Category: ArmPulse

  • Իրանից ներկրվող տեխնիկական աղը ՀՀ–ում վաճառվում է որպես կերակրի աղ․ Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար | Բիզնես

    Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Արևիկ Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է

    «Վերջերս “Անվտանգ սնունդ” հարթակում տեղադրվել էր ԻԻՀ ֊ից ներկրված աղի տուփ, ու տարաբնույթ֊տարակարծիք լիքը մեկնաբանություններ։ Ես Արևիկ Մանուչարյանն եմ, Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավարը։

     

    Պատասխանել եմ մեր հասարակությանը հուզող հարցերին`կապված ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ ներկրված աղերի մասին։ Նորից պատրաստ եմ ձեզ հուզող հարցերին տալ սպառիչ պատասխաններ։

     

    Իսկ մինչ այդ`մի քիչ ինֆորմացիա.

     

    Հայրենական արտադրության Էքստրա կերակրի աղը արտադրվում է Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ֊ում։ Մեր աղը մաքուր է, առանց որևէ քիմիական խառնուրդների։Այն ստանում ենք մաքուր աղաջրից` անօդ֊գոլորշիացման” եփովի” եղանակով։ Համաձայն ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաև ՄԱԿ֊ի մոնիտորինգների արդյունքներից ելնելով, Հայաստանում բնակչությանը վաճառվող կերակրի աղը պարտադիր պետք է լինի յոդացված` սա օրենք է։

    Մենք աղը յոդացնում ենք կալիումի յոդատով, որը բավականին կայուն միացություն է, չի ցնդում, չի անհետանում, պահածոներն ու պանրաջուրը չի փչացնում։ Մարդու ստամոքսահյութի ազդեցության տակ կերակրի աղից անջատվում է յոդ էլեմենտը, ու այն յուրացվում է օրգանիզմի կողմից։

     

    Չի կարելի հրաժարվել աղի օգտագործումից, այն կարգավորում է մարդկանց ու կենդանիների օրգանիզմի թթվային բալանսը, մասնակցում է նյութափոխանակության կարևոր պրոցեսներին։Հիշեք` ոչ թե աղի օգտագործումն է վնաս, այլ նրա չարաշահումը։ Մարդկանց համար սահմանված է ամենօրյա նորմա` 5֊10գրամի չափով։Դա ոչ թե վերցնել և ուտել է նշանակում, այլ այդ քանակը ձևավորվում է նաև հացի,պանրի, թթուների, պահածոների, ապուրների, աղցանների մեջ եղած աղի քանակներից և այլն։

     

    Հայկական աղը ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ E 536 պրեպարատը, դա կալիումի հեքսաՑԻԱՆոֆերրատն է, որն արտերկրում ավելացնում են աղին` նրա սորունությունը, արտաքին ապրանքային տեսքը և համային արժեքները բարելավելու համար։

     

    Մենք դա չենք ավելացնում մեր արտադրած աղերին։

     

    Ու նաև` Իրանից ներ է մուծվում մեծաքանակ տեխնիկական աղ, որը Հայաստանում վերափաթեթավորում և հրամցնում են բնակչությանը` կերակրի աղի անվան տակ։ Եղեք ուշադիր, բոլոր տուփերի կողային հատվածում կարդացեք նշագրումները, գնեք միայն Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ նշագրումով աղը։

    Ճանաչեք, օգտագործեք մերը` հայկական արտադրանքը, և եղեք առողջ»։  

  • Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը | Հասարակություն

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնում են ՍԱՏՄ-ից։

    Ստուգման արդյունքում արձանագրված խախտումներ.

    արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,

    առաստաղներն ապահով չեն եղել, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և մասնիկների թափվելու վտանգին,

    բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

    Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։

    Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահվել բարվոք վիճակում։

    Հետագա քայլեր. Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

  • 6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից | Էկոնոմիկա

    6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել ՀՀ տարածք (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխման) տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Այս մասին փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»–ն։

    «Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,- ասված է հիմնավորման մեջ։

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում

    Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։
  • Հայտնաբերվել է 14-ամյա Վահե Ապիկյանը | Հասարակություն

    Գառնիի քարերի սիմֆոնիայի տարածքում հայտնաբերվել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում:

    Այսօր առավոտյան Վահե Ապիկյանը անհետացել էր` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:

    Ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր հայտնել՝ երեկ՝ հուլիսի 29-ի առավոտյան, Վահեն դուրս է եկել տնից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

  • Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին. Իվետա Տոնոյան | Քաղաքականություն

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

    »Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝
    • 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
    • 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
    • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։

    Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։
    2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է Ծանուցման ստացումը։

    Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

    ● «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,
    ● «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,
    ● «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,
    ● «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

    Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

    Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

    Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

    Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

    Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար»,–ասվում է ծանուցման մեջ։

  • Մի ՀԴՄ կտրոնի պատմություն. ապօրինի սխեմա՝ Սյունիքի մարզի բենզալցակայաններից մեկում | Հասարակություն

    Armpulse-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրի տարածքում գործող բենզալցակայանում արձանագրվել է հարկային օրենսդրության խախտում։

    Սպառողի՝ POS-տերմինալով անկանխիկ վճարում (մասնավորապես՝ Idram-ով կամ բանկային քարտով) կատարելու պահանջին ի պատասխան՝ բենզալցակայանի աշխատակիցը հայտնել է, որ վճարումը հնարավոր է իրականացնել միայն ֆիզիկական անձի բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով։

    Աշխատակցի տրամադրած քարտեհամարին փոխանցումն անելուց հետո սպառողին, որպես գործարքի հաստատում, տրամադրվել է ՀԴՄ կտրոն։ Չնայած ՀԴՄ կտրոնի տրամադրմանը՝ տնտեսվարողի կողմից անկանխիկ վճարման POS-տերմինալից հրաժարվելը և գումարը ֆիզիկական անձի անձնական քարտին փոխանցել պահանջելը օրենքի կոպիտ խախտում է։ 

    Նման աշխատաոճը պարունակում է ֆինանսական գործարքների իրական ծավալները թաքցնելու և հարկային օրենսդրությունը շրջանցելու ռիսկեր, ինչը ենթակա է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մարմինների ուշադրությանն ու ստուգմանը։

    Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները։

    Նշենք նաև վաճառողի ՀՎՀՀՆ՝ 09216413 Գ/Հ 30807646:

  • Եվրոպական հանձնաժողովը Կիևին հատկացրել է 3.47 միլիարդ եվրո՝ որպես նոր փուլային տրամադրում | Քաղաքականություն

    Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Կիևին հատկացրել է 3.47 միլիարդ եվրո որպես նոր տրանշ (90 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակներում) հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և կործանիչ ինքնաթիռների գնման համար։ Այս մասին նշված է ԵՀ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ հարվածային զենքի մատակարարման ծրագիրը «օգնություն է Ուկրաինայի երկնքի և ժողովրդի պաշտպանությանը»։

    Եվրոպական հանձնաժողովը պարզաբանեց, որ նախկինում 90 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակներում Կիևին տրամադրել էր ռազմական ֆինանսավորման երկու փուլային տրամադրում՝ 3.9 միլիարդ եվրո հունիսի 30-ին և 1.1 միլիարդ եվրո հուլիսի 15-ին։ Այսպիսով, Եվրոպական հանձնաժողովը ներկայումս այս ծրագրի շրջանակներում Ուկրաինային հատկացրել է 8.47 միլիարդ եվրո ռազմական ֆինանսավորում։

    Այս տարի հանձնաժողովը մտադիր է Կիևին տրամադրել ընդհանուր առմամբ 28.3 միլիարդ եվրո ռազմական կարիքների համար այս ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը պահանջում է, որ Ուկրաինան զենք գնի բացառապես ԵՄ կամ Մեծ Բրիտանիայի արտադրողներից (որոշակի պայմաններով)։ Բրյուսելի կողմից ստեղծված մեխանիզմի համաձայն՝ Կիևը պարտավոր է միջոցները ստանալուց առաջ ներկայացնել այս ծրագրի շրջանակներում զենքի գնման բոլոր պայմանագրերը Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը։

    Ընդհանուր առմամբ, 90 միլիարդ եվրոյի ծրագրից 60 միլիարդ եվրոն կհատկացվի ռազմական գնումների համար, իսկ 30 միլիարդը՝ Կիևի ռեժիմի բյուջետային կարիքները հոգալու համար։

  • Փաշինյանը վստահեցրել է, որ մշտական ռեժիմով աշխատանքն է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ մշտական ռեժիմով աշխատանքն է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար։

    Այս մասին նա խոսել է  ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետն ասել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է ՝ աջակցություն ցուցաբերեն։

    Փաշինյանը պարզաբանել է, որ  նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ և կոնֆիդենցիալ, ինչն արվում է նաև այժմ։