Category: ArmPulse

  • 2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով | Էկոնոմիկա

    2026 թ. 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով։

    Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

  • Տարրադրամի շուկան այսօր․ հուլիսի 27

    Դոլարի առքի միջին գինը 363 դրամ է
  • Հայկական պատվիրակությունը Ճապոնիայում ուսումնասիրել է ջրային ռեսուրսների և լճերի կայուն կառավարման առաջատար փորձը | Հայաստան

    ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել ՋԿ, Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ, հուլիսի 6-10-ը ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում։

    Այցը կազմակերպվել էր ԱԶԲ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Ճապոնիայի կառավարության կողմից, իսկ տեղում աջակցություն է ցուցաբերել Ճապոնիայի ենթակառուցվածքների զարգացման ինստիտուտը (IDI): «Հայաստան-Ճապոնիա գործընկերություն՝ հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության» ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է Ճապոնիայի փորձը ջրային ենթակառուցվածքների, կեղտաջրերի մաքրման և լճերի էկոհամակարգերի պահպանման ոլորտներում։

    Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք առանցքային հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի պետական գերատեսչություններում․

    • Ճապոնիայի հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում (MLIT) փոխնախարար Կոջիմա Մասարուի հետ քննարկվել են ջրային ռեսուրսների պետական քաղաքականությունը, ջրհավաք ավազանների կառավարումն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։

    • Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունում Համաշխարհային բնապահպանության վարչության ղեկավարի տեղակալ Մասակո Օգավայի հետ քննարկվել են լճերի պահպանության, ջրի որակի բարելավման և աղտոտման կանխարգելման մեխանիզմները։

    Հայաստանի առաջնահերթությունները․ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ճապոնացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի ջրային ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև Սևանա և Երևանյան լճերում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։

    Պատվիրակությունն այցելել է Շիգայի պրեֆեկտուրա, որտեղ փոխնահանգապետ Ազումա Մասարուի հետ քննարկվել են Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Բիվայի պահպանման և կառավարման փորձը։

    Հայ մասնագետները ծանոթացել են՝

    1. Բիվա լճի շրջակա միջավայրի հետազոտական ինստիտուտում՝ տվյալների վրա հիմնված կառավարմանն ու մշտադիտարկմանը։

    2. Բիվա լճի գետային գրասենյակում՝ ջրային ռեսուրսների ինտեգրված համապարփակ զարգացման ծրագրին։

    3. Միջազգային լճային միջավայրի կոմիտեում (ILEC)՝ լճային ավազանների կառավարման մոտեցումներին։

    4. Բիվա լճի թանգարանում՝ բնապահպանական կրթությանն ու հանրային իրազեկմանը («քաղաքացիական գիտություն» / citizen science):

    Գործնական դաշտային այցեր․ Հայկական պատվիրակությունն ուսումնասիրել է լճի 51 կետերից իրականացվող ամենշաբաթյա նմուշառման մեթոդաբանությունը, եղեգնուտների (ձկների բազմացման միջավայրերի) պահպանության տարածքները, ինչպես նաև գյուղական բնակավայրերում կիրառվող կեղտաջրերի մաքրման ապակենտրոնացված կայանները։

    Այցի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ, ծանոթացել դեսպանատան գործունեությանը և հանդիպել Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

     

  • Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին Ուկրաինայում․ Պուտին | Քաղաքականություն

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կհասնի հատուկ ռազմական գործողության ընթացքում սահմանված բոլոր նպատակներին։

    Պուտինը նշել է՝ գործողության մասնակիցներին աջակցում է ողջ ռուս ժողովուրդը և հասարակությունը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ներկայումս գործում է նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում, և որ Ռուսաստանի ճակատագիրը ներկայումս սպառնալիքի տակ է։

    Պուտինի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, սակայն այդ սահմանափակումները ոչ միայն անարդյունավետ են, այլև վնասակար դրանք նախաձեռնած երկրների համար։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ իր երկիրը ի վիճակի է արձագանքել իր դեմ ձեռնարկված բոլոր թշնամական գործողություններին։   

  • Ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում | Հասարակություն

    Հուլիսի 27-ին՝ ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կա․ ափին մոտեցնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ։

  • Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին | Տարածաշրջան

    Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Իլհամ Ալիևին:

    «Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից

  • Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ | Հասարակություն

    Հուլիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։

    Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 1044, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 29, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 308, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10 և 1768 այլ իրավախախտում։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 85-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 96-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։ Տեղեկատվությունը տրամադրում է ՆԳՆ Ոստիկանությունը։

    Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16187 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։

     Հայտնաբերվել է ոչ սթափ 318 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 426 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 4786, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 325, վարելու ընթացքում ծխելու՝ 611, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 724, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 58, արագության գերազանցման՝ 2752 և 4954 այլ իրավախախտում։

     57 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 584-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։

  • Իրանն AzTV հեռուստաալիքը ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցանկում. Ադրբեջանը պատասխան միջոցներ է կիրառել

    Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ
  • Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղիները | Հասարակություն

    Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում հուլիսի 21-ին կազմակերպվել է մասնագիտական քննարկում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

    Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

    Գեորգի Խաչատրյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք արդյունավետ հարթակ են ինչպես ոլորտում առկա խնդիրների վերհանման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ծառայողների և քննիչների համակարգված ու ինստիտուցիոնալ արձագանքի ապահովման համար։ Նա շեշտել է նաև․

    • Գործող մեխանիզմների և գործիքակազմերի շարունակական կատարելագործումը,

    • Մասնագիտական կարողությունների զարգացումը,

    • Իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը։

    Միջոցառման ընթացքում Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետները ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ու քննչական մարմինների արձագանքի արդի մարտահրավերները, գործնականում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

    Մասնակիցները քննարկել են նաև պետական մարմինների համակարգված արձագանքի ապահովման, տարբեր փուլերում իրականացվող գործողությունների փոխկապակցվածության, դեպքերի պատշաճ հետագծելիության և հետևողական աշխատանքի կազմակերպման հարցերը։

     Նպաստել ոստիկանության ծառայողների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կատարելագործել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու հակազդման ոլորտում պետական մարմինների համակարգված արձագանքի մեխանիզմները։

     

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն | Քաղաքականություն

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կքննարկի արդիական հարցեր, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ռուսական Ռիա Նովոստին։
    «Ես հիմա մեկնում եմ մեր ընկերոջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման… Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանի հետ կապված հարցերը», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։

    Իսրայելի վարչապետը հավելել է, որ առաջիկա հանդիպումը կլինի իր ութերորդ հանդիպումը  Թրամփի հետ՝ նշելով, որ ոչ մի այլ համաշխարհային առաջնորդ այդքան հաճախ չի հանդիպել նրա հետ։

    Հիշեցնենք,որ հուլիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ կնքված հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։
    Թեհրանը պատասխանեց Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով, փակեց Հորմուզի նեղուցը և մեղադրեց Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։