Category: Ambion.news

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության հրաժարականը – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ:

     

    Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, ավելի ճիշտ արդեն մեկնարկել է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որը ուղղված է Հանրապետության նախագահին։ Գրությունը հետևյալն է. «Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»:

     

    Այսօր, հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին, և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի Կառավարության հրաժարականը:

     

    Ասեմ նաև, որ այս պայմաններում՝ մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և, համապատասխանաբար, տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի։

     

    Լավ օր եմ մաղթում բոլորիդ և սիրում եմ բոլորիդ»:

  • Վահագն Խաչատուրյան․ Խորհրդարանի աշխատանքի չափանիշը օրենքների որակն է

    Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով․ ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը

  • 45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։

    «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։

    Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • 2-ամյա երեխայի հետ երիտասարդ մայրն անօգնական վիճակում է հայտնվել Երևանում

    Ըստ տարածվող տեղեկությունների՝ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարակից տարածքում, երիտասարդ կինն իր 2-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևան և ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նշվում է, որ նրանք կապի որևէ միջոց չունեն, ինչի հետևանքով օգնություն խնդրելն էլ դժվարացել է։

    Եթե որևէ մեկը կարող է ժամանակավոր կացարան տրամադրել կամ ունի ֆերմա, հողամաս կամ աշխատանք, որտեղ կինը կկարողանա միաժամանակ ապրել և աշխատել, խնդրում ենք արձագանքել։

    Ambion.news-ը պատրաստ է հրապարակել նաև այն անձանց կամ կազմակերպությունների տվյալները, որոնք ցանկություն կունենան աջակցել մորն ու փոքրիկին։ Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ մեկ արձագանքը կարող է փոխել այս ընտանիքի ճակատագիրը։

  • Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է, որ «Reuters»-ի տվյալներով Եմենի «Անսար Ալլահ»-ը մտադիր է վճար սահմանել Բաբ էլ-Մանդեբով անցնող առևտրային նավերի համար։

    Նրա խոսքով, նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության Թեհրան կատարած այցի ընթացքում, իսկ գաղափարը ծագել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և հարձակումների հայտարարությունից հետո։ Նշվում է, որ նեղուցով կատարվում է նավթի համաշխարհային մատակարարումների 10–12%-ը։

    Զաքարյանը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման մասին՝ Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունը ամրապնդելու նպատակով։ Ըստ նախարարության, գաղափարին աջակցել է Մերձավոր Արևելքի տասներեք պետություն։

  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։

     

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։

     

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

     

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

  • «Կրթվելը նորաձև է». Վարդաշենի կանայք հիշարժան օր անցկացրին Սյունիքում

    «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Կանանց ակումբներ»-ի նպատակներից մեկը համայնքային կյանքի ակտիվացումն էր, կանանց առօրյայի բազմազանեցումն ու նրանց համար որակյալ ժամանցի և ինքնազարգացման հնարավորությունների ստեղծումը։

     

    Այս նպատակի հերթական գեղեցիկ օրինակն էր հուլիսի 29-ին Վարդաշենի կանանց ակումբի շուրջ 20 անդամների նախաձեռնած այցը Սյունիքի մարզ։ Կանայք այցելել են Տաթևի վանական համալիր, Շաքիի ջրվեժ, Սատանի կամուրջ և մարզի այլ տեսարժան վայրեր։ Օրը շարունակվել է բնության գրկում, որտեղ նրանք ընթերցանության և յոգայի բաց դաս են անցկացրել։

     

    Մասնակիցներից մի քանիսը նշել են, որ իրենց համար սա առաջին այցն էր Տաթևի վանական համալիր, և շնորհիվ ակումբի գործունեության իրենք հնարավորություն ունեցան իրենց ակումբի կանանց հետ անցկացնելու ջերմ ու հիշարժան օր։

  • Դատախազության միջամտությամբ Ամասիա համայնքին վերադարձվել է ավելի քան 5 հա համայնքային արոտավայր

    Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր: Այս մասին Ambion.news–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։

  • Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում

    «Ադրբեջանական երկաթուղիները» ակտիվորեն կառուցում է Աղդամ–Ստեփանակերտ երկաթուղային գիծը։ Ադրբեջանի կողմի տվյալներով՝ շինաշխատանքների մոտ 43 տոկոսն ավարտվել է, նախատեսվում է մոտ 28 կմ երկարությամբ գիծ։

    Կկառուցվեն նոր կայարաններ Ասկերանում, Խոջալուում և Ստեփանակերտում։ Ադրբեջանը պնդում է, որ նախագիծը կզարգացնի տարածաշրջանի տրանսպորտային կապերն ու ենթակառուցվածքները։

    Միաժամանակ, այն իր կողմից օկուպացված Արցախի տարածքում ներկայացնում է աշխատանքները որպես «վերականգնում» և «վերաինտեգրում»։ Նախագիծը ներկայացվում է նաև որպես վերահսկողության ամրապնդման միջոց։

  • Լուկաշենկոյին կովի քանդակ են նվիրել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բերեզայում «Սավուշկին Պրոդուկտ» արտադրամաս այցելության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրել են կովի բնական չափի քանդակ։ Պետության ղեկավարը խոստացել է այն տեղադրել Անկախության պալատում, հաղորդել է ԲելՏԱ-ն։

    Կովի բնական չափի քանդակը պատրաստված է բրոնզից։ Կովի քանդակը կմիանա բիզոնի քանդակին, որը նույնպես պատրաստվել է Բրեստի մարզում։

    Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում առաջարկել էր կովի հուշարձան կանգնեցնել։ «Սավուշկին Պրոդուկտ» ընկերության աշխատակիցները կատարել են նախագահի ցանկությունը։ «Ինչո՞ւ եմ խոնարհվում այս կենդանու առջև։ Դա հերոսուհի է։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, պարտիզանական ջոկատներում, խորքում, կար առնվազն մեկ կով», – նշել է Լուկաշենկոն։