Category: ArmPulse

  • Ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը | Հասարակություն

    Քրեական ոստիկանները հուլիսի 27-ին Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել են 32-ամյա տղամարդու, որը 2023 թվականի հունիսից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

     «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։

    Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

  • Իսրայելը չի ​​ձգտում Թուրքիայի հետ պատերազմի․ Իսրայել Կաց | Քաղաքականություն

    Իսրայելը չի ​​ձգտում Թուրքիայի հետ պատերազմի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

    «Մենք թույլ չենք տա Էրդողանին ուժեղացնել Սիրիան ընդդեմ մեզ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Առայժմ Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական առճակատում չկա, և մենք դրան մտնելու ցանկություն չունենք։ Բայց Էրդողանը նույնպես պետք է համոզվի, որ նա նման հավակնություններ չունի, որովհետև ուժը մեր կողմն է։ Մեզ հնարավոր չէ վախեցնել»,-ասել է Կացը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։

  • Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում | Սպորտ

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին: Այդ մասին հայ մարտիկը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ Ծաղկաձորից:

     «Մարզումային ճամբար: Օր առաջին»,- տեսանյութին կից գրել է Արման Ծառուկյանը: Օգոստոսի 1-ին Ծառուկյանը Երևանում կմասնակցի Hype մրցաշարին ու գրեփլինգի կանոններով կմրցի հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրիայի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ, որը տեղի UFC 331 մրցաշարում։

    Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։

  •  ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը | Էկոնոմիկա

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

    «Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի ու հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ։

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման առանցքում էին ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, առաջիկա քայլերը, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող իրավական, ֆինանսական և տեխնիկական հարցերը։

    Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի հյուսիսային 27,1կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

     Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր։ Քննարկվել են ծրագրի ներկա վիճակը, մրցութային գործընթացների առկա փուլը, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև շինարարության մեկնարկին նախորդող կազմակերպական և տեխնիկական գործընթացները։

    «Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության և արդյունավետ համակարգման շնորհիվ կկարողանանք սահմանված ժամկետներում առաջ մղել մեր համատեղ ծրագրերը և ապահովել դրանց հաջող իրականացումը»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, ինչպես նաև Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման և բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են ծրագրի տեխնիկական պատրաստվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին և իրականացման հաջորդ փուլերին։Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը և պայմանավորվել նախկինի պես սերտ աշխատել՝ համատեղ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացման նպատակով։

  • Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար | Սպորտ

    Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի։ 

     

    Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ 

     

    Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:

  • Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը | Էկոնոմիկա

     Պաշտոնական այցով Թաիլանդի Թագավորությունում(Բանգկոկ)՝ է գտնվել  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը իրականացել է Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։

    «Արմենպրեսս»-ից տեղեկանում ենք, որ այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

    Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

    Այցի կարևոր արդյունքներից էր Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի առաջարկը՝ նախաձեռնելու ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և OCPB-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց։ Քննարկվել է նաև թաիլանդական կողմի հնարավոր այցը Հայաստան՝ համագործակցության հետագա զարգացման նպատակով։

     

  • Բաքվում ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել | Սպորտ

    Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Արարատ Ավետիսյանը (48 կգ): Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց հունգարացի Բենեդեկ Տոմբորի հետ ու 8:0 հաշվով հաղթանակի հասավ ժամկետից շուտ:

    Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել էր հուլիսի 27-ին և մեքսիկացի (14։7) ու ուզբեկ (9։3) մրցակիցներին հաղթելուց հետո կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր ղազախ Ալի Ալմասին:

    Բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաև Վազգեն Մնացականյանը (65 կգ), որի մրցակիցը կլինի հունգարացի Իմրե Յուհանցը: 

  • Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը | Հասարակություն

    Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին խարդախության վերաբերյալ նույնատիպ երկու հաղորդում էր ստացվել։ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչուհին հայտնել էր, որ Երևանի Շիրազի փողոցում անհայտ անձը իրենից գնած 3000 դրամ արժողությամբ մրգի համար վճարել է  «հուշանվեր» գրառմամբ քսանհազարանոց՝ ստանալով 17 հազար դրամ մանրը, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

     Նույն փողոցում միրգ վաճառող Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակչուհուց գնած հազար դրամ արժողությամբ մրգի համար նույնպես անհայտ անձը վճարել էր 20 հազար «հուշանվեր» թղթադրամով։

    Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խարդախության երկու դեպքն էլ կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:

    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանը կարևորել է զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորումը | Հայաստան

    Հուլիսի 28-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

    Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։

    ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։

    Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։

    Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու։