Category: ArmPulse

  • Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Սպորտ

    Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

    Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները:

    Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը:

  • «Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել | Բիզնես

    «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել։ Գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։

    Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ 

    Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից։

  • ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի | Քաղաքականություն

    Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է․ 

    «Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց՝ ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»։
     

  • Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել. Շարմազանով | Քաղաքականություն

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է
     
    «Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից,բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։

    Փաստերով ներկայացնեմ. սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։

    Հետո Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել սահմանադրությունը։

    Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դեմ «պլացդարմ»։

    Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։

    Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։

    Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքվե։

    Ինչպես տեսնում ենք,չկա մի օրակարգ,որն արտաքին ազդեցություն չունենա։

    Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից եւ ինքնիշխանությունից։

    ՀՀ՚-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր։

    Պատկերացնու՞մ եք,եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։

    Ի՞նչ կանեին ու կասեին այսօրվա «ինքնիշխանները»։

    Բա խոսե՞ք,ինչու՞ եք բերաններդ ջուր առել։

    Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բեւեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։

    Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է եւ ամենեւին կապ չունի,թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում»։      

  • «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան

    Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տ…
  • Կրեմլը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել

    Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվել | Քաղաքականություն

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 27-ի նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները Երևանի ավագանու չորս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, կազմել է արձանագրություն՝ մանդատները հաջորդ թեկնածուներին փոխանցելու մասին։

    Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով։

    Դադարեցվել են ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները։

    Ըստ ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուների՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

     

  • Մենակ եմ որոշել, որ տանեմ մամային թաղեմ․20-ամյա տղան պատմել է՝ ինչպես է գրտնակով կյանքից զրկել մորը | Հայաստան

    20-ամյա տղան մորը գրտնակով կյանքից զրկել է, քանի որ մայրը ծխախոտ օգտագործելու համար ծեծել է նրան։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է նա։

    ««Վիպ» տեսակի ծխախոտ էի ծխել։ Մամաս չէր ուզում, որ ծխեի։ Եկա տուն, մամաս ասաց՝ «Ծխել ես»։ Ասեցի՝ «Չէ, չեմ ծխել»։ Ասաց՝ «Հո արա»։ Արտաշնչեցի, զգաց, որ ծխել եմ, այդպես վիճեցինք։ Մաման վրես բարկացավ, ծեծեց»,- նշել է նա։

    Նրա խոսքով՝ մայրը մտել է սենյակ, հետո վերցրել է վառարանի շիշը և երեք անգամ հարվածել իրեն, իսկ ինքը դուրս է փախել։

    «Երկու րոպե հետո միջանցքում ալյուրի մեշոկի մեջ գրտնակ կար։ Վերցրեցի, եկա ննջասենյակ։ Մամաս պառկած էր։ Հինգից վեց անգամ խփեցի գլխին։ Մենակ եմ որոշել, որ տանեմ մամային թաղեմ, ոչ ոք չի եղել»։

    20-ամյա Էդիկը առողջական խնդիրներ ունի։ Ինչպես ինքն է խոստովանում, դեղերը ժամանակին չի խմել և չի գիտակցել, թե ինչ է արել։

    «Արյունը տվեց գլխիս, չհասկացա՝ ինչ եմ արել, բայց հետո հասկացա, թե ինչ եմ արել։ Զղջում եմ արածիս համար»,- նշել է Էդիկը։

    Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կասկածանքով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ 1970-ին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 22-ին, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել մարտին։

    «Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են Մելիքգյուղի իրենց բնակարանի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

    Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։

    Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին»,- հայտնում են ՆԳՆ-ից։

     

     

  • Ստամբուլում վերաբացվելու է Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին | Տարածաշրջան

    Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) Բեյքոզ թաղամասում, մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո, վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թ․, և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։ Այդ մասին հայտնում է  www.akunq.net-ը։

     Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերաօծման արարողություն, իսկ 2 օր անց՝ օգոստոսի 9-ին, այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։

    Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըն։

    Վերականգնման աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են եկեղեցու տանիքը, պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նույն տեսքով՝ հիմնվելով արխիվային նկարների վրա։