Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է․
«Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց՝ ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»։
Leave a Reply