Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պատերազմի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
«Մենք թույլ չենք տա Էրդողանին ուժեղացնել Սիրիան ընդդեմ մեզ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Առայժմ Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական առճակատում չկա, և մենք դրան մտնելու ցանկություն չունենք։ Բայց Էրդողանը նույնպես պետք է համոզվի, որ նա նման հավակնություններ չունի, որովհետև ուժը մեր կողմն է։ Մեզ հնարավոր չէ վախեցնել»,-ասել է Կացը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Leave a Reply