«Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն ու gorgeouz beats-ը խիզախելու կոչ են արել

Written by

in

«Դասավանդիր հանուն Հայաստանի» նախաձեռնությունն իր 13-րդ սերնդի ուսուցիչների հավաքագրման մեկնարկը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 2026թ. հոկտեմբերի 1-ին ազդարարեց Gorgeouz beats նախագծի համերգով։ Այն, ինչպես եւ ամբողջ արշավը, կրում էր «Խիզախիր» կարգախոսը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դասավանդիր հանուն Հայաստանի» նախաձեռնության մարքեթինգի եւ հաղորդակցության պատասխանատու Սոնա Հովսեփյանը տեղեկացրել է, որ

նախորդ տարի ստացել էին 3558 հայտ: Ընտրված 54 թեկնածուները որպես ուսուցիչներ աշխատանքի են անցել մարզերի դպրոցներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարի ակնկալում են ոչ թե ավելի շատ հայտեր ստանալ, այլ բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցների թիվն ավելացնել։

 

«Ծրագիրը միայն մանկավարժության մասին չէ, այլեւ՝ առաջնորդության։ 

Սոնա Հովսեփյանը Սոնա Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանը նոր ավարտած ուսանողներին կամ այլ ոլորտներում գործունեություն ծավալած մարդկանց հնարավորություն ենք տալիս գործուղվել համայնքներ ու առաջնորդության ծրագրի մի մասը դառնալ։ Եթե մարդիկ սպասում են ինչ-որ նշանի՝ իրենց կյանքում փոփոխություն բերելու համար, սա հենց այդ պահն է. թող խիզախեն սկսել հենց հիմա»,- ասել է Սոնա Հովսեփյանը։ 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Gorgeouz beats նախագծի հիմնադիր Գոռ Ղուկասյանին դուր է գալիս «Դասավանդիր հանուն Հայաստանի» նախաձեռնության գործունեությունը, քանի որ այն ուղղված է կրթության զարգացմանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ միշտ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ու մեծ ոգեւորությամբ համագործակցել նմանատիպ նախաձեռնությունների հետ: Նրա խոսքով, մարզերում կրթության որակի բարձրացումը «ավելի քան անհրաժեշտ է այսօրվա իրականության մեջ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռը Մեդիամաքսին պատմել է, որ երգացանկը կազմակերպիչների հետ բավական բուռն քննարկումների արդյունքում են ընտրել: Ներառել են իր միքսերն ու սեմփլները, որոնք լուսավոր են ու երեկոյի տրամադրությանը համապատասխանող՝ նպատակ ունենալով ոգեւորել ապագա ուսուցիչներին։

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուսուցիչներից շատ բան է կախված: Հենց նրանք են երեխաներին ոգեշնչում եւ հետաքրքրություն առաջացնում»,- ասել է նա։ 

 

Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ Աննա Բադալյանն աշխատում է ծառայությունների մատուցման ոլորտում, բայց ցանկանում է ուժերը փորձել կրթության մեջ։ 

Աննա Բադալյանը Աննա Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն երկու տարի է, ինչ գիտեմ «Դասավանդիրի» մասին ու ոլորտի մասնագետներից իմացել եմ, թե որքան հետաքրքիր ու բազմաբովանդակ է այն։ Ծրագիրն ինձ շատ-շատ է գրավել ու դիմելու մոտիվացիաս մեծ է։ Կարծում եմ՝ կրթությունն այն հիմքն է, որով պայմանավորված է Հայաստանի զարգացումը։ Պետք է ուսուցչի աշխատանքն ավելի շատ կարեւորել, որովհետեւ հենց նրանցից է սկսվում երկրի ապագան»,- նկատել է Աննան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտներ ունի, որոնց հետ անգլերեն է պարապում ու շատ է հավանում դասավանդելու ընթացքը։ Մտադիր է կրթությունը մագիստրատուրայում շարունակել եւ դասախոս դառնալ. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ բակում երեխաներն ինձ դիմում են «Ընկեր, Աննա», այնքան հաճելի՛ է։ Հասկացել եմ, որ ուսուցիչ լինելն ինձ շատ հոգեհարազատ է, դրա համար էլ մտադիր «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրին միանալու հայտ ներկայացնել»։

 

Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Միքայել Մարտիրոսյանն էլ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից է ու սեփական փորձից գիտի, թե որքան կարեւոր է մարզերում լավ կրթություն ապահովելը։ 

Միքայել Մարտիրոսյանը Միքայել Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերջերս եմ միացել «Դասավանդիր հանուն Հայաստանի» նախաձեռնության հավաքագրման թիմին, իսկ ապագայում նաեւ դասավանդելու մտադրություն ունեմ։ 

Համալսարանն ավարտելուց հետո դիմելու եմ, որպեսզի երկու տարով ուսուցիչ-առաջնորդ դառնամ սահմանամերձ որեւէ գյուղում»,- մեծ ոգեւորությամբ պատմել է Միքայելը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարի «Դասավանդիր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը նպատակ ունի 75 նոր մասնակից ներգրավել, որոնք համապատասխան պատրաստություն անցնելուց հետո երկու տարի կդասավանդեն Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամռանն իրականացված վաղ հավաքագրման փուլում 19 թեկնածու արդեն հաջողությամբ անցել է հարցազրույցների փուլը։ Իսկ հոկտեմբերի 1-ին մեկնարկած հավաքագրման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու STEM առարկաների (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա) մասնագետների ներգրավմանը։

 

Հասմիկ Բաբայան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *