Category: ArmPulse

  • Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Այս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ | Հայաստան

    Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

    Այսպես.

    Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 22 միլիարդ 290 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 169 միլիոն 212 հազար դրամը՝ 2026 թվականի 1-ին կիսամյակում:

    2026 թվականի առաջին կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 5 միլիարդ 497 միլիոն 419 հազար դրամ:

    2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Քննչական կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 141 միլիոն 316 հազար դրամ (2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գումար չի արգելադրվել):

    2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 110 միլիոն 132 հազար դրամ, 21 հազար 945 եվրո, 10 միլիոն 145 հազար ԱՄՆ դոլար, 87 հազար չեխական կրոն (1 միլիոն 383 հազար դրամն արգելադրվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում):

     

  • Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան | Քաղաքականություն

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է

     
    «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։

    «Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։

    Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։

    Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»։ 

  • ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին | Քաղաքականություն

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն այսօր քննարկում է նորընտիր ԱԺ 12 մշտական հանձնաժողովների համալրման հարցը։

    Հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները՝

    պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,

    պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Արմեն Խաչատրյան, Վիլեն Գաբրիելյան, Սասուն Միքայելյան,

    աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան, Մարիամ Պողոսյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Արթուր Հովհաննիսյան,

    առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Նելլի Բավեյան,

    կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝  Ռուզաննա Երեմյան, Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան,

    ՄԻՊ մշտական հանձնաժողով՝ Ռուստամ Բաքոյան, Զարուհի Բաթոյան, Հասմիկ Հակոբյան,

    տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան,

    Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով՝ Արման Եղոյան, Սոնա Ղազարյան

    արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան, Տաթևիկ Ղազարյան,

    ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան, Բաբկեն Թունյան, Սերգեյ Բագրատյան,

    տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,

    տարածքային կառավարման մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան, Գարիկ Սարգսյան։

    Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։ Այդ օրը պատգամավորները կվերցնեն իրենց մանդատները, կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։

    Հանձնաժողովների ղեկավար պաշտոնները բաշխվում են խորհրդարանական ուժերի մեջ «Դոնթի բանաձևով»․ յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։

  • Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում | Հասարակություն

    Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։

    Ինչպես հայտնում է «MediaHub»-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին, դատարանը բավարարել է Ջ. Հարությունյանի բողոքը՝ ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման։ Ազատազրկման կատարման պայմանները փոխվել են, և ՊԲ նախկին հրամանատարն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

    Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կրելու էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

     2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացրել։ Փետրվարի 6-ի նիստում հանրային մեղադրողը պահանջել էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ տուժող կողմը՝ 8 տարվա։

     Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»):  Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որով ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։

  • 193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ են բռնագանձելու Գագիկ Խաչատրյանից | Քաղաքականություն

     ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

    –  193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
    –  29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:
     – 14 շարժական գույք:
    –  1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:
    –  147.210 ԱՄՆ դոլար ավանդ:
    –  23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:
    –  17.761.537.781 դրամ:
     

  • Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ կբռնագանձեն Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից | Բիզնես

    Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է  բռնագանձել՝

    – 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:

    – 10 գույքի շուկայական արժեք:

    – 42 տրանսպորտային միջոց:

    – 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

    – Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ: 

     Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:  

  • Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բացահայտվել է ուշագնացության քողի տակ կատարված սպանության դեպք։

    •  2026 թվականի հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է քաղաքացի Ն.Ռ.-ի մահը։

    • Քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

    •  Ըստ քննության տվյալների՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին՝ պատճառելով մահացու վնասվածքներ, ապա ահազանգել է շտապօգնություն՝ պնդելով, թե իբր վերջինս ուշագնաց է եղել:

    Դատաբժշկական փորձագետի նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի և կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով առաջացած շոկից:

    Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

    Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու պարտատոմսեր․դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ | Քաղաքականություն

    ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.

    22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ:
    2 անշարժ գույքի գնման իրավունք:
    3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ:
    Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

    Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.
    4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք:
    2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ:

     

  • Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է | Հասարակություն

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (ում լիազորությունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Լուրը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

    Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները։ Դատարանի որոշմամբ՝ Արտուշ Գաբրիելյանի և գործով մյուս մեղադրյալ Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով։

     Դատալսումների փուլում մեղադրյալ Ա. Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու, քրեական վարույթին խոչընդոտելու և իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել այն աստիճանի, որ հնարավոր լինի կիրառել ավելի մեղմ խափանման միջոց։

    Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ որևէ տվյալ դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

    Քրեական վարույթը վերաբերում է խոշոր չափերով կաշառք ստանալուն։

    Ըստ քրեական գործի նյութերի՝ դատավորը պահանջել և ստացել է 10,000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործ կարճելու համար։

    Դատարանում քննվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երկու անձ՝

    Գալուստ Խուրշուդյան — մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ,

    Զոհրաբ Սիխարուլիձե (Յեզգատյան) — մեղադրվում է կաշառք տալու մեջ։