Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը | Քաղաքականություն

Written by

in

«CNN» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի ընթացքում անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին, գրում է« Ermenihaber»-ը։

Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը «կկործանի» Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։ Նեթանյահուի գնահատմամբ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ և նրանց այդ հնարավորությունը տալու դեպքում ագրեսիան չի ուշանա։

Նա նաև պնդել է, որ գերժամանակակից կործանիչների վաճառքը Թուրքիային չի դարձնի ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն ու Թուրքիայի ղեկավարությանը բնութագրել է որպես «մի ռեժիմ, որը վարակված է Մուսուլման եղբայրներով ու ատում է ԱՄՆ-ին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *