Թվային տեխնոլոգիաները արդեն անփոխարինելի դեր ունեն բոլոր ոլորտներում, դրանք զարգացնում են տնտեսությունը, բարձրացնում բիզնեսի արդյունավետությունը։ Բայց նոր տեխնոլոգիաների կիրառումը իրենց հետևից կիբերռիսկեր են բերում։ Հանքարդյունաբերական ոլորտի առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, թվային միջավայրի առավելագույն պաշտպանվածությունը և կիբերդիմակայունությունը բարձրացնելու նպատակով ներդնում է թվային անվտանգության ոսկե ստանդարտը՝ ISO 27001-ը։ Վերջնարդյունքում ընկերության թվային դիմադրողականությունը կբարձրանա նոր մակարդակի և կապահովի անվտանգ ու անխափան գործունեությունը։
Leave a Reply