Մեր նպատակը մեկն է` քաղաքացիներին իրազեկել այն իրավունքների մասին, որոնք ունեն. Ղասաբողլյան
Ամբիոն նյուզի զրուցակիցն է AGH փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արմինե Ղասաբողլյանը
– Ինչպե՞ս սկսվեց Ամբիոն նյուզ լատվականի հետ համագործակցությունը և ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը
Համագործակցության առաջարկությունը ստացել եմ Վիրաբյան Հասմիկի կողմից, սիրով ընդունել եմ, քանի որ ըստ էության երկուսիս նպատակն էլ մեկն է
ի սկզբանե իրազեկել քաղաքացիներին այն մինիմալ իրավունքների մասին որոնք ունեն։ Շատ ենք հանդիպում դեպքեր, երբ քաղաքացիներն առհասարակ գաղափար չունեն որևէ իրավիճակում ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Մեր փոքրիկ տեսաուղերձների նպատակը հենց այն է, որ քաղաքացին կարողանա պատկերացում կազմել և ստեղծված իրավիճակին համապատասխան իրավունքների պաշտպանություն իրականացնել
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ գործադիր որևէ մարմին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Մի՞թե դա իրենց իրավասության մեջ է մտնում
Իհարկե կարող է, նաև պարտավոր է, քանի որ հանցագործության վերաբերյալ հաղորդումները համաձայն քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի ներկայացնում են ոչ միայն քաղաքացիները, իրավական անձինք, այլև պետական մարմինները։ Հետևաբար բոլորը կարող են ներկայացնել հաղորդումներ, եթե իրենց լիազորությունները իրականացնելիս տեղեկանում են հնարավոր հանցագործության մասին։
– Եթե իրավապահ մարմինները դատարանի որոշման հիման վրա փորձում են խուզարկել տունը, կամ անձին բերման ենթարկել թույլ չտալով կապ հաստատել փաստաբանի հետ։ Քաղաքացու հերթական քայլը ո՞րը պետք է լինի
Անձին ձերբակալելիս, նա ունենում է գոնե առնվազն հինգ իրավունքներ առաջինն իմանալ, թե ինչում է կասկածվում, երկրորդը իր գտնվելու վայրի մասին տեղեկացնել իր համար ցանկալի անձին, պահպանել լռություն, ունենալ փաստաբան ում հետ կկարողանա անարգելք կոնֆիդենցիալ կարգով տեսակցել, և անվճար անցնել բժշկական զննման։ Եթե սահմանափակում են փաստաբանի մուտքը ձերբակալված անձի մոտ, ապա նա պետք է պահանջի տեսակցել իր իսկ կողմից ընտրված փաստաբանին։ Եթե չունի անձնական փաստաբան,և վճարունակ չի, ապա պահանջի որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը իրեն հատկացնի փաստաբան, ում միջոցով կկարողանա պահպանել իր իրավունքների պաշտպանությունը։ Քաղաքացին տվյալ դեպքում կարող է հրաժարվել ցանկացած քրեական և դատավարական գործողություններին մասնակցելուց, պահանջելով իր փաստաբանի ներկայությունը։
Ա. Հարությունյան
Leave a Reply