«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել։ Գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։
Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։
Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից։
Leave a Reply