Category: ArmPulse

  • Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին | Էկոնոմիկա

    ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

    Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։

    Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ պայմանավորվելով շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։

    TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը։

     

  • Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով | Էկոնոմիկա

    Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21.5%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։

    Ըստ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.196 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին այն կազմել էր 2.763 միլիարդ դոլար։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում․ 2026 թվականի հունվար–մայիսին այն կազմել է ընդհանուր ծավալի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35.1%-ը։

    Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 36.7%-ից հասնելով 29.8%-ի 2026 թվականին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8.3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194.8%-ով։

    Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 7.865 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 0.1%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7.870 միլիարդ դոլարի ցուցանիշից։

  • Կայացել է COP17-ի կազմակերպման աշխատանքները համակարգող կազմկոմիտեի նիստը | Հայաստան

    Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը: Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել: Նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորած նիստին քննարկվել են նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։

    Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։

  • Վարդավառին Երևանում փակ փողոցներ կլինեն

    Փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ
  • Զաքիր Հասանովը հանդիպել է Baykar–ի ղեկավարի հետ | Տարածաշրջան

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել թուրքական Baykar ընկերության պատվիրակության հետ, որը գլխավորում է դրա վարչության նախագահ Սելչուկ Բայրաքթարը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ–ը։

    Հասանովը նշել է Baykar ընկերության զգալի ավանդը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ամրապնդման գործում և համոզմունք հայտնել համատեղ նախագծերի հետագա ընդլայնման կարևորության վերաբերյալ։ Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը և երկու երկրների արտադրական ներուժի մեծացմանը։

    Սելչուկ Բայրաքթարն, իր հերթին, հայտարարել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը դրական են անդրադառնում ադրբեջանա-թուրքական ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ամրապնդման վրա։  

  • Բարսելոնայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել՝ շոգի ալիքի ֆոնին | Հասարակություն

    Իսպանիայում շոգը նոր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանել Բարսելոնայում, որտեղ ջերմաստիճանը առաջին անգամ հասել է 40.5°C-ի։ Իշխանությունները հայտարարել են տագնապի բարձր  ռեժիմ՝ ծայրահեղ շոգի և անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով, հաղորդում է« Եվրոնյուզ-ը»։

    Բարսելոնայի ափամերձ հատվածում, որտեղ ծայրահեղ շոգը զգալիորեն ավելի քիչ է տարածված, քան ցամաքում՝ Միջերկրական ծովին մոտ լինելու շնորհիվ, գրանցվել է երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը։ Ֆաբրա աստղադիտարանի ավտոմատ կայանը գրանցել է ռեկորդային 40.5°C։

    Բարձր ջերմաստիճանները  նաև մի քանի այլ ռեկորդներ են գերազանցել Կատալոնիայում, այդ թվում՝ գիշերային ամենաբարձր նվազագույն ջերմաստիճանը: Չորեքշաբթի երեկոյան Պորտբու-Կոլ դելս Բելիտրես կայանը գրանցել է -31.9°C, որը գերազանցում է այսպես կոչված «դժոխային գիշերների» շեմը: Այսպես են անվանում գիշերները, երբ ջերմաստիճանը չի իջնում ​​30°C-ից ցածր:

    Բարսելոնայի քաղաքապետարանը  ջերմային ալիքի դեմ պայքարի իր ծրագիրը դրել է հատուկ մակարդակի՝ առաջնահերթություն տալով ամենախոցելի խմբերի՝ տարեցների, քրոնիկ հիվանդների, երեխաների, նորածինների և անօթևանների համար պաշտպանիչ միջոցառումներին: Ավելին, Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանի 229 համայնքներ չորեքշաբթի օրը ծայրահեղ ջերմության պատճառով գտնվում են անտառային հրդեհների չափազանց բարձր ռիսկի տակ:

  • Եվրախորհրդարանը 1974 թվականի Կիպրոսի թուրքական ներխուժումը պատերազմական հանցանք է ճանաչել | Քաղաքականություն

    Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել 1974 թվականի Կիպրոսի թուրքական ներխուժումը պատերազմական հանցանք ճանաչելով։

    Տեղեկատվության համաձայն՝ Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի կողմից ներկայացված բանաձևը փաստագրում է սեռական և սոցիալական բռնության տարբեր ձևեր, որոնց ենթարկվել են Կիպրոսի կանայք։ 

    Եվրախորհրդարանը դատապարտում է թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մասի շարունակվող օկուպացիան, կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, փոխհատուցում վճարել և աջակցություն ցուցաբերել տուժածներին։

  • Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ | Մշակույթ

    Քոլեջների ընդունելության նոր կարգի մասին տված մամլո ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ: 

    Փոխնախարարը տեղեկացրելէ, որ միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6,064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը գերակա ճանաչված մասնագիտություններով և կրթաթոշակային ծրագրով։ 

    « Վերջին տարիներին Կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարության ոլորտները, ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ: Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում, բոլոր ուսանողները ստանում են այդ կրթաթոշակը»,- նշել է փոխնախարարը:

    Այնուհետև, ըստ փոխնախարարի, առաջին տարվա արդյունքներն ամփոփելուց հետո՝ ըստ իրենց առաջադիմության այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավվել։

    Սվաջյանն ասել է, որ վերջին տարիներին  երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այդ մասնագիտություններով, և այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդ ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են ուսանողներով: 

  • Ադրբեջան է այցելել թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը

    «Թող մեր միասնությունն ու եղբայրությունը Ադրբեջանի հետ հավերժ լինեն»․ Սելջուկ Բայրաքթար