Category: ArmPulse
-
Ի՞նչ խախտումներ է քաղաքապետարանը հայտնաբերել «Քարֆուր»-ում
Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ -
Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ անձանց բողոքները | Քաղաքականություն
Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց բողոքները։
Նախ խոսքը տրվել է Արկադի Ղուկասյանին, ով իր ելույթը սկսել էր նախորդ դատական նիստում: Շարունակելով իր խոսքը՝ նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Բակո Սահակյանի պաշտպանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Մյուս պաշտպանն էլ դատարանին խնդրել է չեղյալ համարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին և բավարարել վերաքննիչ բողոքը։ Իր ցուցմունքում Բակո Սահակյանը նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին։
-
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ | Հասարակություն
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանության անունից։ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից զգուշացնում են, որ այդ հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները, և հորդորում են պարզապես անտեսել դրանք, բլոկավորել հեռախոսահամարը կամ ուղարկողի էլփոստը։
-
Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի եվ Սոֆիա Հովսեփյանի դեմ | Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները, գրում է Հետքը։
ՀՀ վարչապետը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է վիրավորանքի համար վճարել 2 մլն, զրպարտության համար՝ 4 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հերքել իր արած հայտարարություները։
Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
-
Ընդունվել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ․ ՄԻՊ
Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ -
Բերձորում (Լաչին) հիդրոէլեկտրակայաններ են շահագործման հանձնվել
Երեք նոր ՀԷԿ-երի կառուցումը՝ ընդհանուր 10,7 ՄՎտ հզորությամբ -
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է | Քաղաքականություն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակն այս պահին արդեն լավ է, NEWS.am-ին ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Համացանցում տարածված լուսանկարները և տեսանյութերը տեսնելով՝ անգամ անծանոթ մարդիկ են վատ հոգեվիճակ ունեցել և, բնականաբար, 93-ամյա տիկին Ծառուկյանը ևս չէր կարող ինքնազգացողության վատթարացում չունենալ։ Ցավոք սրտի, խախտվել են կարմիր գծեր, այն, ինչ տեղի է ունեցել, որևէ բանական մարդու ուղեղում չի տեղավորվում»,-ասել է Տոնոյանը։
-
Թբիլիսիում 15-ամյա տղային դանակահարել են ադրբեջաներեն խոսելու պատճառով | Հասարակություն
Թբիլիսիի Վաշլիջվարի թաղամասում 15-ամյա ադրբեջանցու են դանակահարել իր մայրենի լեզվով խոսելու պատճառով։ Մի տղամարդ դժգոհություն է հայտնել այն պատճառով, որ Ալի Մեհդիևը խոսել է ադրբեջաներեն։ Տղամարդը վիրավորել է նրան, ապա դանակով հարձակվել։
Տղայի մայրը դեպքից մանրամասներ է հայտնել․ «Հենց որ որդիս բացեց աչքերը, ասաց, որ ամեն ինչ այնպես չէր, ինչպես ներկայացվել էր։ Նրա խոսքով՝ ինքը զրուցում էր իր ընկերոջ հետ։ Նրանք խոսում էին և՛ վրացերեն, և՛ ադրբեջաներեն։ Սակայն մեր թաղամասում բնակվող 55-ամյա Գիորգի Ցաբուդաշվիլին սկսեց վիրավորել որդուս՝ այն բանի համար, որ նա խոսում էր ադրբեջաներեն։ Մենք անձամբ նրան չենք ճանաչում։ Որդիս ասաց, որ երբ պատասխանել է նրան, այդ մարդը նախ հարվածել է իրեն։ Ինքն էլ պատասխան հարված է հասցրել։ Դրանից հետո տղամարդը գնացել է, դանակ բերել և հարձակվել Ալիի վրա»։
Տուժածի մայրը նաև նշել է, որ իրենց թաղամասում ապրում են ադրբեջանցիներ, վրացիներ և հայեր։ Իրենք էլ պաշտոնապես Վրաստանի քաղաքացիներ են։
Կնոջ պնդմամբ՝ հարձակվողը նախկինում ևս հայտնի էր ադրբեջանցիների նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքով։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 15-ամյա տղան այժմ շարունակում է բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում։
-
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով | Բիզնես
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։
Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։
Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։
Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը:
-
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ | Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր, հայտնում է ՄԻՊ-ը։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։
Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված անձի հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացներին առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկները կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։