Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։
Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։
Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։
«Balaton AI» կրթական կենտրոնը հայտարարում է ընդունելություն և հրավիրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ ու զարգացնել ապագայի մասնագիտությունների համար անհրաժեշտ հմտությունները:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը CivilNet-ին տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ սկզբունքով և ժամանակացույցով է իրականացվելու անցումը ԻԿԱՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող նոր կենսաչափական համակարգին։
Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում հաճախ պարզ է դառնում, որ պարեկային ծառայողների կողմից, քաղաքացիների ավտոմեքենաներում կատարված ԱՊՕՐԻՆԻ խուզարկության արդյունքները՝ (սառը զենք, զենք, թմրամիջոց․․․,) օրինական քող են ստանում/փաստաթղթավորվում են՝ «քաղաքացին ինքնակամ ներկայացրեց» մոգական բառակապակցության կիրառման շնորհիվ, մինչդեռ Ձեր իրավունքների խախտումները դրանով չեն :
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ։
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ուղերձում ասված է.
Ասֆալտն արդեն այնպիսի տեսք ունի, որ առաջին հայացքից թվում է՝ ճանապարհ չէ, այլ սև իկռայի ցուցադրություն։ Փոսերն այնքան «նրբաճաշակ» են դասավորված, որ վարորդները ոչ թե մեքենա են վարում, այլ մասնակցում են «Խուսափիր փոսից» ռեալիթի շոուին։
Օգոստոսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից անձը դիմել է փախուստի, երբ որոշում է կայացվել իրեն կալանավորել։ Այս մասին Ambion.news-ին հայտնում են Դատական դեպարտամենից։