Category: Ambion.news

  • Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից։

    Նրանցից Դավիթ Գեւորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից եւ նշանակվել «Արարատցեմենտի» կառավարիչ։

    Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից, որովհետեւ վերցրել է պատգամավորական մանդատը։

    Պաշտոններից ազատվել են նաեւ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լեւոն Լեւոնյանը։

    Որոշումները ստորագրվել են երեկ՝ հուլիսի 30–ին։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

  • «Մեր նպատակը քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելն է»․ Արմինե Ղասաբողլյանը՝ «Ամբիոն Նյուզ»-ի հետ համագործակցության և իրավական կարևոր հարցերի մասին

    Մեր նպատակը մեկն է` քաղաքացիներին իրազեկել այն իրավունքների մասին, որոնք ունեն. Ղասաբողլյան

    Ամբիոն նյուզի զրուցակիցն է AGH փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արմինե Ղասաբողլյանը

    – Ինչպե՞ս սկսվեց Ամբիոն նյուզ լատվականի հետ համագործակցությունը և ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը

    Համագործակցության առաջարկությունը ստացել եմ Վիրաբյան Հասմիկի կողմից, սիրով ընդունել եմ, քանի որ ըստ էության երկուսիս նպատակն էլ մեկն է

    ի սկզբանե իրազեկել քաղաքացիներին այն մինիմալ իրավունքների մասին որոնք ունեն։ Շատ ենք հանդիպում դեպքեր, երբ քաղաքացիներն առհասարակ գաղափար չունեն որևէ իրավիճակում ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Մեր փոքրիկ տեսաուղերձների նպատակը հենց այն է, որ քաղաքացին կարողանա պատկերացում կազմել և ստեղծված իրավիճակին համապատասխան իրավունքների պաշտպանություն իրականացնել

    – Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ գործադիր որևէ մարմին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Մի՞թե դա իրենց իրավասության մեջ է մտնում

    Իհարկե կարող է, նաև պարտավոր է, քանի որ հանցագործության վերաբերյալ հաղորդումները համաձայն քրեական  դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի ներկայացնում են ոչ միայն քաղաքացիները, իրավական անձինք, այլև պետական մարմինները։ Հետևաբար բոլորը կարող են ներկայացնել հաղորդումներ, եթե իրենց լիազորությունները իրականացնելիս տեղեկանում են հնարավոր հանցագործության մասին։

    – Եթե իրավապահ մարմինները դատարանի որոշման հիման վրա փորձում են խուզարկել տունը, կամ անձին բերման ենթարկել թույլ չտալով  կապ հաստատել փաստաբանի հետ։ Քաղաքացու հերթական քայլը ո՞րը պետք է լինի

    Անձին ձերբակալելիս, նա ունենում է գոնե առնվազն հինգ իրավունքներ առաջինն իմանալ, թե ինչում է կասկածվում, երկրորդը  իր գտնվելու վայրի մասին տեղեկացնել իր համար ցանկալի անձին, պահպանել լռություն, ունենալ փաստաբան ում հետ կկարողանա անարգելք կոնֆիդենցիալ կարգով տեսակցել, և անվճար անցնել բժշկական զննման։ Եթե սահմանափակում են փաստաբանի մուտքը ձերբակալված անձի մոտ, ապա նա պետք է պահանջի տեսակցել իր իսկ կողմից ընտրված փաստաբանին։ Եթե չունի անձնական փաստաբան,և  վճարունակ չի, ապա պահանջի որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը իրեն հատկացնի փաստաբան, ում միջոցով կկարողանա պահպանել իր իրավունքների պաշտպանությունը։ Քաղաքացին տվյալ դեպքում կարող է հրաժարվել ցանկացած քրեական և դատավարական գործողություններին մասնակցելուց, պահանջելով իր փաստաբանի ներկայությունը։

    Ա. Հարությունյան

  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի´ հայրենակիցներ,

    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։

     

    Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

    Շարունակելի…

  • «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի բաժնետոմսերը դատարանի որոշմամբ հանձնվել են ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

     «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է:

     

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

     

    ‼️ Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

  • Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 363,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368,41 դրամ։

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425,58 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,76 դրամ։

  • Ուժայինները խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատուն

    Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկությու
  • Մեծ համագործակցություն․ Ambion.news-ը և AGH փաստաբանական գրասենյակը միավորում են ուժերը

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ambion.news լրատվական կայքը համագործակցության պայմանագիր է կնքել AGH փաստաբանական գրասենյակի հետ։

    Համագործակցության շրջանակում ընթերցողներին կներկայացվեն իրավական թեմաներով նյութեր, մասնագիտական մեկնաբանություններ և խորհրդատվական տեղեկատվություն։

    AGH փաստաբանական գրասենյակ

    👩‍⚖️ Փաստաբան՝ Արմինե Ղասաբողլյան

    📍 Հասցե՝ ք. Երևան, Տերյան 52

    📞 093 54 59 01

    📞 055 54 59 01

    📧 E-mail՝ armineghasaboghlyan@gmail.com

    Նշում․ Փաստաբան Արմինե Ղասաբողլյանը ՀՀ Փաստաբանների պալատի գործող անդամ է։ �

  • Աննա Հակոբյանի կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման ուսումնասիրման արդյունքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

     

    «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում և հայտարարված է հետախուզում»,- ասաց Ավդալյանը։

     

    Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Աննա Հակոբյանի հաղորդումն ուսումնասիրման փուլում է։ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ընթացք էր տվել նրա հրապարակմանը, որում Հակոբյանը հայտնել էր իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ զգալու մասին։

     

    Վերջին շրջանում Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակումներ է տարածում՝ դատապարտելով ընտանիքում բռնությունը։ Հերթական տեսանյութում նա նշել էր, որ թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

     

    «Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել էր Հակոբյանը՝ կանանց կոչ անելով չվախենալ և բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։

     

     

  • Կոտայքի մարզպետը հեռանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի մեջ։

    Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։ Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։

    Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ եղել է Գառնիի համայնքապետը։

  • Գործարար Սամվել Ալեքսանյանի 7-րդ թոռնիկն է ծնվել

    Գործարար Սամվել Ալեքսանյանի  7-րդ թոռնիկն է ծնվել: