Հայաստան ներխուժած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվել է

Written by

in

Հայաստան ներխուժած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվել էՀայաստան ներխուժած ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը 2 ամսով կալանավորվել է։

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), հայտնել է ՀՀ դատախազությունը։

Նույն դեպքով նախաձեռնված է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *