Սոչիում վայրէջքի մոտեցման ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռին։Չնայած միջադեպին, անձնակազմը բարեհաջող վայրէջք է կատարել, սակայն հետագա զննման ընթացքում օդանավի քթամասում վնասվածքներ են հայտնաբերվել, հայտնում է SHOT-ը։
Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Տյումենից և իջնում էր՝ Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելու համար։
Զննման ընթացքում մասնագետները օդանավի քթամասում ներկի շերտազատում են հայտնաբերել։ Տեղում ժամանակավոր վերանորոգում է իրականացվել, որից հետո թույլատրվել է ինքնաթիռի հետագա շահագործումը՝ մինչև լիարժեք վերանորոգման իրականացումը։
Leave a Reply