Գյումրու Մհեր Մկրտչյան փողոց․ «Սև խավիարի» նոր արտադրամասը բացվել է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Ասֆալտն արդեն այնպիսի տեսք ունի, որ առաջին հայացքից թվում է՝ ճանապարհ չէ, այլ սև իկռայի ցուցադրություն։ Փոսերն այնքան «նրբաճաշակ» են դասավորված, որ վարորդները ոչ թե մեքենա են վարում, այլ մասնակցում են «Խուսափիր փոսից» ռեալիթի շոուին։

Եթե այսպես շարունակվի, զբոսաշրջիկներին կարելի է ներկայացնել որպես նոր տեսարժան վայր․ «Ահա Գյումրու ամենաթանկ ճանապարհը. տեսքից՝ իկռա, իրականում՝ ասֆալտ»։

Մնում է միայն ցուցանակ տեղադրել․ «Բարի գալուստ Մհեր Մկրտչյան փողոց․ այստեղ մեքենայի կախոցը ստուգվում է անվճար»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts