Այվազովսկու «Գիշերային Վենետիկը» Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 1,08 միլիոն ֆունտով

Written by

in

Այվազովսկու «Գիշերային Վենետիկը» վաճառվեց ավելի քան 1 միլիոն ֆունտով։

Մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1862 թվականի «Գիշերային Վենետիկ. Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնում՝ Sotheby’s աճուրդում, վաճառվեց 1,08 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Դա մոտ 1,3 միլիոն եվրո կամ 1,4 միլիոն դոլար է։ Իսկ նախնական գնահատականն ընդամենը 500-700 հազար ֆունտ էր։Այսինքն՝ գրեթե կրկնակի ավելի։

Այս նկարի պատմությունն ինքնին մի ամբողջ վեպ է։ 19-րդ դարի վերջին այն Սանկտ Պետերբուրգում գնել է էստոնացի մի հնավաճառ, և դրանից հետո ավելի քան մեկ դար այն մնացել է նույն ընտանիքում։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ընտանիքը կտավն իր հետ տարել է Էստոնիա։ Եվ ահա առաջին անգամ այն հանվեց աճուրդի։

Լուսնի լույսը, մութ ջուրը, Վենետիկի ուրվագիծը։ Այվազովսկին նորից ապացուցում է, որ նրա վրձինը ժամանակ չի ճանաչում։

 

Նյութը Edwin Martirosian-ի էջից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *