Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Written by

in

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

Ծիծեռնակաբերդի խճուղի,

Բրազիլիայի հրապարակ,  

Աթենքի փողոց,  

Իսակովի պողոտա,  

Հաղթանակի կամուրջ,  

Մաշտոցի պողոտա,  

Պարոնյան փողոց,  

Պռոշյան փողոց,  

Ուրուգվայի հրապարակ,  

Արգիշտի փողոց,  

Գրիգոր Լուսավորչի փողոց,  

Բեյրութի փողոց,  

Իտալիայի փողոց,  

Վազգեն Սարգսյան փողոց,  

Հանրապետության հրապարակ,  

Նալբանդյան փողոց,  

Թումանյան փողոց,  

Աբովյան փողոց,  

Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

ՆԳՆ ոստիկանություն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *