Category: ArmPulse

  • Էլոն Մասկը կարծում է, որ անհնար է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը առանց Ռուսաստանին զիջումների | Քաղաքականություն

    Ուկրաինայի հակամարտությունը չի ավարտվի առանց Ռուսաստանի կողմից զիջումների։ Էլոն Մասկը այս կարծիքը հայտնել է The Economist-ին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Կա շատ անհիմն լավատեսություն Ռուսաստանի կողմից իր զորքերի լիակատար դուրսբերման և այլնի վերաբերյալ, բայց դա անիրատեսական է։ Կարծում եմ՝ մենք պետք է պրագմատիկ լինենք», – ասել է Մասկը։ «Ես բավականին նյարդայնանում եմ այս նրբաճաշակ դիվանագետներից, ովքեր յոթ ուտեստից բաղկացած ընթրիքներ են ուտում շքեղ վայրերում, մինչդեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և խոսում են այն մասին, թե ինչպես պետք է Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը։ Բայց այն չի դուրս բերի իր զորքերը։ Ռուսաստանը չի նահանջի», – պնդել է նա։

    Մասկը հիշեցրել է, որ վաղուց խաղաղության կողմնակից է եղել։ «Մի քանի տարի առաջ ես հրապարակեցի մի գրառում, որտեղ ասվում էր, որ մենք իսկապես պետք է զիջումների գնանք Ռուսաստանին։ Ոչ թե որովհետև ես ռուսամետ եմ, այլ պարզապես պրագմատիկ։ Հակառակ դեպքում մարդիկ տարիներով կմահանան, և ոչինչ չի ստացվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ», – նշել է նա։

    «Ուկրաինան չի վերադարձնի այդ տարածքները, դա տեղի չի ունենալու», – հավելել է Մասկը։

  • Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի, որ եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար․ Արթուր Դանիելյան | Քաղաքականություն

    «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

    «Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար:

    Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն… ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ոմ Ֆրանսիայի դեսպանատունը որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել դա կհավաստի:

    Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ»:

  • Պետական աջակցություն ԲՏ ոլորտին | Հայաստան

    Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ Այս մասին հայտնում ենԲՏԱ նախարարությունից:

    Հայտերն ընդունվում են 2026թ․ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։

     Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

    * աշխատանքային միգրանտների համար,
    * նոր աշխատողների ներգրավման համար,
    * կադրերի վերապատրաստման համար:

    Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։

    Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումներով. 

    https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/

    կամ https://benefits.hightech.gov.am/ 

    Դիմումը կարող է ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը։

  • Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով․ Արտակ Զաքարյան | Քաղաքականություն

     

    «Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ, սպառազինության գնման ամենամեծ գործարքին։ «Աքիլլեսի վահան» ծավալուն ծրագրի շրջանակում Աթենքը 3,5 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով, ձեռք կբերի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

     

    Գործարքի շրջանակում նախատեսվում է գնել Barak MX ՀՕՊ համակարգը, որն արտադրվում է Israel Aerospace Industries ընկերության կողմից և համալրված է իսրայելական Tomer ընկերության հրթիռային շարժիչներով։

    Գործարքի մեջ մնում են «Դավթի Պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու SPYDER զենիթահրթիռային համալիրը, որը նույնպես մշակվել է Rafael-ի կողմից։

     

    Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և ծովային թիրախների դեմ միջին հեռահարության պաշտպանություն կազմակերպելու համար։

    «Աքիլլեսի վահան» ծրագիրը դարձավ Հունաստանի կողմից Իսրայելից իրականացված ամենախոշոր գնումը։ Մինչ այդ (2025թ.) երկու երկրների միջև խոշոր պայմանագիրը համարվում էր Elbit Systems ընկերության արտադրած PULS հրթիռա-հրետանային համակարգերի վաճառքը՝ 760 միլիոն եվրո արժողությամբ։

     

    Նշենք, որ 2023թ. 1,2 միլիարդ եվրոյի արժեքով Barak MX համակարգեր էր ձեռք բերել նաև Ադրբեջանը, իսկ Ֆինլանդիան՝ «Դավթի պարսատիկ» համակարգը՝ մոտ 300 միլիոն եվրոյով։ 2026թ. հունիսին Rafael ընկերությունը մոտ 2 միլիարդ եվրոյի պայմանագիր էր կնքել նաև Ռումինիային SPYDER համակարգեր մատակարարելու համար։

     

    Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը, և ապահովում է երկարաժամկետ պատվերների մեծ պորտֆել։

     

    Բացի այդ, Հունաստանի և Կիպրոսի ինտնսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք»: 

  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը | Հասարակություն

    Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան։

    Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

    Մեկ այլ հրամանագրով Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը
  • Բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպով ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ | Հասարակություն

     Արարատի մարզ բլոգեր Արամ Ավետիսյանի այցելության և քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

    Վարույթը նախաձեռնվել է ՆԳՆ-ից ստացված հաղորդման հիման վրա՝ խուլիգանության հատկանիշներով։ Դրա շրջանակում ձերբակալվել էր «Ծիածանի շուկա»-ի վաճառողը, որի հետ վեճի էր բռնվել բլոգերը։

    Քննչական կոմիտեից չեն հայտնել՝ արդյոք Արամ Ավետիսյանը հարցաքննվել է, թեոչ, սակայն Armpulse.am-ին ՔԿ-ից փոխանցել են, որ ձերբակալված անձն արդեն ազատ է արձակվել:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ Ավետիսյանն այցելել էր Արարատի մարզի մեծածախ «Ծիածանի շուկա»։ Իրավիճակը լարվել էր այն պահին, երբ վաճառողներից մեկը, դիմելով նկարահանող խմբին, հարցրել էր՝ արդյո՞ք «դավաճանների լրատվականն» են։ Դրանից հետո տեղի էր ունեցել լեզվակռիվ, հնչել էին փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև սպառնալիքներ՝ խուլիգանության համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

  • Վրաստանի ԱԳՆ–ն արձագանքել է ԵՄ պատժամիջոցներին | Քաղաքականություն

    Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնում Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթում Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառելու որոշման կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

    Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը, հաշվի է առնում այդ ռեժիմի համատեքստը և ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի երկրի տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։

    «Այս ուղղությամբ Եվրամիության հետ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և բացության սկզբունքների վրա։ Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթի նախապատրաստման ընթացքում վրացական կողմը Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է սպառիչ տեղեկատվություն և համապատասխան փաստաթղթեր, որոնք միանշանակ հաստատում են, որ Կուլևիի նավթավերամշակման գործարանը պատժամիջոցների ցանկում ներառելը չունի որևէ փաստական և իրավական հիմք։ Վրաստանի ԱԳՆ–ը հուսով է, որ որոշմամբ նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքում Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ պետությունները կառաջնորդվեն արդարության սկզբունքով և կվերանայեն այդ որոշումը»,–ասվում է հայտարարության մեջ։  

  • Հայկական կաթնամթերքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չկա․ՍԱՏՄ | Հայաստան

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում․ Մովսես Հարությունյան | Քաղաքականություն

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

    «Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս` լրագրողներ, խմբագիրներ` բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։ Եվ, իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,- նշել է Հարությունյանը։