Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի մեջ։
Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։ Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։
Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ եղել է Գառնիի համայնքապետը։
Leave a Reply