Category: ArmPulse

  • Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը | Քաղաքականություն

    «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

    «Հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա. Ն.-ն»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

     

  • ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ | Հայաստան

    ՀՀ ՔԿ–ից հայտնում են՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց մոտ 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։

    Բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

    Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

  • Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ | Էկոնոմիկա

    Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ՝ rate.am-ի:

     Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 362 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 364.5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 411 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 414.5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,20 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,35 դրամ փոխարժեքով։

  • Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով | Բիզնես

     Այս տարվա աշնանը, հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ը» (Armenia–UK Business Forum 2026), որի նպատակն է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Հոկտեմբերի 5-ին համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով,  հիմնական բիզնես  ծրագիրը կանցկացվի  հոկտեմբերի 6-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրեսս»-ից։

    Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից, 25-ից ավելի բանախոս և 10-ից ավելի ինստիտուցիոնալ գործընկերներ։ Մասնակիցները կներկայացնեն պետական կառավարման, ֆինանսների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և էներգետիկայի, արհեստական բանականության, կրթության և մշակույթի ոլորտները։

    «Ամուր տնտեսական գործընկերությունները կառուցվում են վստահության, շարունակական համագործակցության և բովանդակալից երկխոսության հիման վրա։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որը կհամախմբի ճիշտ մարդկանց՝ ոչ միայն հնարավորությունները քննարկելու, այլև դրանք իրագործելու համար։ Մենք հավատում ենք, որ Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը կարող է դառնալ երկարաժամկետ խթան նոր ներդրումների, ավելի ամուր ինստիտուցիոնալ հարաբերությունների և մեր երկու երկրների միջև գործարար համագործակցության խորացման համար»,-նշում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia – OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

    Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7–8-ին Միացյալ Թագավորությունից ընտրված պատվիրակները և նրանց հայ գործընկերները կմասնակցեն ոլորտային B2B և B2G հանդիպումների՝ շարունակելու մասնագիտական քննարկումներն ու ձևավորելու երկարաժամկետ առևտրային գործընկերություններ։

     

  • Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի  վարկանիշային կանխատեսումը | Էկոնոմիկա

    Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի  վարկանիշային կանխատեսումը՝ կայունից դարձնելով  դրական, գրում են ռուսական ԶԼՄ-ները։

    «Դրական հեռանկարը արտացոլում է քաղաքական ռիսկերի զգալի նվազումը… արտաքին հարաբերությունների վերաուղղորդումը դեպի ավելի դիվերսիֆիկացված գործընկերների շրջանակ, ինչպես նաև ներքին քաղաքական ռիսկերի զսպումը», – նշել է գործակալությունը։

    Կանխատեսումը նաև հաշվի է առնում այն ​​հավանականությունը, որ Հայաստանի տնտեսական աճի բարելավվող հեռանկարները կնպաստեն երկրի տնտեսական հիմքային ցուցանիշների բարելավմանը։

    Բացասական գործոնների շարքում Moody’s-ը ընդգծել է տոկոսային ծախսերի աճը և արտաքին քաղաքականության շարունակական ռիսկերը, որոնք շարունակում են ճնշում գործադրել երկրի ինքնիշխան վարկային պատմության վրա։

    Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5-5.5%-ով 2026 և 2027 թվականներին։ Այս կանխատեսումը հիմնված է ներքին պահանջարկի բարձր մակարդակի, կապիտալի և աշխատուժի շարունակական, թեև դանդաղող ներհոսքերի, ինչպես նաև ծառայությունների և առևտրի ոլորտներում կայուն ակտիվության վրա։

  • Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ | Հասարակություն

    Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

    Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ի, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

     

  • Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից | Հայաստան

    Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14.189 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է»,– գրել է Ազիզյանը։

  • Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար կլինեն անվճար

    12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։
  • Քննարկվել է Հյուսիս-հարավի, Դիլիջանի ու Պուշկինի թունելների վերակառուցման ընթացքը. ՀՀ-ն և ԱԶԲ-ն ամփոփել են համատեղ ծրագրերը | Հայաստան

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

    Օրակարգում են եղել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, մրցութային գործընթացները, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև ֆինանսական, իրավական և տեխնիկական հարցերը:

    Մասնավորապես, քննարկվել է Հյուսիս-հարավ միջանցքի Սիսիան-Քաջարան 27,1 կմ երկարությամբ հյուսիսային հատվածի կառուցումը, որի համար 2025 թվականին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կնքվել էր 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր։

    Բացի այդ, անդրադարձ է կատարվել Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման և Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին:

    Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ ռազմավարական համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ծրագրերը կիրականացվեն սահմանված ժամկետներում: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

  • Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին սպառնացող վտանգի մասին հայտարարությանը | Քաղաքականություն

    ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են գերատեսչությունից։

    Ավելի վեր Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանեկան բռնության թեման բարձրաձայնելուց հետո սպառնալիքներ է զգում իր կյանքի նկատմամբ։

    «Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,– նշել էր նա։