Category: Hayacq

  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ

    Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթՕգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

    Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    Տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝

    Օգոստոսի  17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ 

    Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 17-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 17-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

  • Իրանը փոխհատուցում է պահանջել Պարսից ծոցի և Օմանի ծովի աղտոտման համար

    Իրանը փոխհատուցում է պահանջել Պարսից ծոցի և Օմանի ծովի աղտոտման համարԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Հորմուզի նեղուցի և հարակից ջրատարածքների էկոլոգիական անվտանգությունը պետք է դառնա նեղուցի կառավարման վերաբերյալ ապագա ցանկացած պայմանավորվածության անբաժանելի մասը։

    Նրա խոսքով՝ վերջին օրերին սոցցանցերում տարածվել են Քեշմ կղզու ափերի մոտ նավթային աղտոտման տեսագրությունները։ Նավթամթերքները Պարսից ծոցից դուրս են բերվել ափ։ Նախնական տվյալները որպես աղտոտման հնարավոր աղբյուր մատնանշում են օտարերկրյա բեռնատար նավը։ Նավթի հետքեր հայտնաբերվել են առնվազն առափնյա գծի երեք հատվածներում, ինչպես նաև ծովի մակերեսի առանձին հատվածներում։

    Բաղային նշել է, որ այս միջադեպը միայն վերջին տասնամյակների ընթացքում Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերին ու նրանց ծովային էկոհամակարգերին վնաս հասցրած լայնածավալ աղտոտման տեսանելի դրսևորումներից մեկն է։

    «Ո՞վ պետք է փոխհատուցի այս վնասը։ Մեր տարածաշրջանից արտահանվող էժան էներգիան սպառող երկրնե՞րը, նավագնացությունը սպասարկող ապահովագրական ընկերություննե՞րը, թե՞ ագրեսորներն ու նրանց գործընկերները, որոնք Պարսից ծոցն ու Օմանի ծովը վերածել են ռազմական գործողությունների և խիստ կործանարար զենքի փորձարկումների հարթակի»,- գրել է դիվանագետը X սոցցանցում։

  • Հարևանները նշում են Անժիկ Մովսիսյանի շատ սպասված 100 ամյակը

    Հարևանները նշում են Անժիկ Մովսիսյանի շատ սպասված 100 ամյակը2026 թվականին Հայաստանում 100-ամյա հոբելյան են նշում կամ կնշեն 71 քաղաքացի։  Նրանցից մեկն է Անժիկ Մովսիսյանը, ում ծննդյան տարեդարձն էր օրերս։ 

     

     

    Անժիկ Մովսիսյանն ապրում է Երևանի Կենտրոն համայնքում, ունի 4 զավակ, 7 թոռ, 10 ծոռ և 1 կոռ։

     

     

    Հարազատների բնութագրմամբ առույգ է, կայտառ, առողջական խնդիրներ գրեթե չի ունեցել։

     

     

    Իր 100-ամյակը նշող Անժիկ Մովսիսյանը շատ է սիրում սուրճ և գարեջուր, մինչ այսօր էլ այս ըմպելիքները նրա առօրյայի բաղկացուցիչ մասն են։

    Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն այցելել և շնորհավորել են նրան ծննդյան հոբելյանի կապակցությամբ։ Անժիկ Մովսիսյանին է փոխանցվել օրենքով նախատեսված միանվագ 1 մլն դրամը։

     

     

    Անժիկ Մովսիսյանը շատ է սիրված նաև հարևանների կողմից։ Նրանք շատ են սպասել այս օրվան և հատուկ բակային արարողություն են կազմակերպել  նրա համար։

     

    Hayacq.com-ի խմբագրությունը նույնպես շնորհավորում է Անժիկ Մովսիսյանի 100 ամյակը, մաղթում ամուր առողջություն, անսպառ երջանկություն, ժպիտներ և հաջողություններ։

  • Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ»

    Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

    Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանության գալուց հետո բոլոր պատեհ առիթներով թմբկահարում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, սակայն քրեակատարողական հիմնարկներն ավելի ու ավելի խորն են թաղվում այդ «մշակույթի» մեջ:

    Մեզ պատմեցին, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը ջերմ հարաբերություններ ունեն «գողականների» հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են «զոն», ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարեւում ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում իրենց պատիժը կրող, քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Ասատրյանի՝ Նորագավիթցի Ծուռի հետ։

    Տեղեկություններ կան, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի ու մեկ այլ «ավտարիտետի»՝ Սեւոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադեւոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը՝ կառավարելու բանտերը։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ»

    Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

    Բանակում ամենուր բարձիթողի վիճակ է, չնայած օրերս ինքնասպանությունների հաճախացած դեպքերի համար «ժերտվա տվեցին» ռազմական ոստիկանության պետին, սակայն դա կարգուկանոն չի հաստատելու համակարգում, որովհետեւ ծանր վիճակ է: Տեղեկացանք, որ օրեր առաջ Էջմիածնի քիմիկների զորամասում հայտնաբերվել է վառելիքի հետ կապված հերթական խախտումը։

    Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին այս զորամասում հայտնաբերվել էր վառելիքի գողության դեպք, սակայն ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չէր կրել։ Դատարանի առաջ կանգնել են միայն զորամասի պահեստապետն ու միջին օղակի մի սպա։ Այս անգամ բենզինի հետ դիզվառելիք են խառնել՝ հնարավոր պակասորդը թերեւս լրացնելու համար։

    Ըստ մեր տեղեկությունների, բենզինով լիցքավորված մեքենաները «խոդի չեն ընկել», ու այդպես բացահայտվել է յուրացումը։ Ասում են նաեւ, որ զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանը ջերմ հարաբերություններ ունի զորամասի աշխատանքները վերահսկող, ՊՆ բարձրաստիճան սպա Համլետ Հարությունյանի հետ, ինչի արդյունքում էլ այս զորամասում արձանագրված խախտումները ջրի երես դուրս չեն գալիս։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 15-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 15-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363.5 դրամ է, վաճառքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 418.5 դրամ, վաճառքի դեպքում՝ 425 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.27 դրամ, վաճառքինը՝ 4.44 դրամ։

  • Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․«Ժողովուրդ»

    Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որը մեկնարկել է օգոստոսի 2-ին, կարծես թե դեռևս երկար է շարունակվելու։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարան ներկայացնի կառավարության ծրագիրը։ Սակայն մինչ այդ խորհրդարանը հասցրել է քննարկել ընդամենը վեց մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարց։

    Քննարկվածների թվում են նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու թեկնածուները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարամանյանը։

    Մեր տեղեկություններով՝ իշխանությունը բոլոր քայլերով ակնհայտորեն ցույց է տալիս, որ նպատակ չունի այդ երկու թեկնածուներին ընտրելու նշված հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում։

    Խնդիրն այն է, որ խորհրդարանը դեռևս պետք է քննարկի ևս վեց հանձնաժողովի նախագահի թեկնածություն։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունը վերջնականապես կհաստատի ընդդիմության առաջադրումները։ Եթե թեկնածուները չընտրվեն, ապա ընդդիմությունը ստիպված կլինի նոր թեկնածուներ առաջադրել, նրանց թեկնածությունները կրկին կքննարկվեն, և հարցը նորից կդրվի քվեարկության։

    Այսպիսով, Ազգային ժողովում ստեղծվել է բավականին անորոշ իրավիճակ։ Սակայն իշխանությունը չի կարող անվերջ ձգձգել գործընթացը, քանի որ Սահմանադրությամբ վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

    Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, այդ ժամկետը լրանում է արդեն եկող շաբաթվա ավարտին։

    Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա օրերին, առայժմ դժվար է կանխատեսել»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Օգոստոսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝

    10:00-13:00 Սարի Թաղ 1-9, 2-3, 5-10 շարքեր մասնակի, Սարի Թաղ շարքեր մասնակի,

    13:00-16:00 Խանջյան փողոց 43, 45, 47, 47/1, 49 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 29, 31, 33 շենքեր, Նալբանդյան փողոց 116 շենք,

    Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝

    11:00-14:00 Շրջանցիկ թունել, Ք. Անտոնյան ոչ բնակիչ-բաժանորդ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն Վարչական շրջան՝

    11:00-14:00 Քանաքեռ 2-րդ փողոց 67/3 առանձնատուն, Թբիլիսյան խճուղի 13/6 առանձնատուն, Պերճ Զեյթունցյան 19-74 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-32 առանձնատուն, Քանաքեռ 3-րդ փողոց 1-7 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-55 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 5-րդ նրբանցք 1-4 առանձնատներ, Պերճ Զեյթունցյան փողոց 21-40 առանձնատներ, Սարկավագի 3-րդ փողոց 3-17/2 առանձնատներ, Սարկավագի 4-րդ փողոց 8-19 առանձնատներ, Աղասու փողոց 34-49 առանձնատներ, Քանաքեռ 5-րդ փողոց 14-24/1 առանձնատներ, Քանաքեռ 4-րդ փողոց 1-15 առանձնատներ, Սարկավագի փողոց 36/4 շենք, Քանաքեռ 2-րդ փողոց 3 շենք, Քանաքեռ 7-րդ փողոց 1-34 առանձնատներ, Քանաքեռ 6-րդ փողոց 1-ին նրբանցք 2 առանձնատուն, Ֆանարջյան 2-րդ նրբանցք 7 առանձնատուն, Ֆանարջյան փողոց 5/1, 6, 7/1, 27, 28 առանձնատներ, Հասրաթյան փողոց 80 շենք, թիվ 117 դպրոց, Թբիլիսյան խճուղի՝ «Ակվատեխավտոմատիկա» ոչ բնակիչ-բաժանորդ, Թբիլիսյան խճուղու 15/1 հասցե,

    Երևանի Ավան Վարչական շրջան՝

    11:00-14:00 Ծարավ Աղբյուրի փողոց 5-20/1 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ Վարչական շրջան՝

    11:00-12:00 Շինարարների, Հակոբյանց փողոցներ մասնակի, Առաքելյան փողոց 66, 68, 70 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջան՝

    11:00-12:00 ՀԱ Ա-1 թաղամաս 167 շենք, Հովնաթանի փողոց 42, 44 շենքեր, Սվաճյան 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի Վարչական շրջան՝

    10:00-12:00 Մուրացանի փողոց 113/1, 113/2, 113/3, 45, շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Աթոյան փողոց,

    Երևանի Շենգավիթ Վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանթաշյան փողոց 1, 2, 3, 4 բնակելի շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոց 26 շենք, Գ. Նժդեհի փողոց 12, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Փարպի, Բազմաղբյուր և Ղազարավան գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Շահումյան գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս. Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Միասնիկյան, Շահումյան, Գործարանային, Օգոստոսի 23-ի փողոցներ, Մարքսի, Արտաշեսյան, Բաղրամյան, Գոլեցյան, Գործարանային, Մասիսի, Իսակովի, Մամիկոնյան, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Պռոշյան, Տերյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Մխչյան մասնակի, Այգեպատ, Այգեզարդ, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Ոստան, Վերին Արտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:00-14:00 Պարույր Սևակի, Լուսառատ, Ուրցալանջ գյուղեր, «Վիվա Արմենիա», «Արմենիա Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, զորամասեր, «Հայաէրոնավիգացիա», «Զովաշեն հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի,

    13:00-14:30 Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի,

    14:00-16:00 Գոռավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Ազատամարտիկների փողոց մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի,

    11:00-14:00 Ազատեկ գյուղ մասնակի,

    11:00-13:30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Գազի լիցքավորման կայան, եռասեպ, Սևան քրեակատարողական հիմնարկ, Վիվա Արմենիա ընկերություն, զինմաս, խոփ Նարեկ և հարակից տարածքներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամասը դպրոց, նոր թաղամաս, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան, հարակից տարածքներ,

    11:00-16:30 Պռոշյան համայնք՝ Պ. Սևակի, Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Գևորգ Չաուշի, Մայիսյան, Տեղերաշեն, Խանջյան, Զորավար Անդրանիկի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-17:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:00 Գեղհովիտ գյուղ՝ 19-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Գեղհովիտ գյուղ՝ 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Գեղհովիտ գյուղ՝ 18-րդ փողոց՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Գեղհովիտ գյուղ՝ 7-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:30 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր,

    11:30-15:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Զորավար Անդրանիկի, Իսակովի, Լ. Ազգալդյան, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Սայաթ-Նովայի, Վ. Մամիկոնյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Նորակերտ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:20-14:50 Նորակերտ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 11-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:20-16:50 Գեղամասար գյուղ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-11:30 Այգուտ գյուղ՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:30 Այգուտ գյուղ՝ 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-13:30 Այգուտ գյուղ՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-14:30 Այգուտ գյուղ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-11:30 Դպրաբակ գյուղ՝ 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:30 Բարեպատ գյուղն ամբողջությամբ,

    13:00-13:30 Կալավան գյուղն ամբողջությամբ,

    14:00-14:30 Դպրաբակ գյուղ՝ 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-15:30 Դպրաբակ գյուղ՝ 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգուտ գյուղ՝ 14-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Խնկոյան, Հարթագյուղ, Լուսաղբյուր գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Ակադեմիկոս Ասլանյան փողոց մասնակի, Մեհրաբյան փողոց 55 հասցե, Գանձաքար գյուղ՝ 1-ին, 2-րդ, 34-րդ փողոցները՝ մասնակի,

    13:30-15:30 Գանձաքար գյուղ՝ 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:30 Աշոցք համայնք՝ Կաքավասար գյուղ 1-ին փողոց,

    11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հողմիկ գյուղ, Անի համայնք Բագրավան, Ն. Արթիկ, Հայկաձոր գյուղեր, «Դորոժնիկ» ՍՊԸ, Ջրափի ուղեկալ, Ջրափիի պոմպակայան, «Ջրամբար»-2» ոչ բնակիչ-բաժանորդ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-12:30 Գորիս քաղաք, Արցախյան խճուղի 65, 67, 69, 77, Երևանյան խճուղի, Վանքի Տափ թաղամաս 2, 2/11, 2/16, 2/9, 2/բակ հասցեներ, Վերիշեն գյուղ՝ 1-ին փողոց 1, 10, 12, 12/1, 4, 5, 6, 8, 9; 11-րդ փողոց 8; 13-րդ փողոց 3; 2-րդ փողոց 14, 16, 2, 5, 6, 9; 21-րդ փողոց 13, 19, 14/1, 17, 22; 23-րդ փողոց 2 հասցեներ,

    10:30-11:45 Կապան քաղաք՝ Արցախի փողոց 7, Տերյան փողոց 47 հասցեներ,

    10:00-14:00 Վերին Շիշկերտ գյուղ,

    10:30-13:00 Վերիշեն գյուղ՝ 1-ին փողոց 74/4; 12-րդ փողոց՝ 1-ին նրբանցք 1; 1-ին նրբանցք 4, 6; 14-րդ փողոց՝ 1-ին փակուղի 1, 10, 11, 12, 13, 15, 17, 17/1, 19, 20, 21, 22, 4; 15-րդ փողոց 1, 11, 15, 16, 22, 23, 26, 28, 5; 16-րդ փողոց 1, 13, 5, 6; 17-րդ փողոց 10, 17, 2, 3, 4, 5, 8, 9; 18-րդ փողոց 1, 11, 7; 19-րդ փողոց 18, 28, 5, 7, 9; 20-րդ փողոց 13, 23; 5-րդ փողոց 13, 7 հասցեներ,

    14:00-16:30 Վերիշեն գյուղ՝ 3-րդ փողոց՝ 1-ին նրբանցք 10, 12, 2, 4, 7; 2-րդ նրբանցք 5; 5-րդ փողոց 1, 10, 11, 13, 14, 16, 22, 3, 4, 5, 6, 7, 8, 9 հասցեներ:

    11:00-17:00 Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր գյուղեր,

    12:00-15:00 Ույծ գյուղ, Ույծի դպրոց,

    14:00-16:00 Ծավ, Ներքին Շիշկերտ գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 14-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 14-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27bդրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ։