադարեցվի  Սուսեր գյուղի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի  Վայք քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»

    Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»«Հրապարակ»  թերթը գրում է․  Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։

     

    Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։

     

    Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 6-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 6-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364,5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 400,34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 411,18 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39  դրամ։

  • Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ»

    Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ»«Հրապարակ»  թերթը գրում է․ Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի ունեցավ առաջին պաշտոնանկությունը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի, որի պատասխանատվության հիմնական ուղղությունն ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այստեղ կա ոչ միայն ԱԱԾ-ի, այլեւ իրավապահ եւ ուժային բոլոր կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի բացթողումը։

    Սահմանը խախտելու մասին ինֆորմացիա ստանալուց հետո բոլոր կառույցները պետք է համակարգված աշխատեին, ինչ-որ շառավղով շրջափակեին ու «սանրեին» ողջ տարածքը եւ, անկասկած, ժամերի ընթացքում կգտնեին սահմանախախտին, սակայն ոչ միայն դա չի արվել, այլեւ չեն իրազեկել մոտակա համայնքների բնակիչներին։ Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն նաեւ ՊՆ-ում, այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին։

  • Գեղարքունիքի մարզում․ հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

    Գեղարքունիքի մարզում․ հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

  • Օրենքով սահմանված համատեղ պատասխանատվությունը չի կարող անտեսվել քաղաքական նպատակահարմարությամբ. Մայր Աթոռ

    Օրենքով սահմանված համատեղ պատասխանատվությունը չի կարող անտեսվել քաղաքական նպատակահարմարությամբ. Մայր ԱթոռՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․

    «Համատեղ պատասանատվություն,

    միակողմանի մեղադրանքներ

    Եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը վերածում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական հարձակման՝ անտեսելով այդ ոլորտում պետության պատասխանատվությունը։ Ուստի հարկ է նրան հիշեցնել Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պետական պարտավորությունները։

    «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով՝ նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ»։

    Նույն օրենքի 6-րդ հոդվածը նաև ամրագրում է․ «Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ»։

    Օրենքով սահմանված համատեղ պատասխանատվությունը չի կարող անտեսվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Պետությունը պարտավոր է ստանձնել հոգևոր և մշակութային կառույցների պահպանության գործում իրեն վերապահված պատասխանատվությունն ու ապահովել իր պարտավորությունների կատարումը։ Դրանք ամբողջությամբ Եկեղեցու վրա բարդելու փորձերը հակասում են օրենքում ամրագրված համատեղ պահպանության սկզբունքին։

    Մինչդեռ իշխանության ներկայացուցիչը լռության է մատնում պետությանն օրենքով վերապահված պարտավորությունները, որոնք կառավարությունը գործնականում պատշաճ չի կատարում։

    Ուստի պահանջում ենք, որ իշխող կուսակցության սույն ներկայացուցիչը Եկեղեցուն մեղադրելու փոխարեն ներկայացնի, թե ի՛նչ ծրագրերով և ի՛նչ ծավալով է իրականացվել շինությունների՝ օրենքով նախատեսված համատեղ պահպանությունը, ի՛նչ աջակցություն է սահմանվել 7-րդ հոդվածում թվարկված հաստատությունների ու մշակութային արժեքների համար, երբ և ի՛նչ արդյունքներ են արձանագրել Մայր Աթոռի հետ քննարկումները, եթե դրանք եղել են։

    Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի, իրավական փաստաթղթերի և կողմերի պարտավորությունների ամբողջական ներկայացմամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անհարգալից խոսքն ու անձնական պիտակավորումները անհարիր են պետական պատասխանատվություն կրող անձի վարքագծին։

    Ազգային հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրական հոգածությունը դրսևորվում է պատասխանատու գործակցությամբ, հետևողական աշխատանքով և օրենքի պահանջների կատարմամբ, ինչն անտեսվել է և շարունակում է անտեսվել»։

  • Հոկտեմբերի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հոկտեմբերի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հերացու, Բանակի փողոցների, Աբովյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի, Զաքարյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Կարմիր Աղեգի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Հոկտեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Սարի Թաղ 2–10 շարքերի առանձնատներ մասնակի,

    11:00–13:00 Կառավարական ավտոպարկ, Պետական ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց,

    11:00–14:00 Չարենցի փողոց 113–135 առանձնատներ, Չարենցի փողոց 2-րդ նրբանցք 2–135 առանձնատներ, Սարի Թաղ 6–9 շարքեր մասնակի, Մյասնիկյան պողոտա 16–55 առանձնատներ,

    11:00–17:00 Դեմիրճյան փողոց 27, 29, 31, 33 շենքեր, Սարյան փողոց 20/1 շենք, Արամի փողոց 5Ա շենք,

    13:00–16:00 Ռուսթավելու փողոց 1–59 առանձնատներ, Ֆրիկի փողոց 1–19 առանձնատներ, Թափառաշրջիկների փողոց 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովհաննեսի փողոց 1–9 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Նորաշեն թաղամաս 29, 30, 31, 32, 33, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի փողոց 27/10, 27/20, 27/44 հասցեներ և հարակից տարածքներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 87, 89, 90 շենքեր, Ա․ Բաբաջանյան փողոց 3, 7, 9, 15, 19 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Բագրատունյաց պողոտա 1-ին նրբանցք 11, 13, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փողոց 44/3, 44/4, 44/4Ա, 45/20, 45/21, 47/19, 49/19Ա, 51/16, 51/17, 51/18, 51/48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 36/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Ավանեսովի փողոց 7, 8, 8/1 շենքեր, Ավանեսովի 2-րդ փողոց 2, 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–12:00 Ալմա Աթայի փողոց 30/3 առանձնատուն, Աճառյան փողոց 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Մարշալ Բաբաջանյան փողոց 1, 18, 20, 16, 26, 26/1 առանձնատներ, Ա․ Շահինյան 1-ին նրբանցք 23/10 առանձնատուն, «Արցախճան» ինստիտուտ, «Էն Էմ Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Աճառյան փողոց 1, 40 առանձնատներ, Աճառյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Մարշալ Բաբաջանյան փողոց 1-ին նրբանցք մասնակի, Մյասնիկյան պողոտա 20 առանձնատուն, թիվ 16 հատուկ դպրոց, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    12:00–13:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Շոպրոնի 4-րդ նրբանցք 4 շենք,

    Արմավիրի մարզ՝

    11:00–15:00 Արգավանդ, Արազափ, Մարգարա գյուղերն ամբողջությամբ, Տանձուտ գյուղ մասնակի,

    Արարատի մարզ`

    11:00–12:00 Արտաշատ քաղաք` Մխչյան, Թումանյան, Աթարբեկյան փողոցներ մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք` Սերոբ Աղբյուրի, Սալակիթ, Ղուկասյան, Շահումյան փողոցներ մասնակի, Փոքր Վեդի գյուղ մասնակի,

    12:30–15:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Թովմասյան, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա․ Խաչատրյան, Նար-Դոսի, Չարենցի, Իսահակյան, Ս․ Հակոբյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Մռավյան, Սպանդարյան, Խաչատրյան Պռոշյան, Տերյան, Ավագյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–15:00 Այգեզարդ գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ`

    11:00–13:30 Արփի գյուղ մասնակի,

    13:00–14:00 Հեր Հեր գյուղ մասնակի,

    13:00–16:00 Շատին գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:30–16:00 Նուռնուս գյուղ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ, գլխավոր փողոցի 2-րդ, 4-րդ փակուղիներ, Նուռնուս ամառանոցային զանգված, Գարուն թաղամաս 1, 2 հասցներ, Կոտայքի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ փողոցներ, «Արագիլ» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորաղբյուր գյուղ մասնակի,

    11:00–14:00 Չարենցավան համայնք՝ 10-րդ թաղամաս 36, 46 շենքեր, Սարալանջ թաղամաս, Քոթեջներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:30 Մարտունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:30 Մարտունի գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:30 Մարտունի գյուղ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:30–17:30 Մարտունի գյուղ՝ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ` 4-րդ փողոցն ամբողջությամբ, 20-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ Կ․ Շահինյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 12-րդ և 25-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 7-րդ և 8-րդ փողոցներն ամբողջությամբ, Բանավան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Կարճաղբյուր գյուղ՝ «Սևան Իշխան» ՓԲԸ, Կարճաղբյուր զինվորական մաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» բջջային օպերատորի կայաններ,

    14:30–16:50 Ծովակ գյուղ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Սահարոն» ԱՁ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–13:30 Ակունք գյուղ՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 14-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Ակունք գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:10–16:00 Ակունք գյուղ՝ 7-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:05–16:55 Ակունք գյուղ՝ 1-ին, 12-րդ, 13-րդ, 15-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–12:00 Լուսակունք գյուղ՝ 1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–15:30 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ`

    11:00–14:00 Ալավերդի քաղաք` Սանահին կայարան և Շահումյան թաղամասեր, Մարտի 8-ի փողոց, Վանաձոր քաղաք` Էներգետիկ հարթակներ, Դեբեդ, Եղեգնուտ, Փամբակ, Քարաբերդ, գյուղեր, Քյոխֆալա հանդամաս և ԳՈՒՑ,

    11:00–15:00 Սարոտվկա, Նովոսելցովո գյուղերն ամբողջությամբ,

    Տավուշի մարզ՝

    11:00–14:00 Նոյեմբերյան քաղաք՝ Շիրազի փողոց, Բերդավան, Կողբ գյուղեր մասնակի, Զորական գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Բերքաբեր գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և Հրապարակի փողոցներ մասնակի,

    13:30–15:30 Բերքաբեր գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ և Հրապարակի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00–17:00 Գյումրի քաղաք՝ դատարան, ակադեմիա, Հանսմանի թաղամաս, Խրիմյան Հայրիկ փողոց 54, 56, 58, 60, 62, շախմատի դպրոց, թիվ 7 դպրոց, թիվ 2 պոլիկլինիկա և հարակից տարածքներ, Աշոցք համայնք՝ Բավրա և Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ,

    Սյունիքի մարզ՝

    10:00–11:00 Կապան քաղաք՝ Աշոտավան թաղամաս,

    10:00–13:00 Կապան քաղաք՝ Բաղաբերդ թաղամաս, Բաղաբերդ փողոց, Գ․ Արզումանյան 4-րդ նրբանցք, Գ․ Արզումանյան փողոց, Գիշերօթիկ դպրոցի թաղամաս, Հալիձորի թաղամաս, Հալիձորի փողոց, Ձորքի թաղամաս, Շինարարական տեխնիկում,

    13:00–14:00 Կապան քաղաք՝ Արփիկ թաղամաս,

    11:00–15:00 Գորիս քաղաք՝ Ա․ Բակունցի, Անկախության, Առաքելյան, Ավանգարդ, Ավանգարդ 2, Արզումանյան, Արշակունիների, Արցախյան խճուղի, Նժդեհի, Գալստյան, Գետափնյա, Դավիթ Բեկի, Երևանյան խճուղի, Երվանդունիների, Համո Սահյան, Մաշտոցի, Յուրի Բախշյան, Նոր-կյանք, Սարյան, Սարգսյան, Սյունիքի, Վ․ Մամիկոնյան, Վանքի Տապ, Տիգրան Մեծի, Օրբելյանների փողոցներ, Քոլատակ թաղամաս, Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: