Հունվարի 1-ից թաղման նպաստ կստանան միայն նպաստառուները, թոշակը կավելանա 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«Շրջանառվում է նախագծերի փաթեթ, որովհետև թաղման նպաստին առնչվող մի քանի հարաբերություններ և օրենքներ կան, որոնք կարգավորում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները, բայց առանցքային փաթեթում պետական նպաստների մասին օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։
Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի։
Թաղման նպաստի չափի փոփոխություն չի նախատեսվում, 200,000 դրամ է, 200,000 դրամ կլինի նաև նոր համակարգի շրջանակներում, նախագծերով նախատեսվում է, որ նոր համակարգը գործելու է 2027 թվականի հունվարի 1-ից»,- նշել է Գալստյանը:
Leave a Reply