Category: ArmPulse

  • Կասեցվել է Մարտին Սթար Բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը

    Արտադրատեսակը չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

    Շարունակելու է իր գործունեությունը՝ որպես մարզպետ
  • Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի առյուծի անկման դեպքը | Քաղաքականություն

    Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը: Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա: Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։ 

  • Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը | Քաղաքականություն

    «CNN» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի ընթացքում անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին, գրում է« Ermenihaber»-ը։

    Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը «կկործանի» Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։ Նեթանյահուի գնահատմամբ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ և նրանց այդ հնարավորությունը տալու դեպքում ագրեսիան չի ուշանա։

    Նա նաև պնդել է, որ գերժամանակակից կործանիչների վաճառքը Թուրքիային չի դարձնի ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն ու Թուրքիայի ղեկավարությանը բնութագրել է որպես «մի ռեժիմ, որը վարակված է Մուսուլման եղբայրներով ու ատում է ԱՄՆ-ին»։

  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում | Հասարակություն

    ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
     
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ Այրվել են սառնարան և կշեռք։

  • Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Հասարակություն

    Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին ասված է Արսենյանի սոցցանցի  էջում:

    «Հարգելի՛ վայոցձորցիներ,

    Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։

    Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

    Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

    Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»,- գրել է նա։

  • Էրդողանը խոսել է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին | Քաղաքականություն

    Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը մասնակցելով  երկրի պաշտպանության նախարարության շենքում կազմակերպված միջոցառմանը անդրադարձել է  կատարել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը և նշել․

    «Մենք մեր նախնիների ժառանգությունը լավագույն ձևով պահպանում և շարունակում ենք։ Մենք բուժում ենք մեր հոգևոր աշխարհագրության արյունահոսող վերքերը և առաջատար դեր ենք ստանձնում երկխոսության ուղիները բաց պահելու գործում։ Բալկաններից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա՝ մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղությունն ու հանգստությունը լինեն մնայուն։

    Նույն կերպ մենք շատ ուժեղ ներկայություն ենք ցուցաբերում նաև այն միջազգային դաշինքներում, որոնց անդամ ենք։ Ինչպես գիտեք, երկու օր առաջ մենք հաջողությամբ հյուրընկալեցինք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը Անկարայում։ Փոփոխվող անվտանգության պայմանների համատեքստում մենք Թուրքիայում քննարկեցինք դաշինքի ապագան։ Որպես ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի պատասխանատվությունը կրող երկիր՝ ներկայիս օրակարգի վերաբերյալ մեր գնահատականներով կիսվեցինք մեր դաշնակիցների հետ։ Հուսով ենք, որ Անկարայի գագաթնաժողովը կնպաստի մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատմանը»։

  • Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ․Կոբախիձե | Քաղաքականություն

    Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

    «Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է մինչև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակը։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», – ասել է Կոբախիձեն։

    Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձև, որում, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իբր, խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթղթում կրկին քննադատվում էր Վրաստանը՝ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք | Հասարակություն

    Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կրում և տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13․30-ին, նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ 

    Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տան զննությամբ հայտնաբերվել է հրացան, մարտական 25 փամփուշտ, մեկ տուփ վառոդ և այլ զինամթերք։
    Հանգամանքները պարզվում են։

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Առնո Էլլիին է հանձնել «Ռազմական համագործակցության համար» մեդալ

    ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստան…