Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը | Էկոնոմիկա

Written by

in

 Պաշտոնական այցով Թաիլանդի Թագավորությունում(Բանգկոկ)՝ է գտնվել  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը իրականացել է Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։

«Արմենպրեսս»-ից տեղեկանում ենք, որ այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

Այցի կարևոր արդյունքներից էր Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի առաջարկը՝ նախաձեռնելու ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և OCPB-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց։ Քննարկվել է նաև թաիլանդական կողմի հնարավոր այցը Հայաստան՝ համագործակցության հետագա զարգացման նպատակով։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *