ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ մշտական ռեժիմով աշխատանքն է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար։
Այս մասին նա խոսել է ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետն ասել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է ՝ աջակցություն ցուցաբերեն։
Փաշինյանը պարզաբանել է, որ նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ և կոնֆիդենցիալ, ինչն արվում է նաև այժմ։
Leave a Reply