Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունը

Written by

in

Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունըԻրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։

Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։

Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի Հանրապետության հարյուրավոր այլ գյուղերի անվտանգությունը։

Հիմա «պարանը» չկա, բայց կա Հայաստանի ամենանեղ հատվածով միջին երկսրության քայլարշավի ճանապարհ անցնելու եղանակով հանգիստ հայկական գյուղ հասնող թշնամու զինված բաշիբոզուկ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *