Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ․Կոբախիձե | Քաղաքականություն

Written by

in

Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է մինչև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակը։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», – ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձև, որում, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իբր, խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթղթում կրկին քննադատվում էր Վրաստանը՝ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *