Category: ArmPulse

  • Կառավարությունը նախատեսում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին | Էկոնոմիկա

    Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին։

    Ինչպես հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, աջակցություն կտրամադրվի այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, բեղնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և հանդիսանում են ԱԱՀ վճարող։

    «Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով. 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում` 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեք», – ասաց Պապոյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

    Նա նշեց, որ ձեռք բերված կերը պետք է լինի սերտիֆիկացված և համապատասխանի ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտներին։

    Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունաբերողների ունեցած ֆինանսական դժվարություններով։

    Նախագծի նպատակն է մեղմել այդ դժվարությունները, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ներքին շուկայում իջեցնել գները և ավելացնել սպառումը, միևնույն ժամանակ արտաքին շուկաներում գտնել նոր ուղիներ։

  • Բուխարեստում քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր | Հայաստան

     

    Հուլիսի 21-ից 23-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի՝ Սև ծովի և Կովկասի տարածաշրջանների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ /միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր։

    Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:

    Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:

    Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

    ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Դավիթ Գևորգյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դավիթ Գևորգյանին 2026 թվականի հուլիսի 30-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ն…
  • «Ռուսական երկաթուղիներում» տարակուսած են Փաշինյանի հայտարարություններից. Բելոզյորովն անդրադարձել է կոնցեսիոն պայմանագրին | Քաղաքականություն

    «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ԲԲԸ-ում զարմացած ու տարակուսած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնավորապես՝ հայկական երկաթուղիների համար վարձավճարների հնարավոր գանձման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։

    Ավելի վեր, լրագրողների հետ ճեպազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, թե «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ՝ միջազգային արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա՝ միաժամանակ վստահեցնելով, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։

    Օլեգ Բելոզյորովը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի դրույթները, իսկ պայմանների փոփոխության կամ դրանց դադարեցման դեպքում իրավունք ունի սպասելու ներդրումների վերադարձին:

    «Ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունն է «Հարավկովկասյան երկաթուղին», հետևողականորեն և ամբողջությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները Հայաստանում։ Ընկերության ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- նշել է ՌԵԿ գլխավոր տնօրենը։

    Բելոզյորովի խոսքով՝ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռ չստեղծելով պետական բյուջեի համար երկաթուղու վերականգնման և պահպանման ծախսերի առումով։

    «Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ամենակարևոր և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է»,- ընդգծել է նա։

    ՌԵԿ ղեկավարը հիշեցրել է նաև, որ 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում ավերիչ ջրհեղեղից հետո երկաթուղու վնասված հատվածների վերականգնումը ֆինանսավորվել է Ռուսաստանի պահուստային ֆոնդից։ Բացի այդ, պարբերաբար իրականացվում է ուղևորատար շարժակազմի թարմացում․ 2021 թվականին, հայկական կողմի խնդրանքով, շահագործման է հանձնվել 27 նոր վագոն։

    Համատեքստ․

    Հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարի ժամկետով՝ 2008 թվականի փետրվարին՝ ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

    Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին նա հայտարարեց, որ Երևանը դեմ չէ երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, սակայն, մարտի 3-ին հայտնել էր, որ ռուսական կողմը Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։

  • Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

    Արթուր Սարգսյանը կշարունակի մասնակցել Ազգային ժողովի նիստերին՝ ոստիկանության ուղեկցությամբ։
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ | Հասարակություն

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:

    «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

    Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում»,- հայտնել են ՔԿ-ից:

  • «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի

    «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները
  • Հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8 | Էկոնոմիկա

    ՀՀ Կառավարության աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է․ հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8։

     

    2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին։

  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեիղեկավարի գլխավորած պատվիրակությանը | Հայաստան

    Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՊՆ-ից։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։

    Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

    Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը։

  • Ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում առգրավվել է 8 տոննա ապրանք

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: